Օ՜, սոսկալով, որ մարդիկ քեզ կստիպեն, որ պատմես,
Թե ինչն էր, որ դու իմ մեջ սիրուդ գտար արժանի,
Մահիցս ետ, իմ անգին, ինձ մոռացիր մշտապես,
Քանի որ չես կարենա ցույց տալ մի բան գովելի,
Եթե միայն չգտնես մի որեւէ պարկեշտ սուտ,
Իմ մեջ եղած անցածին վերագրես ավելին,
Կամ գովեստներ շռայլես ավելի ճոխ ու հմուտ,
Քան իրական, ճշմարիտ այս վիճակն է դառնագին:
Օ՜, չլինի թե սերդ, որը անկեղծ է այնքան,
Թվա ինչ-որ ստահոդ ու անարժան գովասանք.
Աճյունիս հետ՝ անունն էլ թող որ թաղվի հավիտյան,
Որ նա ոչ ինձ, ոչ էլ քեզ չպատճառի ամոթանք:
Իմ ոչ ու փուչ լինելուց ամաչում եմ, ճնշվում ես,
Եվ դու պիտի ամաչես, որ ինձ սիրել ես այնպես:
Որպեսզի չար հարցումով զուր չխոցեն քո հոգին,
Թե ի՞նչ գտար դու իմ մեջ, որ սիրո՜ւմ ես ինձ էլի,
Երբ ես մեռնեմ, մոռացի՜ր, մոռացի՜ր ինձ, իմ անգին,
Մե՜կ է, ոչինչ չե՜ս գտնի իմ մեջ բա՛րձր ու գովելի՛…
Գուցե, դժգոհ դրանից, դու մի մեծ սո՜ւտ հորինես,
Ուր ես լինեմ ավելի՛ն, քան եղել եմ ու դեռ կամ,
Եւ ինձ վրա այնպիսի փառաբանող սո՜ւգ անես,
Քան թույլ կտա իմ կյանքի ճշմարտությունն իրական:
Օ՜, որպեսզի չկարծեն, թե կե՜ղծ էր քո սերն ու սո՛ւտ,
Եւ այդ սե՛րն է քեզ հուշում իմ դրվատանքն անարատ,
Թող իմ անո՛ւնն էլ թաղվի աճյունիս հետ այս փոսում,
Որ ոչ իմ հո՛ւշն աղարտվի, ոչ քո անո՛ւնն անաղարտ,—
Որպեսզի ես չամաչե՜մ իմ անարժան լինելուց,
Եւ ոչ էլ դո՛ւ ամաչես՝ անարժանիս սիրելուց…
(48) Օհ, ես այնպէս կը վախնամ որ քեզ աշխարհն ըստիպէ
Բացատրել թէ դուն իմ մէջ ի՞նչ արժանիք սիրեցիր.
Իմ մահէն վերջ, սիրելիս, ամբողջովին մոռցիր զիս,
Զի դուն ոչ մէկ արժանիք իմ մէջ փաստել պիտ՚ կրնաս,
Բացի եթէ հընարես առաքինի սուտ մը դուն,
Արժանիքէս աւելի ներկայացնել զիս փորձես,
Եւ գովեստներ շըռայլես արդէն մեռած իմ «ես»ին,
Ճշմարտութիւնն որ ժըլատ հազիւ յայտնել կամենայ:
Օհ, վախնալով որ այսպէս ճշմարիտ սէրդ թըւի կեղծ,
Եւ թէ սիրէդ իմ մասին դրուատիքներդ իրաւ չեն,
Թող իմ անունըս թաղուի հո՛ն՝ ուր մարմինս պիտ՚ դրուի,
Թող ա՛լ չապրի որ ամօթ ո՛չ քեզ, ոչ ինձ, պատճառէ:
Որովհետեւ կ՚ամչնամ ըսել թէ ինչ կ՚ընծայեմ,
Նոյնպէս եւ դո՛ւն՝ անարժէք բաներ սիրել թէ ստիպուիս:
Չլինի երբեք, որ աշխարհը քեզ հարց ու փորձ անի,
Թե սիրուդ վայել ի՛նչ արժանիքներ դու գտար իմ մեջ:
Մոռացիր, անգին, ոչինչ մի հիշիր, երբ մահն ինձ տանի.
Ինչ էլ որ ասես, այն պիտի ծնի ապարդյուն մի վեճ,
Եթե իմ մասին դու չյորինես մի սուտ պատվարժան,
Մարդկանց ականջին չփառաբանես անձն իմ անշնորհ
Կամ չմեծարես ավելի, քան իմ աճյունն է արժան,
Եւ քան այս գծուծ ճշմարտությունն է տալիս կամավոր:
Չլինի երբեք, որ շինծու թվա սերն հավատարիմ,
Եւ չասեն մարդիկ, թե հանուն սիրո խաբել են իրենց.
Թող աճյունիս հետ հավիտյան թաղվի եւ անունը իմ,
Եւ քեզ ամոթանք թող չպատճառի դրվատանքը կեղծ:
Զի անունը իմ մարդկանց աչքերում եղավ նշավակ,
Պիտի ամաչես՝ սիրելով այն, ինչ փուչ է ու դատարկ:
Որ էս աշխարհը քեզ մի օր չասի. «Ասա´ կամ հուշի´,
Թե վաստակն իրա, օրինակ, ի՞նչն ա, որ նույնիսկ հմի
Երբ ինքը չկա, սիրում ես իրան», ինձ հեչ մի հիշի,
Որովհետեւ չես կարա իրանց համոզես, որ գի´ն ունեի:
Թե ըսենց չանես, պիտի սո´ւտ ասես իմ կյանքի մասին,
Խաբկա´նք հորինես, որ հուշս դառնա մի գլուխգործո´ց,
Ու փառաբանես, շա´տ ավելի շատ, քան կարա ասի
Ճշմարտությո´ւնը — անպաճո´ւյճ, անզե´ն, մերկապարանո´ց:
Սրա համար էլ, որ սրսուռ սերըդ չթվա եղծված,
Որ սիրուդ խաթեր ստիպված չըլնես մի սուտ հորինես,
Թո իմ անունը թաղվի հենց ի´մ հետ, ու մնա թաղվա´ծ,
Ու թո մոռացվի, որ ոչ հենց ի´նքս, ոչ դո´ւ — ամանչե´ս:
Ախր ես ինքս իմ արարքներից շա´տ եմ ամանչում:
Դու է´լ ամաչի, քանզի ճիշտ սերը սուտ չի´ ճանանչում:
Ո՜հ, որ աշխարհը չստիպի ասել
Ինչով եմ արժանի, որ ինձ սիրեք,
Երբ ես մեռնեմ, ինձ մի փորձեք հիշել.
Զի արժանիք իմ մեջ հազիվ գտնեք,
Եթե չհորինեք մի սուտ կարգին,
Անարժանիս տալով գովասանքներ,
Եւ վերագրեք ինձ դուք շատ ավելին,
Քան իսկությունն ագահ կհաղորդեր․
Ո՜հ, որ ձեր սերը չթվա ստորին,
Որ դուք հանուն սիրո անցնեք ստի,
Անունս թող թաղվի մարմնիս կողքին,
Եւ ետ ո՛չ ինձ, ո՛չ ձեզ այն չանարգի․
Զի ամաչում եմ ստեղծածիս համար,
Եւ դուք՝ որ չարժանիս եք սիրահար: