Ես սիրում եմ ավելի ուժգին, խանդոտ եւ թաքուն,
Թեեւ գուցե արտաքուստ սերս թվում է տկար.
Ով բարձրաձայն իր սերն է ամենուրեք գովերգում,
Զգացմունքն է իբրեւ իր նա վաճառում հեշտաբար:
Մեր սերը նոր էր դեռ գարնանային օրերին,
Ողջունեցի քեզ, ինչպես այն սոխակը դայլայլող,
Որը անուշ երգում է գարունքի հետ արթնացող,
Բայց սրինգն է լռեցնում ամառային օրերին:
Եվ դա ոչ այն պատճառով, որ ամառը հրավառ
Գեղեցկությամբ ու բույրով գարնան նման չի փայլում,
Այլ նվագը հոգեճույզ, երբ հնչում է անդադար,
Սովորական է դառնում եւ հմայքը կորցընում:
Ես լռում եմ մերթընդմերթ, ինչպես սոխակ կամ արտույտ,
Վախենալով, թե երգով կպատճառեմ քեզ ձանձրույթ:
Քանի գնում է, խորո՜ւնկ է դառնում իմ սերն ու հզոր,
Թեեւ ավելի զո՜ւսպ է երեւում դրսից, քան առաջ,
Ի՜նչ արժեք ունի սե՛րն այն,— թեկուզ եւ անբասիր ու խոր,
Որն ամեն քայլի ազդարարվո՜ւմ է ամենքի առաջ:
Գարնան այն պահին, երբ դեռ նո՜ր էր մեր սերը դալարում,
Ես այնպե՜ս էի ողջունում նրան երգով զվարթուն,
Ինչպես սոխա՛կն է վաղ ամռան սեմին թփից դայլայլում,
Իսկ ապա՝ լռում, եւ իր սրինգի երգը ընդհատում
Ո՛չ նրա համար, որ ամառն այսօր պակաս է դյութում,
Քան այն օրերին՝ լցված սոխակի երգով սգավոր,
Այլ ա՛յն պատճառով, որ ձանձրալի՜ է ամեն կրկնություն,
Եւ դադարում է հմայել ա յն, ինչ դառնում է սովո՜ր…
Դրա համա՛ր է, որ նախընտրում եմ ես հաճախ լռել,
Քան թե իմ երգով, քեզ,— Աստվա՜ծ չանի,— ձանձրո՜ւյթ պատճառել:
(82) Արտաքնապես Թէպէտ տըկար կ երեւալ,
Սէրըս սակայն կը զօրանայ աւելի.
ծա նըւազ չէ ոը կը սիրեմ, Թէպէտեւ
Արտաքին տեսքն այսպէս նըւազ ցոյց կուտա:
Այն աէըը զոր տիրոֆ լեզուն ամէն տեղ
ԿԸ տարած է, զայն չափազանց գովելով,
ՍԷԸՆ այդ կարծես չուկայի մէջ վաճառքի
Հանուած ապրանք ներկայանար մի միայն:
Զայն երգերով երբ ողջունել մ ուզէի,
Ինչպէս սոխակը Ֆիլօմել մ աւետէ
Ամրան գալուստը ր բակիզբին երգելով,
Եւ Ը դադրի, կը դաղրեցնէ իր էրդերն
Երբ հր օրերը Հասուննան ու աճին:
Ոչ Թէ ամառն որովՀետեւ աւելի
Նազ Հաճելի է Հիմա, քան ողբակոծ
Երբ երգերով կ՚անդորըացնէը գիչերներն,
Այլ խելացնոր Վայներդութեամբ ամէն ճիւղ
Իր մանկերգու բեռնաւորուած կը ճնչէ,
Եւ միասին աճած, մեծցած քաղցըութիւնք
ԿԸ կորանցնեն իլենց այնքան սիրելի
Բերկըութեան Հետ նաեւ իրենց Հրրապոյը:
Ուստի, են նըման ես այ, իմ յեցուն
Ջոպել էրբեւմըն որձեմ, քանի էս
պծլ Կրբեմ ըն կը փոր Ք
Իւ երգերովա քեզ ձանձրացնել չեմ ուզեր:
Հզոր է սերս, թեեւ արտաքուստ թույլ է երեվում.
Պակաս չեմ սիրում, թեեւ բոլորին թվում է այդպես:
Առուծախ եղած սերն ամենեւին երկար չի տեվում,
Երբ տիրող լեզուն հայտնում է նրա գինը չարչու պես:
Նոր էր մեր սերը, որ նայեց գարնան քաղցրաբույր դեմքին,
Եւ անույշ երգով սիրտս ուզում էր ողջունել նրան,
Ինչպես Փիլոմելն իր երգն է երգում ամառվա շեմքին,
Բայց չի հնչեցնում իր սրինգն հասուն երկնքում ամռան.
Ո՛չ այն պատճառով, թե հաճելի չեն օրերը նրա,
Երբ գիշերվա մեջ նրա տաղերը թախծոտ են այնքան.
Վայրի մեղեդին նոր բեռ է դնում ճյուղերի վրա,
Եւ բույրն է կորչում, երբ դառնում է նա առորեական:
Այդպես նաեւ ես, գերադասում եմ երբեմն լռել,
Քանզի չեմ ուզում քեզ իմ երգերով ձանձրույթ պատճառել:
Իմ սերը հիմի ավելի´ ա թունդ, բայց սո´ւս ա անում —
Թո´ւլ ա էրեվում: Բայց չմտածե´ս — սերըս տկար ա
Է´ն մեկի սիրուց, ով իրա սերը աճո´ւրդ ա հանում,
Ամենքի առաջ, հպարտ, անայլայլ ու ափաշկարա:
Հիշո՞ւմ ես, որ ես շա´տ էի երգում սիրո գարունքին,
Հենց սոխակի պես (հեգ Փիլոմելի*), անվերջ, սրտալի:
Բայց Փիլոմելը հենց որ հասնում ա ամառվա շեմքին,
Քիչ-քիչ ու դանդաղ, իրա երգերին դադար ա տալի:
Էն օրերի պես — գարո´ւն ա հիմի, զվարթ ու թնդուն,
Բայց էլ չեմ երգում: Որ սուս չանեի, երգըս կդառնար
Չափազանց ծանր — ու ծառը սիրո (չքնաղ ու խնդուն)
Էլ չէր դիմանա, ու անուշ բերքը գուցե դառնանա´ր:
Սրա համար էլ, լեզուս կկծեմ — մեկ-մեկ սո´ւս կանեմ,
Որ չըլնի հանկարծ, որ իմ երգերով գլուխդ տանեմ:
–––––
* Փիլոմելն ու Պրոկնեն Աթենքի արքա Պանդիոնի դուստրերն էին: Դաժան Տերեւսը հետապնդում ա սրանց, ու աստվածները Փիլոմելին դարձնում են ծիծեռնակ, Պրոկնեին՝ սոխակ (լատինական տրադիցիայով՝ հակառակը): Տերեւսը բռնաբարում ա Փիլոմելին ու պսակվում ա Պրոկնեի հետ:
Իմ սերն աճել է, սակայն ոչ տեսքից.
Սիրում եմ շատ՝ թվում է հակառակը.
Մեծ սերը տարբերվում է ապրանքից,
Որն ամենուր գովում է վաճառակը:
Մեր սերը նոր էր, մեր սիրո գարունն էր,
Երբ ես այն իմ երգով էի օրհնում,
Այդպես գարնանը Ֆիլոմելն երգում է,
Ամռանը ճոխ՝ շվին իր լռեցնում.
Այսօր ամառը ոչ պակաս շքեղ է,
Քան երբ ներա օրհներգն էր տարածվում,
Բայց լի են երգերով բոլոր ճյուղերը,
Եւ լիացած՝ հմայքն է պակասում:
Եւ ես իր պես փորձում եմ քիչ երգել,
Զի չեմ ուզում երգով քեզ ձանձրացնել: