Այն մյուս երկու տարրերը՝ նուրբ օդն ու մաքրող կրակը,
Միշտ քեզ հետ են, որտեղ էլ որ դու լինես.
Առաջինը իմ միտքն է, իսկ երկրորդը՝ իմ ցանկությունը,
Որոնք իրենց արագ շարժումով չեն ճանաչում արգելք:
Երբ այս արագաշարժ տարրերը հեռանում են ինձնից՝
Ուղարկված դեսպաններ իմ սիրո դեպի քեզ,
Իմ մարմինը՝ կազմված մյուս երկու ծանր տարրերից,
Ընկնում է մահվան տխուր անզորության մեջ:
Մինչեւ որ իմ կյանքի կազմությունը չի նորոգվում
Այդ արագ պատգամաբերների վերադարձով,
Որոնք հիմա ետ են եկել՝ լուր բերելով քեզանից,
Վստահեցնելով ինձ քո առողջության ու սիրո մասին:
Ես ուրախանում եմ դրանով, բայց իսկույն նորից
Ուղարկում եմ նրանց քեզ մոտ եւ նորից տխրում:
Մյուս տարրե՛րը երկու, որ օդն ու հո՛ւրն են անմար,
Որտե՜ղ էլ որ ես լինեմ՝ միշտ քո կողքին են կյանքում,
Մեկը մի՛տքն է, իսկ մյուսն՝ իմ տենչա՜նքն է անհնար—
Միշտ շարժման մե՛ջ — բացակա ու ներկայի արանքում…
Երբ հեռանում են ինձնից երկու տարրերն այդ թեթեւ,—
Իմ դեսպա՛նները սիրո — եւ դեպի քե՜զ են սուրում,
Ինձ մոտ մնում են միայն հո՛ղն ու ջո՛ւրը ծանրաթեւ,
Եւ ես, վշտից ընկճված, մահվան ճահի՜ճն եմ խրվում…
Ես տառապո՜ւմ եմ, տանջվո՜ւմ, անդորր ու նինջ կորցրած,
Մինչեւ մի՛տքն ու տե՛նչն իմ հուր ե՜տ գան կրկին քո մոտից,—
Վերականգնած իմ կյանքի անդորրությո՛ւնը խախտված
Եւ ավետած, որ դու կա՛ս ու կփրկե՜ս ինձ վշտից:
Բայց հազի՜վ եմ ես մի պահ գտած բախտս վայելում,
Երբ տենչն ու միտքս նորից դեպի քո գի՜րկն են թեւում…
(36) Երկու այն միւասներն՝ օդը նօսրանուրբ եւ մաքրող կրրակն,
Երկուքն ալ քեզի մօտիկ կը մրնան, ուր ալ ես բնակիմ.
Առաջինը իմ մտածմունքն Է նուրբ, երկրորդն ցանկութիւնա.
Ներկայ բացակայ այս երկուքն արագ կը սաճին, կանցնին:
Ջի արագասա այս երկու տարրերն երբոր դէպի քեզ
կուղդան պաչտօնով աիրազեղ սիրոյ դեսպանատարի,
Իմ կեանքը որ չորս տարըէ կազմ ըւած, մժխայն երկուքուվ
կ՚իյնայ մժաճուան գիրկն, մելամաղձութեամբ ճնչուած, ընկճըւած:
Բացի ԹԷ կնանջին վերակազմութիւնն այդ երկու ըչտապ
Հրրեչտակներու դարձովը Քեզ է փերաՀաստատուի,
Որոնք Հիմա իակ նորէն ետ կուդան, մատած կատարեալ
Քու առողքութեան, այս մասին ինծի եւրս պատմելու,
Այս իմանալով էս մուրախանամ։ Բայց անկէ ետու
կորսընցընելով իժ պրւարթութիւնա, զանոնք ես նորէն
Ետ կը դարձընեմ, եւ տրտմութեան մէջ մ ընկղմ իմ ես խոր:
Գշ. 18 Ապրիլ 1995
Յաջորդ երկուսը` թեթեւ օդը ու կրա կմաքրիչ,
Որտեղ էլ լինեմ, օ՜, անբաժան են քեզանից հավետ.
Օդը միտքն է իմ, կրակն իմ սիրո ցանկությունն է ջինջ,
Եւ հեռու թե մոտ` խույանում են ու սլանում, հանց նետ:
Քանզի երբ երկու տարրերը թեթեւ ու արագընթաց
Դեպ քեզ են գալիս իմ սիրո վսեմ առաքելությամբ,
Իմ կյանքը կազմող բոլոր տարրերը կիսվում են հանկարծ`
Ճնշելով անվերջ կյանքս մահասույզ մելամաղձությամբ,
Մինչեւ որ կենաց տարողությունը բուժվի վերստին,
Երբ արագավազ սուրհանդակներս ետ վերադառանան
Եւ տեղեկացած քո առողջության ու կյանքի մասին`
Ամեն օր բարի ավետիսների բանբերներ դառնան:
Բայց ամեն անգամ, ուրախանալով ստացած լուրից,
Ետ եմ ուղարկում նրանց վերստին ու տխրո՜ւմ նորից:
Էն էրկու տարրն էլ, սրբագործ հուրը ու օդը նրբին,
Քո´ւ մոտ են զույգով, ոտըս ո´ր հողին ակամա դնեմ:
Որի՞ն հետեւեմ, իմ հատու մտքի՞ն, թե՞ իմ հո´ւր-սրբին:
Սրա´նք են հերթով ներկա-բացակա, ուր էլ որ լինե´մ:
Սեփական կյանքս հավաքածո´ւն ա էս չորսը տարրի,
Էրկուսը պակսեց — մա´ղձը կտանջի, ու կմեռնեմ ես,
Հենց էն նո´ւյն պահին, երբ էս սրաթեւ դեսպաններն արի,
Քու սիրուց հարբած, սլանան քու մոտ — իրանց ներս առնես:
Բայց հետո նորից հունի մեջ կընկնի ընթացքն իմ կյանքի
Երբ որ հետ դառնա է´ս արագաթեւ սուրհանդակը զույգ:
Կհարե´մ նորից, ու շունչ կքաշեմ առանց տանջանքի,
Վստահանալով, որ անառողջ չես, ժի´ր ես ու առույգ:
Ասում եմ էսի, բայց էլի, քիչ անց, տագնապն իմ սրտում,
Էս թեթեւ զույգը ղրկում եմ քու մոտ, տխուր ու տրտում:
Երկուսն էլ մյուս՝ նուրբ օդն ու սուրբ կրակը,
Քեզ հետ են միշտ, որտեղ որ ես լինեմ․
Նախ միտքը իմ եւ մյուսը` իմ փափագը՝
Անորսալի, ճարպիկ միշտ կսահեն։
Իսկ երբ արագ տարրերը այդ մեկնում են
Սիրո քնքուշ դեսպանությամբ քեզ մոտ,
Իմ կյանքս, կորցնելով չորսից երկուսը,
Սուզվում է վար՝ դեպ մահ մելամաղձոտ,
Մինչ նորոգվի կյանքի բաղադրությունը,
Ճարպիկ այդ բանբերները ետ դառնան,
Պատմեն ինձ քո կյանքի եղելությունը՝
Որ քո կյանքում հաջող է ամեն բան:
Ուրախ եմ, բայց երկար չեմ ես խնդուն․
Իրենց հղում եմ հետ, կրկին տխրում: