Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Beshrew that heart that makes my heart to groan
For that deep wound it gives my friend and me!
It's not enough to torture me alone,
But slave to slavery my sweet'st friend must be?
Me from myself thy cruel eye hath taken,
And my next self thou harder hast engrossed:
Of him, myself, and thee, I am forsaken,
A torment thrice threefold thus to be crossed.
Prison my heart in thy steel bosom's ward,
But then my friend's heart let my poor heart bail;
Whoe'er keeps me, let my heart be his guard,
Thou canst not then use rigor in my jail.
 
And yet thou wilt; for I, being pent in thee,
Perforce am thine, and all that is in me.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Անիծվի այն սիրտը, որը ստիպում է սրտիս հառաչել
Այն խորը վերքի համար, որ այն հասցնում է իմ ընկերոջն ու ինձ:
Բավական չէ տանջել ինձ միայն,
Բայց ստրուկ ստրկության իմ քաղցր ընկե՞րը պետք է լինի:
Ինձ ինձանից քո դաժան աչքը վերցրեց,
Եւ իմ հաջորդ եսը դու ավելի խիստ ես կլանել.
Նրանից, ինձնից եւ քեզնից ես զրկված եմ,
Տանջանք երիցս եռակի այսպե՛ս պետք է հատել։
Բանտարկի՛ր իմ սիրտը քո կրծքի պողպատե խցում,
Բայց այդժամ իմ ընկերոջ սիրտը թող իմ խեղճ սիրտը ետ գնի․
Ով էլ պահի ինձ, թող իմ սիրտը լինի նրա պահապանը*,
Դու չես կարողանա այդժամ վարվել դաժան իմ բանտում:
 
Եւ այնուհանդերձ դու կվարվես. քանզի ես՝ լինելով փակված քո մեջ,
Ակամա քոնն եմ, եւ ամենը ինչ իմ մեջ է:
 
* Խրթին տրամաբանություն է։ Վերջին քառյակի տրամաբանական կառուցվածքը խախտված է։ Տրամաբանությունը պահանջում է, որ գրողի սիրտը պետք է լինի ընկերոջ սրտի ազատության գրավականը, իսկ ընկերոջ սիրտը պետք է լինի բանտվածի պահապանը։ Դա հաստատում է նաեւ փականի երկտողը, ուր գրողը համոզմունք է հայտնում, որ այդ տարբերակը չի աշխատի եւ դաժանությունը չի բացառվի, քանի որ ընկերոջ սիրտը (այդպես ենթադրվում է) իր մեջ է, ուստի միեւնույն է բանտված է լինելու նույն բանտում։ Մինչդեռ ըստ բնագրի ստացվում է, որ երկու գործառույթները՝ ե՛ւ գրավի, ե՛ւ պահապանի՝ վերագրված են գրողի սրտին։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Անե՛ծք, անե՛ծք այն հոգուն, որը ինձ եւ ընկերիս
Խոցեց երկու հարվածով, մղկտացրեց սիրտը մեր,
Բավական չէ՞ր, որ միայն նա չարչարեր խեղճ հոգիս,
Եվ նույն բախտի գրոհից նրան ազատ արձակեր:
Քո աչքերը անողորմ ինձ խլեցին ինձանից,
Նրանք երկրորդ իմ եսը յուրացրեցին վայրեւար,
Արդ, մնալով լլկված՝ ինձնից, քեզնից, նրանից,
Եռապատիկ տառապանք պարտադրվեց ինձ համար:
Ա՜հ, բանտարկի՛ր իմ սիրտը քո քար սրտի զնդանում,
Սակայն թույլ տուր, որ նա լոկ բարեկամիս ծառայի,
Եվ այն մեկը, որ պիտի կալանքի տակ ինձ պահի,
Նրա համար թող սիրտս պահակ լինի ողջ կյանքում:

Դու ինձ համար մի բանտ ես, հոգիս քեզ է պատկանում,
Եվ ես պիտի տառապեմ իմ սեփական զնդանում:

Անե՜ծք այն սրտին, որ մի հարվածով,
Մահացու հարված տվեց երկուսին,—
Մի՞թե հերիք չէր ինձ տանջանքն իմ ծով,
Որ չտանջեիր նաեւ ուրիշի՜ն…
Քո ագահ աչքն ինձ խլե՜ց… ինձանի՛ց,
Խլելով նաեւ իմ ե՛սը մյուս,
Եւ զրկված ինձնից, քեզնի՜ց, նրանի՜ց,
Ես եռապատիկ տանջվո՜ւմ եմ անհույս:
Բանտարկի՛ր սիրտն իմ պողպատե բանտում,
Բայց գրա՜վ տուր ինձ գեթ սիրտը նրա,
Կհսկե՜մ նրան ես՝ ինքս բանտո՛ւմ,—
Եւ քո բանտն այնքան դաժան չի՜ թվա,—

Թեեւ, քանի ես տանջվեմ քո բանտում,
Քո մեջ է եւ այն, ինչ կա իմ սրտո՜ւմ:

