Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
As an imperfect actor on the stage,
Who with his fear is put besides his part,
Or some fierce thing replete with too much rage,
Whose strength's abundance weakens his own heart;
So I, for fear of trust, forget to say
The perfect ceremony of love's rite,
And in mine own love's strength seem to decay,
O'ercharged with burden of mine own love's might:
О let my books be then the eloquence
And dumb presagers of my speaking breast,
Who plead for love, and look for recompense,
More than that tongue that more hath more expressed.
 
О learn to read what silent love hath writ:
To hear with eyes belongs to love's fine wit.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Որպես անկատար դերասան բեմի վրա,
Ով իր վախով դրվում է դուրս իր դերից,
Կամ ինչ-որ կատաղի էակ, լցված շատ մեծ կատաղությամբ,
Ում ուժի ավելցուկը թուլացնում է իր սեփական սիրտը.
Այդպես ես, պատասխանատվության վախից, մոռանում եմ ասել
Կատարյալ արարողությունը սիրո ծեսի,
Եւ իմ սեփական սիրո ուժը կարծես քայքայվում է,
Ճնշված բեռով իմ սեփական սիրո կարողության:
Ո՜հ, թող իմ հայացքները* լինեն այսուհետ պերճախոս
Եւ համր ավետաբերները իմ խոսող կրծքի,
Ով հայցում է սեր եւ փնտրում հատուցում,
Ավելին, քան այն լեզուն, որն ավելի շատ է արտահայտել:
 
Ո՜հ սովորի՛ր կարդալ, թե ինչ է լուռ սերը գրել.
Լսելը աչքերով պատկանում է սիրելու նուրբ խելքին:
 
* Կա կարծիք, որ «books» բառը վրիպակի արդյունք է, եւ պետք է կարդալ «looks»։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ինչպես անհմուտ դերասանը բեմի վրա հանկարծ
Շփոթվում է վախից եւ մոռանում իր դերը,
Կամ ինչպես կատաղած մի հրեշ՝ իր չափազանց ուժից կաշկանդված,
Որի սեփական կիրքը թուլացնում է իր սիրտը,
Այդպես էլ ես, վախենալով վստահությունից,
Մոռանում եմ ասել սիրո ճշմարիտ արարողությունը,
Եվ իմ սեփական սիրո ծանրությունից թվում եմ տկար,
Կաշկանդված իմ սիրո հզոր ուժգնությամբ:
Օ՜, թող իմ աչքերը լինեն իմ սրտի պերճախոսությունը,
Եվ լուռ մունետիկները իմ կրծքի խոսքերի,
Որոնք ավելի լավ են աղերսում սեր եւ սպասում հատուցման,
Քան այն լեզուն, որը շատ է խոսում եւ սակավ ասում:

Օ՜, սովորի՛ր կարդալ այն, ինչ լուռ սերն է գրել,
Աչքերով լսելը սիրո նուրբ իմաստությունն է:

Ինչպես բեմ ելած անփորձ դերասան,
Որ մոռանում է իր դերը ահից,
Ուժասպառ արած սիրտն իր սեփական
Չափի՜ց ավելի մոլեգին խաղից,
Այդպես էլ ե՛ս եմ մոռանում հանկարծ
Իմ սիրո ծեսի խոսքերը կրքոտ,
Եւ թույլ է դառնում իմ սերն ու տկար
Իր իսկ սեփական ծանրության ներքո…
Եթե այդպես է, թող գիրքս դառնա
Անձայն միջնորդը հառաչող կրծքիս,—
Նա՛ սեր աղերսի ու վարձ ստանա,
Եւ ոչ թե լեզուս՝ համրացած կրքից…

Կարդա՛ թե ինչ է քեզ ասում սերըս,—
Սիրոոի ձիրքը՝ աչքով… լսե՛լն է…

(102) Ինչպէս անկատար դերասան մը, որ իր վախէն՝ բեմին
Վըրայ իր դերէն է մեկուսացուած, եւ կամ կատաղի
Բան մը՝ զայրոյթով լեցուն եւ յորդող, որ սաստկութեամբն իր
Զօրութեան՝ սիրտն իակ կը տկարացնէ, նոյնպէս նաեւ ես,
Անվատահութեան փախէն բռնըւած կը մոռնամ կրկնել
Կատարեալ ու ճիշտ արարողությիւնն սիրո կանոնին,
Ես իմ անձնական սիրոյս ուժին մէջ կարծես կը փտտիմ,
Նոյնիսկ իմ սիրոյս զօրութեան բեռով ծանրաբեռնըւած:

Օ, թող իմ գիրքերս ուրեմըն լինին խօսնակ պերճախօս
Եւ համըր նաեւ կանխագուշակներ իմ խօսուն կուրծքիս,
Որ սէր կ՚աղերսեն, եւ վարձատրութիւն դեռ կ՚ակնկալեն,
Աւելի քան որ այդ լեզուն յաճախ շատ շատ աւելին
Է արտայայտած: 
                                        Օ, սորվէ կարդալ թէ ի՞նչ՝ սէրը լուռ
Ուզած է գրել։ Զի աչքով լսել՝ միմիայն սիրոյ
Նուրբ զգայնութեան, սուր դատողութեան կը վերագրուի։

Ինչպես որ անփորձ դերասանն է իր դերը մոռանում`
Երկչոտությունից աղավաղելով բառերը սերտած,
Կամ ինչպես մի խենթ, որ լցված է մի մոլուցքով անհուն,
Եւ նույն մոլուցքից տկարանում է նրա սիրտն հանկարծ,
Այդպես նաեւ ես մոռանում եմ միշտ բառերով ասել
Այն, ինչ վայել է մեր սիրո ամեն ծեսին ու կարգին,
Եւ իմ սրտում էլ, վախենում եմ, թե սերն է պակասել,
Երբ ուսերին է զգացմունքներիս ծանրությունն անգին:
Այդժամ թող որ իմ գրքերը՛ լինեն պերճախոսություն
Եւ դառնան անխոս սուրհանդակները իմ խոսուն կրծքի.
Որ հայցում է սեր եւ ամենուրեք փնտրում հատուցում,—
Նույնիսկ պերճախոս լեզուն նրանց հետ երբեք չի մրցի:

Սովորիր կարդալ, ինչ գրել է իմ սերը լռակյաց,
Քանզի աչքերով լսելը սիրո շնորհն է անանց:

Անփորձ մեկի պես, ով որ բեմին ա — վախի մշուշում —
Ու բան չի հիշում — կամ գազանի պես, ում կատաղության
Պոռթկումը անսանձ ու անկառավար, սխա´լ ա հուշում
Ու հզոր ուժը դարձնում ա ակունք — ունայն թուլության,
Դառնում եմ անկամ, երկչոտ, անվստահ, հետն էլ՝ մոռանում
Սեփական ուժս ու ծեսը սիրո՝ գոռ ու բաղաձայն,
Ու անզոր կքում սիրուս բեռի տակ, մոլորվում, մնում:
Սրա´ համար եմ կրքերս կրում — սուսուփուս, անձայն:
Ուրեմն, թույլ տու, գոնե հայա´ցքս դառնա պերճախոս
Զգացմունքներիս լուռ մունետիկը, իմ հոգեպարար
Պատվիրա´կն անձայն, ով քե´զ ա դիմում, ասես բանախոս,
Ավելի ճարտար, ավելի խոսուն, քան լեզուս կարար:

Բայց կարա՞ս կարդաս — անմռունչ սերը քեզ ի´նչ ա ասում:
Աչքերիդ ասա´. «Անծպտուն սերը միշտ ճի´շտ ա խոսում»:

Ինչպես բեմի վրա վատ դերասանը,
Որ, շփոթված, բառերն է մոռանում,
Կամ զայրույթով լցված մոլի գազանը,
Ում սիրտն է հավելյալ ուժից մարում․
Այդպես վախից, ահա, ես մոռանում եմ
Սիրո ծեսի խոսքերը կատարյալ,
Եւ ինձ թվում է, սերս նվազում է,
Հենց իր հզորության բեռով ճնշյալ։
Ո՜հ թող աչքերս պերճախոս լինեն
Եւ իմ սրտի համր ավետաբերները,
Որ սեր հայցեն ու հատուցում խնդրեն
Ավել, քան շատախոս լեզվի բառերը։

Փորձիր կարդալ լռին սիրո գրածը․
Աչքով լսելն է սիրելու նուրբ գանձը։