Ինչո՞ւ տաղերն իմ զուրկ են պերճանքներից անհեթեթ,
Շատ հեռու են զանազան նորույթներից արտակարգ.
Ինչո՞ւ ես չեմ ընթանում նոր բան ասող դարի հետ,
Եվ խորթ, օտար ոճերին չեմ նետում գեթ մի ակնարկ:
Ես միակերպ դարձվածքով եւ ոճով եմ միշտ գրում,
Եվ տալիս եմ միեւնույն հանդերձանքը գյուտերիս,
Որոնց ամեն մի բառը իմ անունն է շշնջում,
Նրա ստույգ ծագումը եւ ծնունդը ցույց տալիս:
Օ՜հ, իմացիր, որ սերն է մտքիս միակ առարկան,
Եվ արժանիքն իմ այն է, որ ամեն ժամ անդադրում
Պճնում եմ հին բառերը՝ վերածելով նորության,
Եվ արդեն իսկ գործածված նույն բառերը շռայլում:
Քանզի ինչպես արեւն է ամեն անգամ հին եւ նոր,
Այդպես, սերս կրկնում է իր ասածը ամեն օր:
Ինչո՞ւ եմ խորշում ես նո՛ր ձեւերից,
Նոր չափ-կշռույթի՛ց, ոտք ու հանգերի՛ց,
Ինչո՞ւ չեմ քայլում ժամանակի հետ,—
Տարվում ոճերով նրա սեթեւեթ:
Ինչո՞ւ եմ նո՜ւյնը գրում ես կրկին,
Հագցնելով նո՛ւյն տարազն իմ գրքին,
Որի բա՛ռն ամեն՝ գիտե անունս,
Ինչպես գիտե իր տոհմն ու ծագումը…
Նրանի՜ց է այդ, անգին բարեկամ,
Որ Դո՛ւ եւ Սե՜րն եք նյութն իմ մշտական,
Որոնց ես երբեք չե՜մ դավաճանում՝
Նոր զգե՜ստ եմ լոկ հագցնել ջանում.—
Ինչպես Արեւը եւ հի՜ն է եւ նո՛ր,
Իմ սերն էլ՝ նո՜ւյնն է ասում ամեն օր…
Եւ հեռու այնքան այլազանութիւն, մինչեւ իսկ արագ
Փոփոխութիւններ իրագործելէ: Եւ ժամանակին հետ
Իմ շուրջըս ինչո՞ւ աչք չեմ պտտցներ դէպի նորագիւտ
Մեթոտներ, կերպեր, եւ տարօրինակ բաղադրեալներ:
Եւ ինչո՞ւ համար ես ամբողջը մէկ եւ միշտ նոյն ձեւով
Կը տարուիմ գըրել, եւ գիւտն ու հընարք կ՚ընդհողեմ ընդմիշտ
Սէգերու ներքեւ ակընյայտ, դժխեմ, թէ իւրաքանչիւր
Բառ կարծես միայն անունդ կը կրկնէ, եւ այսպէս իրենց
Ծընունդն կը յայտնեն, նաեւ թէ ուրկէ յառաջ են եկեր:
Ո՛վ քաղցրը իմ սէր, գիտցիր որ ես միշտ քու մասին է որ
Միայն կը գըրեմ, եւ սէրը եւ դուն առարկան էք միշտ
Հետաքրքրութեանս. ուրեմըն իմ մէջ լաւագոյնս այն է
Որ հին բառերուն նոր կերպար կուտամ, վատնելով կրկին
Ինչ որ ըսպառած եւ արդէն մաշած է ու գործածուած:
Զի արեւն ինչպէս նոր է ամէն օր բայց է նաեւ հին,
Իմ սէրըս նոյնպէս միշտ եւ ամէն օր նոյնը կը կրկնէ,
Պատմելով ինչ որ արդէն պատմըւած է բազում անգամ:
Ինչո՞ւ իմ երգը զուրկ է նորայայտ հպարտությունից
Եւ չի ճանաչում տարատեսակներ նա փոփոխական.
Ինչո՞ւ եմ փախչում ես ժամանակի բերած նորույթից
Եւ չեմ ընդունում նորայայտ մեթոդ եւ ոճ այլական:
Ինչո՞ւ եմ անվերջ նույնը հոլովում ձայնով միատարր
Եւ նույն բառերով հանդերձավորում գյուտն իմ հնացած,
Որտեղ ամեն տող հոլովում է իմ անունն անդադար՝
Պատմելով՝ ինչպես ինքն աշխարհ եկավ ու առաջ գնաց:
Ա՜խ, մի՛ մոռացիր, քո մասին եմ ես գրում շարունակ,
Դու ես, սիրո հետ, իմ քերթողության նյութը բարեհաճ.
Հնագույն բառեր պաճուճելը իմ շնորհն է միակ,
Երբ վատնում եմ այն, ինչ ամեն անգամ վատնել եմ առաջ:
Ինչպես ամեն օր արեւն է լինում նոր ու հինավուրց,
Այդպես իմ սերը պատմում է այն, ինչ հայտնի է վաղուց:
Կարող ա ասես. «Տողերդ խի՞ են զուրկ նոր սլացքից,
Կտրուկ անցքերից, ելեւէջից թա´րմ, հզո´ր, վարարուն:
Էսքան ժամանակ խի՞ չես հեռանում քու հին ընթացքից,
Նո´ր ձեւ հորինում, նո´ր չափ ու ռիթմ, նո´ր միս ու արուն»:
Կարող ա ասես. «Խի՞ ես անընդհատ նույն բանը գրում,
Նո´րը արարի, քու հին ձեւերը աղբամա´նը քից,
Բառերդ, լրի´վ, քու հին գրերի շորե´րն են կրում —
Ախր անունըդ վռա´զ եմ ջոկում — քու սաղ գրվածքից»:
Սրանք ես գիտեմ: Գիտե´մ, որ մենակ քե´զ եմ տարփողում,
Որ գիրըս մենակ սիրո´ւց ա խոսում, լրիվ ու հատ-հատ,
Սրա համար էլ բառերիս մենակ շորե´րն եմ փոխում,
Ու սիրուս քուրան նո´ւյն վառելիքն ա ծախսում անընդհատ:
Ոնց որ արեւն ա, որ միշտ, օրեցօր, թե հի´ն ա, թե նո´ր,
Սիրուս խոսքերն էլ հա´ կրկնվում են, ամմե´ն-ամմեն օր:
Ինչո՞ւ է տաղն իմ զուրկ նոր պերճանքից,
Հեռու արագ փոփոխումից նյութի։
Ինչո՞ւ եմ հետ մնում ժամանակից՝
Նոր ձեւերից ու ոճերից արդի։
Ինչո՞ւ եմ միշտ գրում միանման,
Եւ լուծումները՝ հին զգեստով պահում,
Ու ամեն բառս ցոլքն է իմ անվան,
Եւ իր ծնունդն ու սկիզբն է ցուցադրում։
Ո՜հ, քաղցր սեր, ես ձեզ եմ միշտ գրում,
Եւ դուք եւ սերն եք միշտ իմ որոնածը․
Երբեմն լոկ հին խոսքն եմ հարդարում,
Ծախսում կրկին այն, ինչ արդեն ծախսված է․
Զի ոնց արեւն է միշտ եւ նոր, եւ հին,
Այդպես ասվածն ասում է սերը իմ։