Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Like as to make our appetites more keen
With eager compounds we our palate urge,
As to prevent our maladies unseen
We sicken to shun sickness when we purge:
Even so, being full of your ne'er-cloying sweetness,
To bitter sauces did I frame my feeding,
And, sick of welfare, found a kind of meetness
To be diseased ere that there was true needing.
Thus policy in love, t'anticipate
The ills that were not, grew to faults assured,
And brought to medicine a healthful state
Which, rank of goodness, would by ill be cured.
 
But thence I learn, and find the lesson true,
Drugs poison him that so fell sick of you.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ինչպես որ դարձնելու համար մեր ախորժակը ավելի սուր
Կծու խառնուրդներով մենք մեր քիմքն ենք գրգռում,
Ինչպես որ կանխելու համար մեր հիվանդությունները անտեսանելի
Մենք դառնություն ենք ընդունում դառն ախտի դեմ, երբ մենք մաքրվում ենք.
Ճիշտ այդպես, լի լինելով ձեր չհագեցնող քաղցրությամբ,
Դառը խավարտներով եմ ես կազմել իմ սնունդը,
Եւ, հիվանդ բարօրությամբ, գտել եմ մի տեսակ իմաստ,
Լինելու համար հիվանդ, մինչեւ որ կլիներ դրա իսկական կարիքը:
Այսպիսի քաղաքականությունը սիրո մեջ՝ կանխելու
Ախտերը, որոնք չկային, աճել է մինչեւ սխալներ երաշխավորված,
Եւ բերել է բժշկման՝ առողջ վիճակը
Որը, փարթամացումից՝ բարիքից, կցանկանար չարիքով բուժվել:
 
Բայց այդտեղից ես սովորում եմ եւ գտնում եմ դասը ճիշտ․
Դեղերը թունավորում են նրան, ով այդքան դաժան հիվանդ է ձեզնով:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ինչպես որ մենք դառնահամ եւ անախորժ խմիչքով,
Որպեսզի էլ ավելի ախորժակը մեր սրենք,
Գրգռում ենք քիմքերը ստամոքսը պարպելու,
Որ վերահաս ցավերը հիվանդությամբ խափանենք,
Այդպես էլ ես՝ լիացած քո անսպառ քաղցրությամբ,
Իմ խոհերին խառնեցի համեմունքներ դառնալի,
Բարօր կյանքից ձանձրացած սթափվեցի դառնությամբ,
Հիվանդացա, որ գտնեմ ախորժակս երբեմնի:
Այդպես, չեղած ցավերը հեռացնելու մարմաջով
Սիրո խնդրում, միտումով ես գործեցի սխալներ,
Իմ քաջառողջ վիճակին մատուցեցի ես դեղեր,
Որը լցված բարությամբ՝ ուզեց բուժվել չարիքով:

Սակայն այդ կերպ հասկացա եւ գտա մի լավ խրատ,
Որ նրան է դեղը թույն, ով քեզանով է հիվանդ:

Ճիշտ այնպե՛ս, ինչպես մեր ախորժակը բացելու համար,
Գրգռո՜ւմ ենք մենք մեր քիմքը հաճախ սուր համեմունքով,
Ճիշտ այնպե՛ս, ինչպես անտես ախտերից բուժվելու համար,
Հիվանդացնո՜ւմ ենք մենք ինքներս մեզ դեղ ու բժիշկով.
Ինչպես, հագեցած ծարավ չկոտրող քո քա՜ղցր կրքից,
Ես սրում եմ իմ ախորժակը սուր մի համեմունքով,
Եւ, ձանձրացա՜ծ իմ բարեկեցիկ ու առողջ վիճակից,
Զուր տեղն ուզում եմ տառապել չեղած ցավով ու ախտով.—
Այդպե՛ս,— տարվելով սիրո հմայի՜չ խարդավանքներով,
Եւ որոշելով, թե ի՛նչն է հարմար ճաշակին սիրո,
Ես հնարում եմ հիվանդություննե՜ր, որպեսզի հետո
Իմ ողջ ու առողջ վիճակից բուժվեմ սո՜ւտ-սո՜ւտ դեղերով:

Բայց այս ամենից ես այն հասկացա, որ դեղերը այդ
Թունավորում են նրա՛նց, ովքեր քո սիրո՜վ են հիվանդ:

(123) Մեր ախորժակներն ա՛լ աւելիով սիրելու Համար
Մեր քիմքը ինչպե՛ս մենք կը գրրգըուննք այնքան ցանկալի
Բաղադրումներով. ու նաեւ որպէս Թէ արդիլելու
Հիւանդութիւններն անտեսանելի, ըզմեզ մ ենԹարկենք
Մենք աւելի ծանըը Հիւանդութեան, մանելու Համար
Նոյն Հիւանդությիւնն, այդպէս բուժուելով:
Մինչեւ փակ թեպէո,
Լեցուն քու բընաւ չրլադեցընող ազնիւ քաղցրութեամբ,
Ուտելըս լեղի Համեմներու չուր ձեւել ուղղեցի.
Եւ յարմար գտայ, զըզուած այսպիսի լաֆողութենէն,

Որ Հիւանդանամ, նախ քան փակական կարիքին դիմել
Պարտաւորուէի:
Սիրոյ այսպիսի ապաովադիր,
Նախատեսելով չարիքներ որոնք դեռ չեն պատաճած,
վատած յանցանքի, որոչ սխալի դեզեր աւելցուց,
Եւ բժչկութեան աւելի առողջ վիճակ մը բերաւ,
ԶՋափազանց բարին չարին միջոցաւ բուժուիլ թոյլ տալով.
Որ է սորփվեցայ եւ դասն այս գտայ ճչմարիտ, իրաւ,
Դեղերն կը սպաննեն պանոնք որ քեզմէ զզուած՝ Հիւանդ. են:

Ինչպես որ հաճախ մեր ախորժա կսրելու համար
Գրգռում ենք մեր քիմքը դառնահամ կերակուրներով
Կամ աներեվույթ եւ սուր ցավերը ցրելու համար
Հյվանդանում ենք` հյվանդությունի՛ց խուսանավելով,
Այդպես նաեւ ես, այնպե՛ս հագեցած քո քաղցրությունից,
Սուր ու դառնալի համեմունքներով սնվեցի միայն.
Ցաւը ահավոր գերադասեցի դյուրակյաց կյանքից
Եւ հյվանդացա ավելի շուտ, քան կայցելեր ինձ այն:
Այսպես սիրո մեջ, չեղած ցավերը ցրելու համար,
Խորամանկությունն աճեց ու զազիր մեղանչանք դարձաւ`
Առողջ վիճակին ավելացնելով դեղեր անհամար,
Որ ցավով բուժվի եւ հյվանդությամբ սոսկ դառնա անցաւ:

Բայց այդ մեղքի՛ մեջ հայտնաբերեցի խրատն իմ ուրույն.
Քեզնով հյվանդի համար է միայն դեղը դառնում թույն:

Մեր լինդ ու քիմքն ենք հաճախ գրգռում թուրմով դառնաղի,
Որ քաղցր ըլնի սնունդն ամենայն ու միշտ կուշտ մնանք —
Ու որ խուսափենք ախտերից անտես — թունդ ու կատաղի,
Հիվանդանում ենք, որ ապագայում չհիվանդանանք:
Ախր ընտիր ես, բայց քաղցր-մեղցր ու չկշտացնող,
Սրա համար էլ մի նո´ր պղպեղ եմ սննդիս ցանում,
Անսովոր մի դեղ, բայց ընդունելի, համը թարմացնող,
Ու հիվանդանում, որ քեզնից բուժվեմ: Ա´յ, սա´ եմ անում:
Ու հենց ըսենց եմ իբր դեմն առնում չարին ապագա,
Ու ինձ ավանդում. «Չարիքն էս ձեւով չի ավելանում,
Ուրիշ դեղն ախտ չի, հաստա´տ եմ բուժվում, սերըս կա´ ու կա´»,
Ու թեեւ գիտեմ, սեպը սեպո´վ են խփում ու հանում,
Վերջը հասկացա — ինչքան էլ տեղ տամ իմ էս ավանդին —

Բուժումը թո´ւյն ա — քեզնով անսահմա´ն, անդա´րձ հիվանդին:
Մյուս թարգմանները (նաեւ ռուսներից) չեն համարե, որ Շեքսպիրը «դեղ» ասելով, կարար նկատի ունենար մի ուրիշ սերը:

––––––

Ինչպես մեր ախորժակը սրելիս
Մենք նուրբ կծվով մեր քիմքն ենք գրգռում,
Ինչպես անտես ախտերը կանխելիս
Մենք դառն ախտի դեմ դառն ենք ընդունում.
Այդպես, լի ձեր չհագեցնող քաղցրով,
Դառնով ես համեցի իմ ուտելիքը,
Եւ սոսկ բարօրությամբ տառապելով
Հիվանդացա, մինչեւ կգար կարիքը:
Սիրո չեղած ախտի կանխման այս ոճը,
Հաճախ եզրափակվում է նրանով,
Որ բժշկի բերվում է ողջ առողջը
Եւ լի բարով՝ բուժվում է չարիքով։

Սակայն դեղերը՝ դասն այս ընդունում եմ՝
Ձեզնով հիվանդներին թունավորում են: