Թե սերս լիներ սոսկ արքայական մի մանուկ,
Եվ խնդություն բախտավոր մի պոռնիկի զավակի,
Ժամանակի ոխակալ, կեռ մանգաղը չարաշուք
Նրան պիտի կոտորեր, ինչպես փշին ու ծաղկին:
Ո՛չ, իմ սերը հեռու է դիպվածներից դժնդակ,
Հանդեսներից ծիծաղկոտ նա բնավ չի տառապում,
Որպես ստրուկ չի ընկնում վրդովմունքի հողմի տակ,
Որը դյութիչ մեր դարը իբրեւ նորույթ է կոչում:
Նա չի սոսկում երբեւէ քաղաքական դավերից,
Հերետիկից, որ կյանքին կարճ ժամկետ է սահմանում,
Սակայն մնում է կանգուն լոկ վերնագույն խավերում,
Եվ չի աճում արեւից, կամ խեղդըվում անձրեւից:
Ես այդ վիշտը թողնում եմ միմոսներին երջանիկ,
Որոնց կյանքը ոճիր է, իսկ մեռնելը՝ մի բարիք:
Եթե իմ սերը լիներ դիպվածի սա՛նը իրոք,
Նա կարող էր բախտի որբ ընկեցիկը համարվել.
Եւ,— ըստ դարի քմահաճ ատելության կամ սիրո,—
Խոտի նման տրորվել եւ նուրբ ծաղկի պես քաղվել:
Դիպվածից չի՜ ծնվել նա կամ իրերի բերումից,—
Եւ ոչ ստրո՛ւկն է եղել քաղցր-մեղցր պերճանքի.
Ոչ զոհը՝ խե՛ղճ ու կրակ ստրկացնող ցասումի,
Որոնց նորո՜ւյթ է կոչում դարն այս փորձ ու փորձանքի:
Քաղաքական այլախոհ աղանդներին անտարբեր,—
Որոնք իր գույնն են փոխում ամեն ժամ ու վայրկյանում—
Մի կողմ քաշված, ինքնիշխան, իմաստությամբ աներեր.
Նա ոչ փթթում է տաքից, ոչ հեղեղից կործանվում:
Թող ասածս վկայեն խեղկատակնե՛րն այս դարի,
Ոճի՜ր է կյանքը որոնց, իսկ սատակումը՝ բարիք:
(95) ԵԹԷ Թանկագին սերս ըլլար զաւակ վերին դասերեն,
կրնար խառնած ին Բախտին Հետեւանք՝ էւ անձայը մընալ,
Այլեւս ենթակայ Ժամանակին աէր-արտայայտութեան,
Եւ կամ ըստ Քրմժաց նոյն Ժամանակին՝ խոր ատելութեան,
Սէզեր աէզերու մէջ միախառնուած, եւ կամ ծաղիկներ
Ծազիկներու Հետ փունջով Հաւաքուած:
Ո՛Հ, Սէրըն իժ, նա՛,
կազմաւորուած Էր Հեռու արկած է, ան չի տառապիր
Ժրպտող պերճանքեն, եւ ոչ ալ կիյնալ Հարուածին ներքեւ
Դժդոծ ու գերեալ, դէպի ուր Քիչ-քիչ նորաձեւութիւն
Անունով պիտի կոչն ժամանակը Հրրապուրիչ։
Հերետիկոսն այն, չի վախնար երբեք ապաճովագրէն,
ՈՐԸ կաշխատի կարճ ժամերու վըրայ մղուած պայմանով,
Բայց որ առանձինն կը կանգնի Հուժկու նաեւ իմաստուն,
Ո՛չ տաքութենեն ան կ՚ընդարձակի, եւ ո՛չ կ՚ընկըղժի
Տեղատարափեէն:
Այս բանին վըկայ ես Ժամանակի
ԽենԹերն կը կանչեմ, որոնք կը մեռնին բարութեան տենչէն,
Եւ որոնք կարծես ապրած են միայն ոճիրի Համար:
Աճթիլիաս
Թե սրտիս սերը սոսկ արքայական մի մանուկ լիներ,
Նա կհամարվեր Բախտի զավա կապորինածին,
Կա՛մ, որպես ծաղիկ, աշխարհի սիրուն նա կապավիներ,
Կա՛մ, փշի նման, պիտի դիմանար նրա հարվածին:
Ո՛չ, չի կարելի դիպված համարել ծնունդը նրա.
Այն չի տառապում զվարճանքներից ծիծաղկուն ու պերճ,
Բնավ չի ընկնում, երբ փորձանքներն են հարվածում նրան,
Չունի այն ամենն, ինչ նորույթներ են համարում անվերջ,
Այն քաղաքական խարդախությունից չի սոսկում բնաւ,
Հերետիկոսից, որ կարճում է մեր ժամը կենարար,
Այլ ինքն իրենով խորաթափանց է, զորեղ ու անդաւ,
Չի աճում շոգից, չի խեղդվում երբեք անձրեւից վարար:
Թող ժամանակի ամեն խեղկատակ իմանա սրանք,
Որի մահը սոսկ բարորություն է, իսկ կյանքը` հանցանք:
Թե սերըս ըլներ — գո´ռ ու սիրելի զավակը Բախտի,
Կըլներ չքնա´ղ վարդ, Բախտի պսակին հպարտ ագուցված:
Ըլներ ընկեցիկ, կամ բի´ճ հայրազուրկ, ու զավակն ախտի´,
Կըլներ մոլախոտ, բոլոր կողմերից փշերով գոցված:
Պատահական չի´ սիրուս ծնունդը, ու գոռ պերճանքի
Սին գոռոզությամբ սերըս հիվանդ չի´, ու չի´ ենթարկվում
Ճորտատիրական, ստորացուցիչ արհամարանքի —
Ինչից էս դարում շա´տ մարդ ա տուժում, զրկվո´ւմ ու զարկվում:
Սերըս չի´ վախում քաղգործչությունից հերետիկոսի,
Ով մի´շտ գործում ա հանուն մոմենտի ընծայած շահի:
Իմ սերը կարա հողմ ու փոթորիկ ու ժա´յռ ակոսի,
Հաստա´տ ա սերըս, ու միշտ գործում ա առանց մի ահի:
Էս խելառ դարի հանցագործները, խեւ ու խեղկատակ,
Ում մահն ա բարիք, թո կնի´ք դնեն էս տողերիս տակ:
Իմ սերը սոսկ զավակ չէ պետության,
Ճակատագրի դրանկ` անհայր, անտուն,
Թիրախ՝ ժամանակի սիրո, ատման,
Մի խոտ՝ խոտում, ծաղիկ՝ ծաղիկներում:
Ոչ, նա կերտվածք չէ մի դիպվածական.
Կեղծ ժպիտից, բնավ, նա չի հուզվում
Չի սասանվում հարվածներից ցասման,
Ինչին որ ժամանակն է մեզ մղում.
Այն չի սոսկում գործից քաղաքական,
Այդ Հերետիկ կարճաժամկետ խաղից,
Բայց ինքն է մի քաղաք հսկայական,
Որ չի կախված շոգից, անձրեւներից:
Կոչեմ վկա դարի հտպիտներին,
Ապրած ի չարս, մեռած, արդ, ի բարին: