Եթե ծանր մարմինս լիներ աննյութ մտքի պես,
Տարածությունն այս երբեք ինձ չէր լինի խոչընդոտ,
Եվ ցանկացած ժամանակ, առանց քայլի ու անտես,
Վայրկենական ոստնումով կլինեի ես քեզ մոտ:
Եթե սիրտս աշխարհի ծայրամասում գտնըվեր,
Քեզնից այնքան հեռավոր հեռուներում անսահման,
Միտքս՝ նույնքան սրընթաց ցամաք ու ծով կկտրեր,
Որքան որ հուր բաղձանքը՝ նպատակի իր ճամփան:
Ավա՜ղ, սակայն այդ միտքը ինձ տանջում է, խենթացնում,
Որ էությամբ իմ անտաշ ես շինված չեմ մտքերից,
Մի ոստնումով անցնելու մղոնները անհատնում,
Եվ ավելին, շինված եմ ծանր հողից ու ջրից:
Ես մի հլու ստրուկ եմ ժամանակի քմայքին,
Եվ տարրերից այդ ճնշված, տառապում եմ ողբագին:
Թե մարմինն այս ծա՜նր ու թա՜ց թեթեւ՛ լիներ մտքի պես,
Տարածությունն ու հեռուն չէի՜ն լինի խոչընդոտ,
Եւ, ինչքան էլ լինեիր ինձնից հեռո՜ւ եւ անտե՜ս,
Թեկուզ ծայրից աշխարհի կսուրայի ես քեզ մոտ:
Այդ դեպքում ի՜նչ կարեւոր, թե ես որտե՛ղ եմ, անգին.
Իսկ դու որտե՛ղ կլինես կամ ո՞ր կողմը կգնաս.—
Հերիք է՝ միտքը մարդու մի բա՛ն դնի իո մտքին,
Եւ, կտրած ծով ու ցամաք, կսուրա՜ — ուր կամենա…
Ինձ տանջում է մի՛տքն այն սեւ, որ ես… մի՛տք չեմ սուրացող,
Եւ անզո՜ր եմ ո՛չ միայն սուրալ քո գիրկը, անգին,
Այլեւ, հունցված տարրերից, որ կոչվում են ջո՛ւր եւ հո՛ղ.
Խե՜ղճ ստրուկն եմ ու ծառան ժամանակի ընթացքի…
Ի՜նչ պիտի ինձ ժառանգվեր տարրերից այդ ծանր ու թաց,
Քան արցո՜ւնքն այս, որ ստույգ գոյության փա՛սան է նրանց:
(35) Եթէ մտածուէր իմ անհրրապոյր մարմինիս մասին,
Հեռաւորութիւնը՝ ցաւ պատճառող, չէր կրնար արգելք
Լինել իմ ճամբուն, զի այն ժամանակ, հակառակ երկար
Այդ տեւողութեան, պիտի բերուէր մեզ բաժնող, հեռու
Ամայութենէն, այնտեղ՝ ուր մինակ, դուն կը բընակիս։
Ի՞նչ փոյթ թէ ոտքերս այդ պահուն կանգնած են հողին վըրայ
Քեզմէ շատ հեռու. իմ արագաթռիչ մըտածման համար
Հեշտ է թե՛ հողի ինչպէս եւ ծովի վըրայէն սուրալ,
Ա՛յն իսկ րոպէին որ ան մըտածէ այդ տեղւոյն մասին
Ուրտեղ որ դուն կաս, եւ նոյն ժամանակ ինք կ՚ուզէ լինել:
Ահ, զիս կը սպաննէ մըտածելն անգամ թէ ես չեմ յիշուած,
Ցատկելու երկար-երկար մղոններ՝ երբ դուն ա՛լ չրկաս.
Այլ թէ, ես, այսքան հողի ու ջուրի աշխատանքէն վերջ,
Պէտք է իմ ողբով լուռ համակերպիմ միշտ՝ ժամանակին
Քըմահաճոյքին։
Եւ ոչինչ ստանալ այսպիաի դանդաղ
Տարրերէն բնութեան, բացի արցունքներ ծանըր, իբր նշան
Եւ խորհըրդանիշ տեւէ անձի վիշտին, տանջանքին։
Եթե մտքի պես լիներ իմ մարմնի նյութը ծանրաշարժ,
Տարածությունը չէր լինի երբեք ճամփիս խոչընդոտ,
Քանզի մտքիս պես ճանապարհներով կսուրայի՜ վարժ
Եւ հեռու հեռվից կյայտնվեի ես իսկույն քեզ մոտ:
Եւ հոգ չէ այնքան, եթե մենք լինենք իրարից հեռու,
Թեկուզ աշխարհի հեռու անկյունում ապրեմ միայնակ,
Զի հենց մտածեմ այն վայրի մասին, ուր ապրում ես դու,
Իմ ճարպիկ միտքը կարող է ոստնել ծովեր ու ցամաք:
Բայց այստեղ, ավա՜ղ, սպանում է ինձ միտքը գերազոր,
Որ իմ մարմինը սոսկ նույն մասնիկն է ծով ու ցամաքի.
Չեմ կարող անծիր մղոններ ոստնել - եւ գիշեր ու զոր
Հանձնվում եմ ես պարապությանը սին ժամանակի:
Այսպես ինձ ոչինչ չեն բերում երկու տարրերը կամկար
Արցունքից բացի, որ նրանց վշտի նշանակն է հար:
Թե որ դանդալոշ միս ու արունըս դառնար մի´տք թեթեւ,
Էլ ոչ մի անանց արգելք չէր ըլնի իմ հեռու ճամփին,
Որովհետեւ էս անգամ կհասնեի քեզ, արագ, սրաթեւ,
Թեկուզ ըլնեիր ծով-օվկիանոսի էն մյուս ափին:
Կապ չէր ունենա, թե ո´ր աշխարհում կըլնեի հեռու,
Կամ մեր էրկըսին խոչընդոտ կըլներ քանի´ մայրցամաք,
Որովհետեւ նույն պահին իմ մարմին-միտքը, ոնց որ մի ուրու,
Կտար ու կանցներ ամմե´ն օվկիանոս, ճահիճ ու ցամաք:
Սե´վ ա էն միտքը, որ ի´նքս միտք չեմ, որ հեռուներից
Արագ, մտքի պես, գամ ու քե´զ հասնեմ, լոկ մտքի´ ճիգով,
Որ էս մարմինըս արարված ա լոկ հողից ու ջրից* —
Ու ես էլ ճորտն եմ սգավոր կարգի, ողբ ու արցունքով:
Էս էրկու տարրն էլ էնքա´ն ա դանդաղ, որ տեղ չի տանում —
Ու ես սրանցից, բացի արցունքը, բան չեմ ստանում:
–––––
* Հին-հին օրերին մտածում էին (օրինակ, հին հույները), որ ամեն ինչը կազմված ա էրկու տարրից՝ հողից ու ջրից, կամ էլ չորս տարրից՝ հողից, ջրից, կրակից օդից (տես հաջորդ սոնետը) եւն:
Հույլ նյութը իմ մարմնի, թե միտք լիներ,
Ինձ չէր արգելակի տարածությունը,
Զի կանցնեի իսկույն ես եզերքներ,
Կգտնեի այնքա՜ն հեռու քո տունը:
Հոգ չէր լինի, թե ես գտնվեի
Քեզնից անչափ հեռու անհաս երկրում,
Զի միտքը ծովն էլ, հողն էլ կկտրի,
Երբ իմանա, թե ուր է սլանում:
Բայց միտքն է ինձ սպանում, որ միտք չեմ ես,
Որ մղոններ կտրած ես քեզ հասնեմ,
Եւ որ հողից, ջրից կերտված այսպես,
Ես պետք է ողբալից ժամեր վատնեմ,
Դանդաղ այդ տարրերից ոչինչ ստացած,
Լացից բացի՝ դառն նշանից դրանց: