Արա ինչ որ կամենաս, որ դու փախչես ինձանից,
Բայց չի լինի այդ երբեք, գիտեմ, իմն ես հավիտյան.
Քո սիրո հետ է կապված իմ ողջ կյանքը տանջալից,
Եվ նրա հետ նա պիտի իրեն գտնի հանգրվան:
Տառապանքից մեծագույն ես բնավ չեմ վախենում,
Քանզի կյանքս կարող է փոքրագույնից վերջանալ.
Ես ավելի մի բարվոք եւ լավ վիճակ եմ տեսնում,
Քան եղել է վիճակս քմայքներից քո կախյալ:
Եվ քո դրժող մտքերը իմ սիրտը չեն վրդովի,
Երանություն ու փա՜ռք է հանուն սիրուդ վախճանվել,
Միայն թե իմ անունը եւ պատիվը չպղծվի,
Որ կարենամ ես անդող ու երջանիկ միշտ լինել:
Բայց կա՞ արդյոք մի վսեմ, որ արատից մնա զերծ,
Դու կարող ես ինձ դավել, բայց երեւալ միշտ անկեղծ:
Ինչպե՛ս եւ ո՜ւր էլ փախչես ինձանից,
Մե՜կ է,— ողջ կյանքում ի՛մն ես լինելու,—
Չէ՞ որ կախված է կյանքս քեզանից,
Եւ նա… քո սիրուց շատ չի՜ տեւելու…
Ինչո՞ւ վախենամ ես մե՜ծ փորձանքից.
Երբ… փոքրի՜ց անգամ կարող եմ զոհվել—
Քան կախված լինել սիրույդ քմայքից,
Ավելի լավ չէ… նույն սիրուց… մեռնե՛լ…
Իմ կյա՜նքն է միայն քո սիրուց կախված,
Թե մեռնեմ՝ էլ ի՜նչ կարող ես անել,
Օ՜, ի՜նչ երջանիկ բախտ է ինձ տրված,—
Քո սիրով՝ ապրե՛լ, քո սիրուց՝ մեռնե՛լ…
Բայց, օ՜, սո՛ւրբ խաբկանք սիրահա՛ր մարդու,—
Իսկ եթե կեղծե՜լ եւ չե՞ս սիրում դու…
(71) ՏՀՏՀ-Տ
Քանզի իմն ես դուն անկասկածօրեն կեանքի չրքանին.
Եւ կեանքը սէրէդ աւելի երկար պիտի չը տեւե,
ՈրուվՀետեւ ան կախեալ կը մնայ նոյն այդ քու սէրէն:
Պէտք չունիմ ուրեմ ըն ես փախնալու ամենայուի
Սըխալ դործերէ, քանի որ անոնց նըւազագոյնին
Մէջ անդամ կրնայ կեանքըս վերջ դտնել: կը տեսնեմ ինծի
Վիճակ մաւելի բարելաւ քան այն որ կախեալ է քու
Քրմաձանոյքեն:
Քու փոփոխական միտքովդ չես կրնար
Դուն զիս զայրացնել, քանի այդ կեանքն իմ քու ըմբոստության
Վրրայ կը լենու։ Ի՛նչ երջանկաբեր պատուանուն այսպես Հալ
Պիտի ըստանամ, ուրախ որ ինձ Հետ սէրըդ ես ունիմ, Թէ
Մեռնելու պատրաստ) նաեւ երջանիկ: :-
Բայց ի՞նչն է այնքան ՄԷ.
ՕրՀննալ-դեղեցիկ, որ Էրբեք չունի վախ նախատինք Քու
Եւ կամ արատէ: կեղծ կրնաս ըլլալ ԲԿՎՋ ես տակաւին
Անոր անտեղեակ եժ, պիտի մժընամ։
Բայց միեւնույն է. թեկուզ եւ փորձես փախչել ինձանից,
Իմն ես ողջ կյանքում ու ինձնից երբեք դու չես հեռանայ.
Կյանքը ավելի երկար չի տեւի, քան քո սերն անբիծ,
Քանզի քո սիրո հլու-հնազանդ հպատակն է նա:
Ուրեմն ինչո՞ւ իզուր վախենամ փորձանքից վատթար,
Երբ կարող եմ եւ մահանալ չնչին ցավ ու արարքից:
Ես շա՛տ ավելի բարւոք վիճակ եմ գտել ինձ համար,
Քան այսպես ապրել` կախված լինելով սրտիդ քմայքից:
Դավաճանելով մի կարծիր, թե ինձ դժբախտ կդարձնես,
Չե՞ որ քո սրտի խռովությամբ եմ ապրում ամեն օր:
Ի՜նչ երանություն եւ ի՜նչ երջանիկ բախտ կգտնեմ ես—
Բախտավորությամբ քո սերը զգալ, մեռնել բախտավոր:
Բայց ո՞ր երջանիկ մարդը արատին կնայի անահ.
Միգուցե դու ինձ այնպես կդավես, որ չե՜մ իմանա:
Արա´, ինչ կարաս, որ գաղտագողի ինձնից հեռանաս,
Չնայած ցմահ պայման ունեինք, որ ի´մն ես հավետ:
Կյանքը նույն պահին կցնդի անտես, հենց որ դու գնաս,
Որովհետեւ սնվում ա մենակ քո´ւ սիրուց, հզոր, կենսավետ:
Էլ խի՞ ըսպասեմ պարսաքարերիդ ահագնահզոր,
Երբ չնչին քարիդ թեթեւ հարվածը մա´հ կպարգեւի:
Որ քու կապրիզից անկախ ըլնեի, էս պահին, էսօ´ր,
Շատ ավելի լա´վ, ավելի հանգի´ստ, անդա´րդ կըլնեի:
Ու դարդ չի ըլնի ոչ մի անգամ ինձ — միտքդ բազմադեմ,
Որովհետեւ քու սիրո ալեկոծմունքն ա շունչ ու կյանք տալի:
Բայց ախր մեկ ա, ես երջանի´կ եմ, որ քո´ւ սիրածն եմ,
Որ սիրել եմ քեզ, ու կէթամ սիրված — ու հա´ անձկալի:
Ախր էղե՞լ ա անթերի չքնաղ, ով բիծ չունենա:
Դավաճանե՞լ ես, էսօր կամ առաջ: Չեմ է´լ իմանա:
Շեքսպիրի բնագիրն էլ ա հակասական:
–––––
Արա քո վատը․ քեզ դու գողացիր,
Կյանքում, գիտեմ, դու իմն ես անկասկած,
Եւ կյանքն ավել, քան սերդ չի տեւի,
Քանզի քո այդ սիրուց է այն կախված:
Ուստի ես չեմ սոսկում վատագույնից,
Երբ փոքրագույնն էլ կյանքս կավարտի.
Քան այն կախված լինի քո քմայքից,
Աչքիս, եղածը, լավ է, շարունակվի։
Ինձ չես տանջի մտքով քո անկայուն,
Զի արդ կյանքիս մի մասն է այն դարձել:
Ո՜հ, ի՜նչ երջանկություն եմ ես գտնում,
Երջանկություն՝ սիրել քեզ, կամ՝ մեռնել:
Բայց կա՞ չքնաղ մի բան, որ բիծ չունի:
Դու կկեղծես՝ ինձ չի լինի հայտնի: