Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
How sweet and lovely dost thou make the shame
Which, like a canker in the fragrant rose,
Doth spot the beauty of thy budding name!
O in what sweets dost thou thy sins inclose!
That tongue that tells the story of thy days
(Making lascivious comments on thy sport)
Cannot dispraise, but in a kind of praise,
Naming thy name, blesses an ill report.
O what a mansion have those vices got
Which for their habitation chose out thee,
Where beauty's veil doth cover every blot,
And all things turns to fair that eyes can see!
 
Take heed (dear heart) of this large privilege:
The hardest knife ill used doth lose its edge.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Որքան քաղցր ու սիրուն ես դու գործում ամոթալիություն,
Որը, ինչպես որդը բուրավետ վարդում,
Բծավորում է գեղեցկությունը քո ծաղկող անվան:
Ո՜հ, ի՜նչ քաղցրության մեջ ես դու քո մեղքերը ներփակում:
Այն լեզուն, որն ասում է պատմությունը քո օրերի
(Անելով անպարկեշտ մեկնաբանություններ քո զբաղմունքի մասին)
Չի կարող կշտամբել, այլ կերպ քան գովասանքի տեսքով,
Գործածումը քո անվան, օրհնում է չար կարծիքը:
Ո՜հ, ինչ ապարանք այդ արատներն ունեն,
Որոնք իրենց բնակության համար ընտրեցին քեզ,
Որտեղ գեղեցկության քողը ծածկում է յուրաքանչյուր բիծ,
Եւ ամեն ինչ դարձնում է չքնաղություն, որն աչքերը կարող են տեսնել:
 
Ուշադրություն դարձրու (սիրելի սիրտ) այս մեծ արտոնության վրա.
Կարծրագույն դանակը չար գործածման դեպքում կորցնում է իր սրությունը:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ի՜նչ թովչանք ու դյութանք ես ամոթանքիդ մատուցում,
Որ վարդի մեջ բույն դրած որդի նման գարշելի
Ծաղկափթիթ քո անվան գեղեցկությունն ես պղծում.
Օ՜, ի՜նչ բույրով ես օծում քո մեղքերը նողկալի:
Այն լեզուն, որ պատմում է արկածներդ սիրային
Եվ լայնորեն մեկնում է զվարճանքը տայտանքիդ,
Գովասանքով է փոխում պարսավանքը հանրային,
Եվ փառապանծ շուք տալիս անվանդ եւ համբավիդ:
Օ՜, ինչպիսի հոյակապ, շքեղազարդ պալատում
Դու օթեւան ընտրեցիր քո ամեն մի հանցանքին,
Քողարկում ես մեղքերդ գեղեցկությամբ արտաքին
Եվ քեզ տեսնող աչքերին դու շեղում ես ու դյութում:

Շնորհներդ, սիրելիս, մի՛ շռայլիր անխնա,
Վատ խնամված դաշույնը ժանգից պիտի բթանա:

Ի՜նչ հմայքով ես պճնում քո մեղքը,
Որը, որդի պես ծաղկի մեշ խրված,
Աղարտած ծաղկի բուրմունքն ու տեսքը,
Ստվե՜ր է գցում քո անվան վրա:
Բայց այն լեզուն, որ քեզ ցե՜խը կոխում,
Վարքիդ մասի՛ն է խոսում զայրացած,
Գովասանքի՜ է պարսավը փոխում,—
Անուն-համբավիդ հմայքից ազդված:
Կա՞ ավելի ճոխ ու շքեղ պալատ,
Որտեղ մեղքն ապրեր՝ բացի քո անձի՛ց,
Ուր ամեն ոճիր ու ամեն արատ
Հմայքիդ քողով ծածկվա՜ծ է աչքից:

Բայց ամենից սուր դանակն, իմ անուշ,
Շատ գործածվելուց… շու՜տ է բթանում…

(69) Որքա՛ն աիրելի ու Քաղցը կ՚ընես դուն մեղքն ու ամօթ,
Որոնք կը գտնեն ծաղկող անունիղդ մէջ գեղեցկութիւն,
Ինչպես չարակեղ ախտըն վարդին մէֆ բուրող, Հոտաւէտ: Ը
դուն մեղքերդ ի՛նչ քաղցրութիւններով կը չրջափակես
Հապա այն լեզուն որ կը պատմէ Քու կեանքիդ պատմութիւնն
Ընելով պազչոտ ակնարկութիւններ կայթատօն ժամանց

Քու փմայելքներուն) գովեստով միայն կրնայ պարսաւել,
Անունդ յիչելով, կարծես կը դովէ զբրոյցներն իակ չար:
Հ, ի՛նչ ապարանք մոլությիւններն այն ունին գրրաւած,
Իրենց բնակութեան ճամար Քե՛զ միայն այսպէս ընտրելու,

Եւ ինչ որ կրնան աչքերը տեսնել կարծես կը դառնան Թ.
Արդէն գեղեցիկ - Հ
Եղիր ուչադիը, ոփ իմ ախրելիս, :
Դանակը անդամ սրխալ գործածուած կը կորաընցընէ Բա

Սորութիւնը իր երկսայրի չեղբին: Հ

Որքա՜ն քաղցրահամ ու գեղեցիկ ես ամոթը դարձնում,
Որն անուշաբույր վարդի մեջ ապրող մի որդի նման
Քո ծաղկափթիթ գեղանիության անունն է պղծում,—
Անթյու մեղքերդ ինչպե՜ս ես օծում բույրով աննման:
Ջահել օրերիդ պատմությունն անող լեզուներն անահ,
Զվարճանքներդ որպես տարփություն մեկնաբանելով,
Գովեստից բացի, ուրիշ ոչինչ տալ չեն կարողանա,—
Պարսավ ու ամոթ պիտի օրհնվեն` անունդ տալով:
Ինչպիսի՜ շքեղ պալատ կերտեցին մեղքերն անարատ,
Բոլոր մարդկանցից քեզ առանձնացրին որպես բնակիչ,
Ուր գեղեցկության քողը ծածկում է ամեն մի արատ
Եւ շքեղազարդ ու գեղեցկատես դարձնում ամեն ինչ:

Բայց զգո՜յշ, անգի՛ն, քեզ վերապահված մենաշնորհից
Պիտի բթանա անխիղճ գործածված դանա կնորից:

Քու չքնաղ տեսքը քու ամոթն է´լ ա դարձնում սիրելի:
Տռփանքի որդը չարաղետ թո´ւյն ա սրտում գոռ վարդի,
Որ հարամում ա բողբոջ անունիդ շուքն ըսքանչելի —
Բայց չքնաղ տեսքըդ սրանք դարձնում ա ադամա´նդ զարդի:
Թե մեկը բռնի կյանքիդ օրերի պատմությո´ւնն անի,
Պատմի տռփանքդ, կամ քու շեղ բարքից վավաշոտ մի բան —
Մի արատ բերի, ասվածը, մեկ ա, գովասա´նք կըլնի,
Որովհետեւ անունըդ օրհնանք ա դարձնում ամմե´ն զրաբան:
Հենց քե´զ են ընտրել քու արատները, չար ու անառակ:
Դու իրանց համար գոռ կացարա´ն ես, մի դղյա´կ հպարտ,
Ինչը պերճանքն ա ու քող-շղարշը — վարքիդ խայտառակ,
Որ քու բծերը դարձնում ա մաքուր ու անմեղապարտ:

Իմ հոգու հատոր, շատ ըզգուշ էղի վավաշոտ բարքից,
Սուր դանակն է´լ ա վերջը բթանում — խոտորնակ վարքից:

Ի՜նչ քաղցր ու գեղ ես դու ամոթ գործում,
Որն, ուտիճի պես բուրավետ վարդի,
Քո պատանի անունն է աղտեղում:
Ո՜հ, ի՜նչ անուշ է զգեստդ ամոթի:
Լեզուն, որ քո օրերն է շարադրում
(Քո հասցեին կոպիտ ակնարկներով)
Միայն գովասանքով է կշտամբում,
Կեղծիքն է օրհնվում քո անունով:
Ի՜նչ ապարանք այդ արատներն ունեն,
Որ զերդ բնակարան ընտրել են քեզ,
Ուր գեղությամբ ծածկվում է բիծ ամեն,
Դառնում չքնաղ ամենն՝ աչքին ի տես:

Դու խնայի՛ր (իմ սիրտ) այս ձիրքը մեծ.
Զի սայրն էլ կարծրագույն ուտում է ցեց: