1
2 »Մենք ուզում ենք, որ չքնաղ էակները կրկնվեն,
Որ անթառամ միշտ մնա քնքուշ վարդը գեղության,
Հասունները թարշամած դամբանի մեջ թող հանգչեն,
Նրանց հուշը՝ որդիներն անմար պահեն հավիտյան։
Իսկ դու, սիրուն աչքերիդ սիրահարված լինելով
Եւ քո բոցը սնելով քո իսկ հյութով սեփական,
Առատության փոխարեն տարածում ես միայն սով,
Եւ հենց ինքդ դառնում ես քո թշնամին չարակամ։
Դու, որ միայն հիմա ես կենաց ծառը զարդարում,
Եւ կարճատեւ գարունքի մունետիկ ես վաղանցիկ,
Թարմ ավիշդ ծաղկալի բողբոջիդ մեջ ես թաղում,
Ժլատությամբ կործանում քո սերունդը գեղեցիկ։
Օ՜, մի՛ լինիր այդպես չար, գթա քեզ եւ աշխարհին,
Եւ ապագա քո բերքը զուր մի հանձնիր բիրտ մահին։
Մենք տենչում ենք, որ ամեն գեղեցիկ էակ բազմանա.
Եւ գեղեցկության վարդենին հավետ զարդարվի ծաղկով.
Սակայն, քանի որ ամեն ծերացող պիտի մահանա,
Ապա կարող է նա անմահ մնալ միայն ժառանգով:
Սակայն դո՛ւ, տարված քո հմայքներով ու գեղեցկությամբ,
Քո կենսավիշով լոկ քո աչքի լո՛ւյսն ու Քե՜զ ես սնում,
Թալանելով Քեզ ներո՜ւմ չունեցող մի շռայլությամբ,
Եւ դարձած Քո՛ իսկ սեփական անձի ոսոխն աններում:
Դո՛ւ, որ հիրավի արար աշխարհի զարդարա՜նքն ես պերճ,—
Միա՜կ մունետիկն այս, կարծես աշուն չունեցող գարնան,
Բավարարվում ես սեփական սաղմդ թաղելով քո մեջ,
Շռա՜յլ լինելով ժլատության մեջ անգետի նման:
Գթա՜ աշխարհին, եթե չե՜ս ուզում մահը թալանի
Ա՛յն, ինչ աշխարհում պիտի քո հուշը պահեր կենդանի:
(15) Մենք գեղեցիկ էակներէն կ՚ակնկալենք որ բազմանան,
Եւ այդպէսով գեղեցիկին վարդը երբեք որ չը մեռնի.
Հասունացածը եթէ իակ Ժամանակին պիտ՚ մահանայ,
Ազնըւածին իր ժառանգորդն գոնէ կըրէ յիչատակն իր:
Բայց դուն այնպէս սիրով կապուած քու իսկ պայծառ աչքերուն հետ,
Բոցը լոյսիդ կը հրահրես քու ինքնութեանըդ քարիւղով,
Ամէն կողմ սով տարածելով՝ առատութիւն ուր կը տիրէ,
Ինքըդ քեզի դուն թշնամի քաղցը ինքնութեանըդ դէմ անգութ:
Եւ հիմա դուն որ աչխարհի նորագոյն զարդն ես պաշտելի,
Նախաձայնող, պատգամաբեր գարնան շըքեղ գեղեցկութեան,
Քու իսկ ծիլին մէջ կը թաղես քու ինքնութիւնըդ գոհունակ,
եւ, սիրազեղ դուն դեղջկուհի, զայն կը վատնես իբրեւ կծծի։
Բայց մեղքըցիր դուն աշխարհին, կամ այլապէս անկուշտն եղիր՝
Լափելու ինչ որ աշխարհին կը պատկանի՝ գերեզմանին
Եւ քու ձեռքով:
Ժառանգ ենք տենչում ամենաչքնաղ էակներից մենք,
Որ անհիշատակ չնահատակվի վարդը պերճության.
Մինչ ալեւորին վախճան է բերում ժամանակը նենգ,
Նրա դեռատի զավակն է կրողն հիշատակության:
Բայց դու, սիրելիս, քո իսկ աչքերին կարգված լինելով,
Միայն սեփական նյութով ես սնում լույսդ բոցակեզ.
Ուր լիություն է, դու տարածում ես ահավոր մի սով
Եւ այդպես դառնում անգութ թշնամի` միայն ինքդ քեզ:
Դու, որ տակավին համայն աշխարհի պճնանքն ես անշեջ,
Նաեւ միածին ազդարարը քո ծաղկավետ գարնան,
Քո գոյությունը թաղում ես իզուր բողբոջներիդ մեջ
Եւ, քնքո՛ւշ ժլատ, կործանում ես մի սերունդ աննման.
Խղճա աշխարհին, որ չհամարեն մարդիկ քեզ ագահ,
Քանզի այս կյանքի հաճույքի կողքին գերեզմա՛ն էլ կա:
Սերունդ ենք ուզում ամենաչքնաղ արարածներից,
Որ չվերանա աշխարհից հանկարծ ամեն հրապույր,
Որ վարդի թուփը էկող գարնանը բողբոջ տա նորից,
Ու ծաղկի´ վարդը, որ չըլնի գարուն — առանց հոտ ու բույր:
Բայց քեզ բանտել ես չքնաղ հայացքիդ զնդանում անհաշտ,
Ուր քու եսասեր էության հուրն ես հավերժ բորբոքում,
Բերքաբեր դաշտը դարձրել ես ըստերջ, անձրեւը՝ երաշտ,
Ոսոխն ես դառել քո´ւ իսկ էության, քո´ւ հոգու խորքում:
Ախր էս պահին դո´ւ ես, ջահե´լըդ, զարդը աշխարհի,
Գոռ մունետիկը աշխարհ արարող ծաղկազարդ այգու:
Բա խի՞ ես զոռով բողբոջըդ թաղում, որբ թողնում սաղի´ն,
Ա´յ ժլատ ընձյուղ, խի՞ ես զուր մսխում հուր թովչանքը քու:
Ախր լափո´ւմ ես աշխարհը արար — քու վարքով ըմբոստ,
Ոչնչնացնում ես սերո´ւնդն աշխարհի՝ մնալով անվոստ:
Տենչում ենք բերք չքնաղ էակներից,
Որ չմեռնի կյանքի գեղեցկությունը,
Իսկ երբ թոշնի հասունը նրանցից
Ժառանգն իր նուրբ պահի հիշողությունը․
Բայց դու լույս աչերի՛դ սիրահարված,
Քո էության բոցով քեզ հրկիզում ես,
Այնտեղ, ուր լիություն է՝ սով սփռած․
Քո քաղցր անձի բիրտ թշնամին հենց դու ես։
Դու, որ այսօր պերճանքն ես աշխարհի
Եւ գույնզգույն գարնան ավետաբերը,
Թաղում ես քեզ քո բողբոջում բերրի
Եւ, նուրբ ժլատ, մսխում ես շնորհներդ։
Խղճա․ եւ մի թաղիր գերեզմանում,
Մի զարդ, որ աշխարհին է պատկանում։
Մենք ուզում ենք, որ չքնաղ էակները կրկնվեն,