Երբ սիրուհիս երդվում է, որ անկեղծ է նա ինձ հետ,
Հավատում եմ ես նրան, թեեւ հաստատ ես գիտեմ,
Որ նա միայն ստում է նենգաբար ու անխոհեմ,
Կարծելով, թե դեռահաս պատանի եմ եւ տգետ:
Այդպես նա ինձ միամիտ երիտասարդ է կարծում,
Երբ օրերս վաղ գարնան արդեն վաղուց են հոսել,
Ես էլ նրա ստահոդ, սին խոսքերին հավատում,
Եվ իրական վիճակից հեռանում ենք երկուսս էլ:
Բայց ինչո՞ւ եմ ես ժխտում իմ տարիքը զառամյալ,
Իսկ նա իր սերն է կեղծում եւ խաբում է ինձ նորից,
Քանզի սերը ապրում է վստահությամբ կարծեցյալ,
Եվ տարեցը սիրելով ամաչում է տարիքից:
Մենք երկուսս էլ իրարու լոկ ստում ենք եւ խաբում,
Եվ այդ պատիր զրույցով մեր մեղքերը սքողում:
Երբ երդվում է սիրուհիս, թե սո՜ւրբ է ու հրեշտա՛կ,
Ես հավատո՜ւմ եմ նրան, թեեւ ստո՜ւմ է, գիտեմ,—
Թող նա կարծի՛, թե անփո՜րձ մի պատանի եմ ես խակ՝
Անծանո՜թ այս աշխարհի դավերին մութ ու դժխեմ:
Շոյվա՜ծ ու գո՜հ, որ նա ինձ համարում է պատանի,—
Թեեւ ինձնից լա՜վ գիտե իմ տարիքը իսկական,—
Ես հավատո՜ւմ եմ նրա ստերին յոթ գլխանի,
Եւ երկո՛ւսս էլ, խաբվելով, իրարից գո՜հ ենք այնքան…
Բայց ինչո՛ւ է իմ աչքին նա հրեշտա՜կ ձեւանում,
Իսկ ես՝ տարիքս ծածկո՜ւմ իմ սիրուհու սուր աչքից.—
Քանզի սերը կարծեցյալ հավատի՜ն է միշտ հենվում,
Եւ սիրահարը տարեց՝ ամաչո՜ւմ իր տարիքից:—
Ուստի, ստո՜ւմ ենք-պառկո՜ւմ՝ մենք իբրեւ խե՛նթ սիրահար
Եւ այդ ստել-պառկելով մխիթարո՜ւմ ենք իրար:
(144) Սէրըս երբ կ՚երդնու թէ ճըշմարտութիւնն իսկ ինքն է ամբողջ,
Իր ըսածին ես հաւատք կ՚ընծայեմ, թէպէտ գիտեմ որ
Նա սուտ կը խօսի, նաեւ թէ կրնայ ան զիս նկատել
Անդաստիարակ մի երիտասարդ, անգէտ աշխարհի
Կեղծպատիր ու սուտ խորամանկութեանց։
Այսպէսով ի զուր
Կարծել տալով թէ երիտասարդի տեղ զիս կը դընէ,
Թէպէտեւ գիտէ լաւագոյն օրերս անցած են արդէն․
Կը գընահատեմ պարզապէս անոր սըտախօս լեզուն․
Երկու կողմէն ալ ճշմարտութիւնն է որ կը խափանուի։
Բայց ինչո՞ւ չ՚ըսեր թէ ինք արդար չէ, եւ ինչո՞ւ ես չեմ
Ըսեր թէ ծեր եմ։ Օ, ամենալաւ սիրոյ կերպարն է
Երեւնալ իբրեւ վըստահելի անձ, իսկ սիրոյ մէջ ալ
Տարիքն չի սիրեր որ մարդիկ հաշուեն իրեն տարիներն։
Ուստի ես իրեն, եւ ինքն ալ ինծի, այսպէս կը սըտենք,
Եւ մեր թերութեանց մէջ մենք սուտերով կը շողոքորթուինք։
Երբ նա երդվում է, թե արարված է անխարդախ ու հեզ,
Ես չեմ կասկածում, թեեւ լավ գիտեմ, որ նենգում է զուտ.
Թող նա մտածի, թե մի անաղարտ պատանի եմ ես
Եւ չեմ հասկանում այս կեղծ աշխարհի նրբությունը սուտ:
Զուր մտածելով, թե ինձ տակավին ջահել է կարծում
(Թեեւ լավ գիտի, որ անցած է իմ ջահելությունը),
Միամտաբար կեղծախոս լեզվին ես չեմ կասկածում,
Եւ մենք երկուսով խեղդում ենք այս պարզ ճշմարտությունը:
Եւ սակայն ինչո՞ւ նա չի ընդունում, որ խարդախ է շատ,
Ինչո՞ւ չեմ ասում, որ ծերությունից փորձում եմ փախչել.
Օ՜, սիրո ընտիր սովորույթն է մեզ բերում կեղծ հավատ,
Եւ չի ցանկանում սիրո մեջ տարիքն իրեն ճանաչել:
Այսպես սիրելով՝ մենք խաբում ենք եւ նենգում անդադար
Եւ մեղքերի մեջ ստախոսությամբ քծնում ենք իրար:
Երդվո´ւմ ա սերըս, թե ճշմարի´տ ա — ինքը ծերից ծե´ր,
Ու հավատում եմ, չնայած գիտեմ (գուցե կարիքից),
Որ ձե´վ ա անում՝ յանի ջահել եմ, անփորձ ու ո´չ ծեր,
Ու անտեղյա´կ եմ էս մեծ աշխարհի չարիք-բարիքից:
Ու արդեն ինքըս ասում եմ հենց ի´նձ. «Ի´նքն ա հավատում,
Որ պատանի´ եմ, չնայած գիտի´, դարըս ոսկեզօծ —
Անցյա´լ ա արդեն»: Ու իրա սուտը արդեն չե´մ ատում:
Սրա համար էլ սուտ ենք էրկուսո´վ, առանց լաց ու կոծ:
Բայց ախր ինքը խի՞ ա հա ասում, «Սուտ չեմ արարում»,
Ու խի՞ ա ասում, թե պատանի եմ: Էլի՞ կարիքից:
Է´ն սերը սեր չի, ում ասածները ճիշտ չեն համարում —
Ծեր մարդու սերը չի ուզում լսի — մի խո´սք տարիքից:
Չքմեղանալով, սրա´ համար ա, որ սուտ ենք ասում,
Ու հե´նց անկողնում թե «ջա´ն» ենք ասում, թե «ջա´ն» ենք լսում:
Շեքսպիրի բնագրի վերջի կուպլետը գերազանց բառախաղի մի վկայությունն ա: Անգլերեն lie բառը էրկու գլխավոր իմաստ ունի, «սուտ ասել»-ը ու «պառկել»-ը: I lie with her-ն նշանակում ա. «ես, իրա հետ միասին, սուտ եմ ասում», բայց, համ էլ. «ես, իրա հետ միասին, պառկում եմ»:
–––––
Երդվում է նե, թե պարզ է, անաղարտ,
Ես հավատում եմ, բայց գիտեմ․ ստում է,
Որ նե կարծում է ինձ երիտասարդ,
Չճանաչած կյանքի կեղծիքն ու թույնը:
Ինձ հաճելի է հույս նման տածել,
Մինչ նա գիտի, որ կյանքն իմ անցյալում է,
Իր կեղծ լեզվին ուզում եմ վստահել.
Երկու կողմից էլ ճիշտը քողարկվում է:
Ինչո՞ւ է նե ստում, թե անաղարտ է:
Ինչո՞ւ եմ ես տարիքս թաքցնում:
Սիրո հանդերձը ձեւական հավատն է,
Իսկ տարեցին տարիքն է խանգարում:
Ուստի նե՝ ինձ եւ ես՝ ներան ստում ենք,
Եւ մեր արատների ստով շոյվում ենք: