15

15

When I consider every thing that grows
Holds in perfection but a little moment,
That this huge stage presenteth nought but shows
Whereon the stars in secret influence comment;
When I perceive that men as plants increase,
Cheered and checked even by the selfsame sky,
Vaunt in their youthful sap, at height decrease,
And wear their brave state out of memory:
Then the conceit of this inconstant stay
Sets you most rich in youth before my sight,
Where wasteful Time debateth with Decay
To change your day of youth to sullied night,

And all in war with Time for love of you,
As he takes from you, I ingraft you new.

Տողացի թարգմանություն (Ռ․ Թ․)

Երբ ես մտածում ամեն բան, որ աճում է
Մնում է կատարելության մեջ սոսկ փոքր մի պահ,
Որ այս հսկայական բեմը ներկայացնում է ոչ քան հանդեսներ
Որտեղ աստղերը գաղտնի ազդեցությամբ մեկնում են.
Երբ ես հասկանում եմ, որ մարդկանց ինչպես եւ բույսերի աճումը,
Աջակցում եւ կասեցնում է հենց նույն իքնը երկինքը,
Հանդուգն են իրենց պատանի հյութի մեջ, բարձրությունից իջնում են,
Եւ հանդերձն իրենց խրոխտ վիճակի հիշողությունից դուրս է․
Հետո միտքն այդ անհաստատուն կացության մասին
Դարձնում է քեզ առավել հարուստ երիտասարդությամբ իմ աչքում,
Որտեղ կործանիչ Ժամանակը բանավիճում է Քայքայման հետ
Դարձելու ձեր օրը երիտասարդության մռայլ գիշեր,

Եւ ամենը պատերազմում ժամանակի հետ քո սիրո համար,
Հենց նա վերցնի ձեզնից, ես կպատվաստեմ ձեզ նորը:

Գեւորգ Էմին

Երբ Ես խորհո՛ւմ եմ, թե ծննդից–մահ
Մի վայրկյա՜ն է լոկ աշխարհը տևում,
Եվ այս մեծ աշխարհ–բեմում ամեն բան
Աստղերի գաղտնի կամքով է արվում.
Երբ մտածում եմ, թե երկի՛նքն է նույն
Մարդկանց, բույսի պես, սնո՜ւմ–կործանո՜ւմ,
Եվ ջահելության ծաղիկը սիրուն
Խամրո՛ւմ է արագ, թոշնո՜ւմ, չորանո՜ւմ,
Այնժամ ավելի ճո՜խ է թվում ինձ
Ջահելությունըդ, որի մեջ, ավա՜ղ.
Չար ժամանակն ու ավերմունքը պիղծ
Ճգնում են լույսը դարձնել խավար.

Բայց ժամանակը քեզնից ինչ խլի,
Երգս ե՜տ կտա նորից լի ու լի…

Սամվել Մկրտչյան

Երբ խորհում եմ, թե ինչպես աշխարհում ամեն աճող բան
Կատարելության հասնում է այնպես կարճ ժամանակով,
Որ աճը նրա հավասարվում է լոկ ոչնչության
Եւ մեկնաբանվում աստղերի գաղտուկ մի նշանակով.
Երբ խորհում եմ, որ աճում են մարդիկ ծաղիկների պես,
Եւ նույն երկնքի ուրախությունն ու վիշտն է նրանց հետ,
Թոշնում են շուտով, գունատվում հասուն ավշի մեջ իրենց,
Եւ դուրս է ընկնում հիշողությունից պերճանքը հավետ,-
Անհաստատության խոհերը այդժամ քո կողմն են շրջվում,
Եւ քո անաղարտ ջահելությունն է հառնում իմ առջեւ,
Տեսնում եմ այդժամ, թե տարիներդ ինչպես են կորչում,
Քո պայծառ օրվան ինչպես է հաղթում կեսգիշերը սեւ:

Ժամանակի դեմ այսպես կռվելով հանուն քո սիրույ`
Պատրուսում եմ քեզ, որ նա չխլի ունեցածը քո:

Մերուժան Հարությունյան

Հենց որ հիշում եմ, որ շնչավորը մի կարճ ակնթա´րթ
Ունի ապրելու էս երկնքի տակ, որ էս վիթխարի
Ներկայացումը, ում հեղինակը աստղերն են անդարդ
(Իրենց երկնային գաղտնի պլանով – էս սաղ աշխարհի),
Երբ հասկանում եմ, որ մարդ, բույս, գազան, դառնում ա բազում –
Առեղծվածային, հավերժ ինքնակա երկնակամարի
Լոպազ ծրագրով – ծաղկում, շատանում, հետո նվազում,
Չքանում անհետ, որ հո´ւշը անգամ հավիտյան մարի,
Ա´յ, հենց է´ս մտքից, որ կյանքն անցողիկ, աչքերիս առաջ,
Շքեղությունը քու ջահելության քե´զ ա ընծայում,
Բայց ժամանակն ու ցոփ ավերմունքը, հավերժ, աննահանջ,
Օրըդ խամրելով՝ գիշեր են դարձնում, լո´ւսըդ քայքայում,

Ընե´նց եմ խոսում, որ նո´ր սեր հոսի քու երակներով,
Ու ժամանակը սերըդ չգզի´ չար բարակներով*:
–––––
* «բարակ» - որսի շան տեսակ

Մերուժան Հարությունյան

Հենց որ հիշում եմ, որ շնչավորը մի կարճ ակնթա´րթ
Ունի ապրելու էս երկնքի տակ, որ էս վիթխարի
Ներկայացումը, ում հեղինակը աստղերն են անդարդ
(Իրենց երկնային գաղտնի պլանով – էս սաղ աշխարհի),
Երբ հասկանում եմ, որ մարդ, բույս, գազան, դառնում ա բազում –
Առեղծվածային, հավերժ ինքնակա երկնակամարի
Լոպազ ծրագրով – ծաղկում, շատանում, հետո նվազում,
Չքանում անհետ, որ հո´ւշը անգամ հավիտյան մարի,
Ա´յ, հենց է´ս մտքից, որ կյանքն անցողիկ, աչքերիս առաջ,
Շքեղությունը քու ջահելության քե´զ ա ընծայում,
Բայց ժամանակն ու ցոփ ավերմունքը, հավերժ, աննահանջ,
Օրըդ խամրելով՝ գիշեր են դարձնում, լո´ւսըդ քայքայում,

Ընե´նց եմ խոսում, որ նո´ր սեր հոսի քու երակներով,
Ու ժամանակը սերըդ չգզի´ չար բարակներով*:

* «բարակ» - որսի շան տեսակ

Ռուբէն Թարումեան

Երբ մտածում եմ․ այն ինչ որ աճում է
Մնում է կատարյալ սոսկ կարճ մի պահ,
Որ այս բեմին մեծ՝ սոսկ ներկայացում է,
Որին աստղերն ազդում են գաղտնապահ․
Որ թե մարդկանց եւ թե բուսոց աճումը,
Երկինքն է նույն շարժում եւ կասեցնում․
Սկզբում հանդուգն են, բայց հետո անկում են,
Ապա նաեւ ծաղկունքն է մոռացվում․
Եւ անցողիկության մասին խորհում եմ․ 
Երիտասարդ եք, բայց հաստատ գիտեմ․
Վիճում են Ժամանակը ու Անկումը
Որ օրը ձեր մռայլ գիշեր դարձնեն,

Եւ այդ մարտում՝ Ժամանակին ընդդեմ,
Ինչ որ կորցնես՝ ձեզ ետ կպատվաստեմ։