(135) ԱՆԷՀՏք սույն արտին որ սրտիս այսպէս Հեծեծանք կուտայ
Այն խորունկ վերքին պատճառաւ որ ան թէ՚ բարեկամիս
Եւ ԹԷ ինձ կուտայ: Բաւական չե՞ տը ան մի միայն զիս
Այսպես չարչարէ, այլ եւ ենթարկէ գերի գերութեան
Իւք ամենաքաղցըը բարեկամին:
Իւ անձն ինքզինքէս
Խրլած Է արդէն անգութ աչքը քու, եւ միւս անձը իժ
Աւելի ամուր մենագրաւեր ես: իրմէ, իմ անձէն,
Եւ նաեւ Քեզմժէ լքուած եմ աճա, տանջանք մը երեք

եւ եռապատիկ անդամ ես կրեմ պիտի այսպէսով։
Սիրտըս բանտարկ պողպատի կուրծքիդ վանդակին էտին,
Բայց բարեկամիս աիրտին Թոյլ տուր որ երաչխաւորէ
Խեղճ արտիս Համար. Թող պիրտըս պաճակ դառնայ անոր որ
Զիս պիտ պաճապանէ, այն ատեն դուն չես կրնար խատութիւն
Բանեցնել վըրաս իմ այս բանտիս մէջ։
Սակայն էս դիտեմ,
Դուն պիտի փորձես. որովՀետեւ ես քու մէջ բանտարկուած,
ճեղ կը պատկանիմ, ես եւ ամէն ինչոր իմ մէջըս կայ

ՇԻ Շա Տպ

Անե՛ծք այն սրտին, որ թշվառ սիրտս երկու կես արեց`
Իմ բարեկամին եւ ինձ պատճառած խոր վերքի համար.
Ա՜խ, միթե՞ բավ չեր, որ նա մեկուսի հոգիս չարչարեց,
Էլ ինչո՞ւ դառնա իմ բարեկամը մի ստրուկ խոնարհ:
Դու քո անողոք աչքերով հոգիս խլեցիր ինձնից,
Եւ դաժանաբար հոգիդ տիրացավ իմ երկրորդ եսին:
Այսպես մեկընդմիշտ զրկված եմ քեզնից, ինձնից, նրանից.—
Եռակի՜ տանջանք` երի՛ցս կարոտ սեփական կեսին:
Բանտի՛ր իմ սիրտը քո պողպատաձույլ կրծքի զնդանում,
Բայց բարեկամիս սրտի՛ն թող լինի նա երախտավոր.
Ով էլ ինձ պահի, իմ սիրտը միայն նրան է պահում,
Որ իմ բանտի մեջ չլինես երբեք դու իշխանավոր:

Սակայն կլինե՜ս, քանզի ես, քո մեջ լինելով փակված,
Քոնն եմ ակամա, նաեւ ամեն ինչ` իմ սրտում պահված:

Անե´ծք էն սրտին, որ իմ սեփական ու իմ ընկերի´
Հոգիների´ն ա խորը տառապանք ու տանջանք տալի:
Ես հերիք չէի՞, որ վեկալեցիր իրան է´լ գերի,
Իրա´ն, իմ քաղցրի´ն, սարքիր քու ճորտը, խե´ղճ, աղետալի:
Քու դաժան քայլով — ի´մ անձը ինձնից ի´նքդ զատեցիր,
Ի´մ եսի կեսը խլեցիր ինձնից — քու էությա´մբ չար,
Ու կյանքն առանց քեզ ու առանց իրա´ — չոր ա, ցանուցիր
Ու եռապատիկ մի չարչարա´նք ա, խղճո´ւկ ու անճար:
Իմ հոգին է´լ առ, ու քից քու հոգու զնդա´նը պողպատ,
Բայց է´ն պայմանով, որ հենց ի´մ հոգին էդ հոգուն հսկի,
Դառնա հավատչյա´ ու գրավական, աննկո´ւն մի պատ,
Որ քու չար կամքը, որ ո´ւժ ա հմի, զնդանում փսկի´:

Չէ´, չէ´: Չի´ փսկի: Ախր ի´մ տունն ա քու էդ զնդանը,
Ու հենց է´ն գլխից, իրա մեջն ինչ կա, ի´մն ա, ի´մ տանը:

Անեծք սրտին, որն իմ սրտին ստիպում է
Տանջվել ինձ հասցրած վերքից դժնի:
Եւ բավ չէր, որ լոկ ինձ նա չարչարում էր,
Ստրուկ ստրկության ընկե՞րս էլ պիտ լինի:
Դաժան քո աչքը ինձ վերցրեց ինձնից,
Է՛լ խիստ դու մյուս իմ եսն ես կլանել.
Զրկված եմ նրանից, ինձնից, քեզնից։
Ցավն եռակի այսպես է պետք հատել․
Բանտի՛ր հոգիս կրծքիդ պողպատ խցում,
Թող սիրտն իմ ընկերոջ այն ետ գնի․
Դու չես կարող դաժան վարվել բանտում,
Զի սիրտն իր պահապանն իմ կլինի։

Բայց կվարվես. քանզի փակված քո մեջ,
Ես քոնն եմ եւ ամենն, ինչ կա իմ մեջ: