Ինձ իշխում են երկու սեր՝ սփոփման եւ վհատման,
Չարիքի եւ բարիքի երկու հզոր ոգիներ.
Մեկը՝ բարի մի մարդ է, հանց հրեշտակ աննման,
Իսկ մյուսը՝ մի տգեղ ու չար կին է սեւահեր:
Իմ էգ դեւը, որպեսզի դժոխքի մեջ ինձ քարշ տա,
Հեռացնում է ինձանից հրեշտակին իմ բարի,
Կախարդանքով ջանում է նրան անել սատանա,
Հետապնդում է նրա մաքրությունը անթերի:
Բայց ես հաստատ չեմ պնդում, դա դեռ կասկած է միայն.
Եվ նա որքան կողմնակալ ընկեր է այդ երկուսին,
Իմ հանդեպ է նույն չափով խստաբարո ու դաժան,
Եվ կարծում եմ, որ մեկը դժոխքումն է մյուսի:
Կասկածի մեջ, անվստահ ես սպասեմ դեռ պիտի,
Մինչեւ որ չար էգ դեւը նրան դուրս կշպրտի:
Երկու մեծ սե՜ր ունեմ ես՝ վիշտ տվո՛ղ ու սփոփի՛չ,
Որոնք, երկու Ոգու պես, ինձ ուղեկցո՜ւմ են կյանքում,—
Տղամա՜րդ է ոսկեհեր հրեշտա՛կն իմ ամոքիչ
Իսկ չար դեւն ու սատանա՛ն՝ տիկի՜ն է մի թխագույն:
Իմ էգ դեւ՛ը, տենչալով ինձ շուտ դժո՜խք ուղարկել,
Հրեշտակիս գայթակղո՜ւմ, հեռացնո՜ւմ է ինձանից,
Կամենալով նրան չար սատանայի փոխարկել,
Պղծե՜լ լկտի իր սեւով նրա ճերմա՛կը անբիծ…
Կարո՞ղ է նա դարձնել հրեշտակիս սատանա,—
Ո՞վ կարող է գուշակել, ո՞վ գիտե վարքը դեւի,—
Բայց, երբ հեռո՜ւ են ինձնից՝ բարեկամնե՜ր են նրանք,
Եւ հրեշտակն իմ, ավա՜ղ, դժոխքո՜ւմ է երեւի…
Բայց դժվա՜ր թե այդ մասին ես ստույգ բան իմանամ,
Մինչեւ նրան այնտեղից չվռնդի՜ սատանան:
(153) Իմ մէջըս ունիմ ես երկու սէրեր՝ քաջալերութեան
Եւ վըստահութեան, որոնք ինծի միշտ խըրատ, թելադրանք
Կը բաշխեն նըման զոյգ ոգիներու. լաւ, բարի հրեշտակն
Մարդ մըն է իրօք ուղիղ եւ արդար, իսկ վատթար ոգին
Կին մըն է շատ գէշ գոյնով շըպարուած:
Զիս շուտով դժոխք
Հըրապուրելու համար՝ իմ այս էգ չար ոգին թըշուառ,
Իմ բարի հրեշտակն իմ քովէն հեռու մեղքի փորձութեան
Քաշել կը փորձէ, եւ եթէ կրնայ՝ իմ սուրբը պիտի
Ան ապականէ, որ հըրէշ դառնայ, հըրապուրելով
Սըրբութիւնն անոր, իր կեղծ, գարշելի հըպարտութիւնով:
Թէ արդեօ՞ք հրեշտակս պիտի վերածուի հըրէշ սատանի,
Կըրնամ կասկածիլ, բայց ոչ ուղղակի արտայայտըւիլ.
Բայց քանի անոնք երկուքն ինձմէ են, եւ իրարու հետ
Բարեկամ, ընկեր իւրաքանչիւրն են, կ՚երեւակայեմ
Թէ ինչպէ՞ս հրեշտակ մը կրնայ ապրիլ ուրիշ հրեշտակի
Մը դժոխքին մէջ:
Բայց այս ես երբեք պիտի չը գիտնամ,
Եւ կասկածի մէջ պիտի ես ապրիմ, մինչեւ որ իմ չար
Հըրեշտակըս դո՛ւրս վըտարէ իմ լա՛ւ հրեշտակըս բարի:
Երկու սեր ունեմ՝ հուսահատության եւ սփոփանքի,
Գիշեր ու ցերեկ հոգիս կախարդող երկու ոգիներ.
Նրանցից բարին խարտյաշ մազերով տղամարդ է մի,
Իսկ վատթար ոգին մի չարախնդաց կին է թխահեր:
Ինձ դեպի դժոխք տանելու համար կինը հեշտագին
Իմ բարի ոգուն գայթակղում է չարամանկությամբ
Եւ ուզենալով սատանա դարձնել իմ հրեշտակին՝
Նրա ջինջ սիրտը սիրաշահում է թովիչ ցանկությամբ:
Բայց ես չգիտեմ՝ իմ բարի ոգուն կդարձնի՞ նա չար,-
Կասկածում եմ լոկ, բայց հաստատապես չեմ կարող պնդել-
Բայց քանզի նրանք, ինձ մենակ թողած, սիրում են իրար,
Ենթադրում եմ, որ մեկը մյուսի դժոխքն է մտել.
Բայց ա՛յն ժամանակ հայտնի կդառնա այդ գաղտնիքը խոր,
Երբ տարափոխվի իմ բարի ոգին չար ոգուց մի օր:
Էրկո´ւ սեր ունեմ — թե´ հուսակոտոր, թե´ մխիթարող:
Էրկու ոգու պես, մե´կը հրեշտակ, չքնա´ղ տղամարդ,
Մի´շտ ծառայակամ, ու մի´շտ ձեռի տակ, ամենակարո´ղ —
Ոնց որ մյուսը, էն չար կի´ն-ոգին, թուխ-մա´շկը հպարտ:
Էս չար սատանան գայթակղում ա իմ հրեշտակին,
Որ ինձ վեկալի ու վռազ կոխի դժո´խքն իր անձուկ:
Ու թե կարենար, դիվահմայքով՝ մեղկ ու հեշտագին,
Կաղտոտե´ր սրբիս — դժո´խք հնոցում արճճահեղձուկ:
Ու էս էրկուսն էլ, ջո´կ ու առանձին, ընկե´ր են իրար,
Ու բնակվում են դժոխք-դրախտում մեկը մյուսի:
Բայց կկարենա՞, սատանան ահեղ, սրբիս դարձնի չար,
Իր խոլ դավերով: Երեւի, գուցե, հաստատ չեմ ասի:
Ի՞նչ կըլնի վերջը: Ըսենց էլ կապրեմ, լուռ ու սուսուփուս,
Մինչեւ չար ոգիս իմ բարի սրբին չվռնդի դուս*:
–––––
* Անկասկած, սոնետը նորից բազմարժեք ա ու աղերս ունի Վիլ-բանի թեմային:
Երկու սերեր ունեմ ես՝ վիշտ եւ հույս,
Որ՝ ինձ երկու հոգով փորձում են հար.
Լավ հրեշտակը մարդ է՝ ինքը լույս.
Իսկ վատ ոգին՝ մի կին՝ ներկված է չար:
Որ ինձ արագ դժոխք հասցնի, չար կինը
Տանում է հրեշտակիս գայթակղելով,
Կցանկանար նա դեւ դարձնել սրբին իմ,
Փայլով պիղծ՝ մաքրությունն իր փորձելով:
Արդյո՞ք լուսե հրեշտակն իմ չարք դարձավ,
Ինձ այդ մասին մնում է ենթադրել,
Բայց զի այդ ընկերները հեռացան,
Կարծեմ մեկի դժոխքն է մյուսն ընկել:
Բայց դա երբեք հաստատ չի իմացվի,
Մինչեւ չարուց բարին չվտարվի: