Որքան էլ որ անգութ ես, եղի՛ր խոհեմ ու բարի,
Մի՛ թույլ տուր ինձ, որ բացեմ իմ շուրթերը համրացած,
Որ հուսահատ վիճակս չլինի թե զրգռի
Արհամարհված վշտերիս խոլ ցասումը զայրագնած:
Երանի թե հաջողվեր դառնայիր հեզ ու խելոք,
Եվ թեպետ ինձ չես սիրում, «քեզ սիրում եմ» ասեիր.
Չէ՞ որ անհույս հիվանդը, երբ հիշում է ցավը իր,
Կուզե բժիշկն ավետի ապաքինման մասին լոկ:
Քանի որ ես հուսահատ միայն պիտի խենթանամ,
Եվ քո մասին խոլական նոպայի մեջ վատ խոսեմ,
Աշխարհն այժմ դարձել է այնքան բիրտ ու չարակամ,
Որ ինձ հավատ կընծայեն ականջները անխոհեմ:
Օ՜, որպեսզի խուսափես բամբասանքից պիղծ, անլուր,
Ուղիղ նայիր ինձ վրա, եթե սիրտըդ է այլուր:
Թե անգո՜ւթ ես ու դաժան, գոնե եղիր խելացի՛,—
Սահման ունի մինչեւ իսկ համբերությո՛ւնն անսահման,
Մի թողնի, որ իմ խոցված սիրտն իր փակ շուրթը բացի
Եւ ասի, թե ի՜նչ օրի հասցրեցիր դու նրան:
Ի՜նչ անեմ, որ հասկանաս, որ, եթե չե՜ս էլ սիրում.—
Չխուսափե՜ս գոնե սուտ սիրո խոսքեր ասելուց —
Մահամերձը բժշկից ի՜նչ է ուզում աշխարհում,
Բացի կյանքի՛ց— իր բուժման փրկարար լո՜ւրն առնելուց:
Վախենո՜ւմ եմ, թե հանկարծ համբերությունս հատնի,
Եւ ես, ցավից խենթացած, վատաբանե՜մ անձը քո.
Իսկ մարդիկ չա՜ր են այնքան, աշխարհն՝ այնքան տմարդի,
Որ,— ի՜նչ լափ էլ որ թափեմ.— կհավատա՜ն հաճույքով:
Որպեսզի ոչ դո՛ւ տուժես, ոչ ե՛ս ընկնեմ մեղքի տակ,
Եթե շիտակ չե՜ս սրտով,— գոնե նայիր ինձ շիտա՛կ…
(138) Եղիր իմաստուն, անդութ Էս ինչպէս. չատ անարգալից
վերաբերմունքով մի գրգըուեր իմ Համըը, զոպըւած
Լեզուս եւ անոր լուռ Համբեբութիւն. վիչտը որպես զի
Փոխ չըտայ բառեր, եւ բառե՛ը՝ որոնք նըկարագիրով
Պոոթկուն լինելով, պիտ արտայատեն իմ դութ-պաճանչող
աւն ու իր կերպարն:
եթէ կարենամ քեղ սովորեցնել
Սրամտությւն, Էրանի լինէր այդ ոչ անպայման
Սիրելու մասին, այլ ախըոյ որ ինձ լայտնեիր, ինչես
Շատ դիւշրագրգիո Հիւանդներ որոնք մաձուան են մօտիկ,
Եւ կուզեն լսել ո՛չ մէկ ուրիչ լուր իրենց բժչկէն,
Բացի ժի մ խաւյն առողքութենէն:
ՈրուվՀետեւ ես
Թէ լուսաձատիմ, պիտի զայրանամ, եւ իմ զայրոյլթին
Մէջ գուցէ խօսիմ դէչ բան քու մասին. Հիմա չար-կորզող
Աչխարձը այնքան վատնթարացած է, խեռ. զըպարտողներ
Խեռ ականքջներու միջոցաւ Ժժիայն Հաւատալ կուտան:
Որալէս զի չլլամ ես այդպէս, եւ կամ" դուն ալ չը խաբուիս
Աչքդ ուղիղ պաճէ, Թէ փակ՝ քու Հրպարտ սիրտըդ բոնես լայն:
Որքան անգութ ես, սեր իմ, այդքան էլ ողջախոհ եղիր,
Արհամարհանքով մի հատիր դու իմ համբերությունը,
Որ իմ շուրթերը չդառնան համակ ցասում ու լեղի
Եւ չարտայայտեն սրտիս տվայտանքն ու նեղությունը:
Միթե՞ չես կարող խելամիտ լինել` խոստովանելով,
Որ սիրում ես ինձ, թեեւ իմ ցաւը հոգիդ չի հուզում:
Հյվանդի նման չարագութ մահը անվերջ վանելով`
Ես իմ բժշկից միշտ ապաքինման լուրեր եմ ուզում:
Քանզի, սիրելիս, կխելագարվեմ, թե անյույս մնամ,
Կ`անիծեմ ես քեզ ցնորվածության խելայեղ պահին:
Աշխարհը հիմա այնքան է դարձել բիրտ ու չարակամ,
Որ խենթ ականջներն հավատում են խենթ բանսարկուներին:
Որպեսզի մարդիկ քեզ չհամարեն նենգափոխ ու խեղ,
Ինձ ուղի՛ղ նայիր, թեկուզ եւ սիրտդ լինի ուրիշ տեղ:
Անգթությանդ գո´նե հավասար ֆա´հմ ունենայիր,
Չափը չանցնե´իր, լեզուդ քաշեիր — ու մնայիր զուսպ:
Կարծում ես խոսքը հեչ բան չէ՞ր փոխի: Թե սուս մնայիր,
Ցավըս չէ´ր գժվի, ու լեզուս բացեր, դարձներ ինձ անզուսպ:
Նման էն ջղայն ու հիվանդ մարդուն, արդեն մահաշունչ,
Ով իր բժշկից մի´ լուր ա ուզում, լուր առողջությա´ն,
Ես է´լ եմ ուզում — ընե´նց բան անեմ, չըլնես անմռունչ,
Գոնե բառերո´վ սեր արտահայտես, ի սեր գթության:
Անհույս մնացի — հաստա´տ կգժվեմ — ու, խելառ-խելառ,
Էս ու էն յանը կչարախոսեմ քու վարք ու բարքից:
Էս գիժ աշխարհն էլ բամբա´ս ա ուզում, զրպարտանք ու շա´ռ,
Լիքն անզոր միտք կա, ով լուր ա ուզում սեւ նեռ ու չարքից:
Որ ես չգժվեմ, դու էլ բամբասի զոհը չդառնա´ս,
Նայի աչքերի´ս, թեկուզ ալեկոծ հոգուդ բռնանաս:
Եղի՛ր խոհեմ, որքան որ դու դաժան ես,
Եւ մի՛ ճնշիր հոգիս քամահրանքով,
Որ վիշտն իմ ինձ չտա բառերն այն դառը՝
Ձեւված իմ գթություն հայցող ցավով:
Թե քեզ տայի այնքա՜ն խոհեմություն,
Թեկուզ անսեր, ինձ հետ այնպես խոսել՝
Ինչպես մահմերձը հույս առ փրկություն,
Ուզում է բժշկից միայն լսել:
Քանզի, հուսահատված, ես կգժվեմ,
Եւ գժությամբ քեզ կանարգեմ անսանձ․
Այնքան է արդ աշխարհը այս դժխեմ՝
Գիժ ստողին լսում է գիժ ականջ,
Որ չգժվեմ, եւ դու չզրպարտվես,
Նայի՛ր ուղիղ, թեկուզ սրտով շեղվես: