Ահա այդպես, բարեկամս պատկանում է արդեն քեզ,
Կամքիդ գրավ դրեցի ես իմ անձը սեփական,
Որ դու երկրորդ իմ եսը վերադարձնել ինձ հաճես,
Որ ինձ համար նա դառնա մխիթարանք հավիտյան:
Բայց չես ուզի դու նրան վերադարձնել ինձ կրկին,
Քանզի նա շատ վեհանձն է, իսկ դու անչափ ընչաքաղց.
Հանուն մեր հին կապերի, մտերիմ ու սրտագին,
Դուք իրար հետ ամրակուռ դաշինքով եք շղթայված:
Դու ուզում ես չառարկել քո հմայքը անթերի,
Հետապնդում ես նրան վաշխառուի պես ագահ.
Անգաղտնապահ լինելով, ես նրան հար կորցըրի,
Եվ երկուսով միասին քո լծի տակ ենք ահա:
Նա քեզ պետք է անտրտունջ ողջ պարտքերը վճարի,
Ես էլ, ինչպես նախկինում, դարձյալ ազատ չեմ լինի:
Այո՛, քո՜նն է նա արդեն, հավատա՛,
Եւ ես գրա՜վ եմ դրվել քո կամքին,
Ես պիտի նրա փրկագի՜նը տամ,
Որ դու ե՜տ տաս ինձ իմ երկրորդ եսին:
Բայց այդ չե՜ք անի ոչ դո՛ւ, ոչ էլ նա՛,—
Զի ագա՜հ ես դու, նա՝ մե՜ղմ, սրտացա՜վ,
Նա օգնե՛ց, որ ես քեզ մտերմանամ,
Եւ, այդ պատճառով, քո գերին դարձավ…
Չարաշահելով քո հմա՛յքը, կին,
Դու տոկոսո՜վ ես տալիս այն, վաշխո՜վ,—
Գերի՜ դարձրած իմ բարեկամին,
Որին կորցրի ի՜մ իսկ հանցանքով.—
Իսկ դու շահեցիր եւ նրա՛ն եւ ի՛նձ,
Եւ նա ի՜նչ էլ տա — չե՜մ Փրկվի քեզնից…
(134) Ուրեմըն ահա խոստովանեցայ թէ քուկըրդ է ան,
Եւ թէ ինքըս՝ ե՛ս, դըրուած եմ գրաւի ահա քու կամքին,
Եւ ինքզինքըս զերթ փըրկանք ես կուտամ, որպէս զի այդ միւս
Ինքըս դուն է՛նքըդ վերահաստատես, որ ինձ համար
Միշտ մըխիթարանք։
Այն ատեն բայց ո՛չ դուն, եւ ո՛չ ալ ան,
Պիտի կարենաք ազատ նկատուիլ, որովհետեւ դուն
Ագահ ես, եւ ինք ազնիւ է այնքան․ միայն երաշխիք
Գըրել սորվեցաւ ան ինծի համար, պարտաւորութեամբ
Այն կապին որ զինք այնքան ուժգնօրէն ամուր կը կապէ։
Քու գեղեցկութեանդ օրէնք ու կանոն պիտի որ ձեռք առնես,
Դո՛ւն՝ ով վաշխառու, եւ քու ունեցածդ ամբողջ պիտի դուն
Լոկ շահագործես, եւ դատի կանչես բարեկամ մը որ
Երաշխաւոր է սիրոյս փոխարէն․ ուրեմըն ես զայն
Կը կորսընցընեմ իմ այս անազնիւ չարաշահութեամբ։
Մինչ զինքը ահա ես կորսընցուցի, դուն երկուքս ունիս՝
Թէ՛ զինք եւ թէ՛ զիս․ ան կը վըճարէ ամբողջը այսպէս,
Սակայն տակաւին ես չեմ նըկատուիր պարտազերծ, ազատ։
Խոստովանեցի ես արդեն, որ նա քեզ է պատկանում,
Իսկ ես հավիտյան քո կամքին եմ սոսկ գրավադրված.
Ես ետ կստանամ իմ կեսը, որ դու քո մոտ ես պահում,
Երբ հրաժարվեմ իրավունքներից՝ ինձ վերապահված:
Բայց դու չե՜ս հանձնի եւ ոչ էլ ազատ կարձակես նրան,
Որովհետեւ դու ընչաքաղց ես շատ, նա՝ բարի ու հեզ.
Նա կարողացավ ինձ համար թողնել մի գրավական
Այն կապի ներքո, որ միանգամից նրան կապեց քեզ:
Քո գեղեցկության օրենքներն ես դու անվերջ գործածում
Եւ իրավական կարգ ես պահպանում վաշխառուի պես.
Պարտքերիդ համար մտերիմի դեմ դու գործ ես բացում,
Որ չարաշահման համար հավիտյան կորցնեմ նրան ես:
Նրա՛ն եմ կորցրել, իսկ դու մնացիր իմ եւ նրա դեմ.-
Նա մեր երկուսի պարտքն է վճարում, բայց ես ազատ չե՜մ:
Ասե´լ եմ արդեն, ընկերըս քո´ւնն ա, քե´զ ճո´րտ ու եսիր*,
Ու ես ինքս էլ — քե´զ եմ հանձնվե, քո´ւ կամքին գրավ:
Ես իմ գրավը ի´նքս կմարեմ, բայց ընկերո´ջս, կեսի´ն իմ եսի —
Դու պիտի հե´տ տաս, ինձ մխիթարե´ս, որ դառնաս իրա´վ:
Բայց հետ չե´ս տալի, ու իմ ընկերը չի´ դառնա ազատ,
Որովհետեւ էությամբ դու շա´տ ես ագահ, իսկ ի´նքը՝ անկամ:
Ինքն էսի գիտեր, ախր շա´տ էի իրան հարազատ,
Ու ինձ հետ տալու մուրհակը կնքեց հե´շտ ու ինքնակամ:
Ո´վ դու, վաշխառու, քու չքնաղության տոկոսը կառնե´ս,
Ախր քու վաշխը ամենայն ի´նչը վեկալեց տարավ,
Ու հմի եսիս կե´սն ա քեզ գրավ: Մնացի ան-«կես»,
Ու կորցրի իրան — քու դաժան ու չար վարքի´ց անիրավ:
Մի կեսըս, թեեւ, ճորտությամբ մարեց — սաղ պարտքն անթերի,
Դու մե´զ շահեցիր, ես — կե´սըս կորցրի — ինքըս է´լ — գերի´:
–––––
* Եսիր-ը գերին ա:
Հիմա ընդունեցի, որ քոնն է նա,
Եւ ինքս էլ պատանդ եմ քո կամքի․
Ինձնից հրաժարվեմ, որ ինձ դառնա
Մյուս եսն իմ, ու ինձ միշտ մխիթարի.
Բայց չես ուզի, ազատ նա չի լինի,
Քանզի ագահ ես դու, իսկ նա՝ անկեղծ.
Որպես իմ երաշխորդ կնքեր պիտի
Հանձնառագիրը, որ նրան կապեց:
Գեղեցկությունդ գործածում ես արդ,
Դու, վաշխառու, միայն օգուտ քաղող,
Դատում ես ընկերոջս՝ ինձ համար.
Եւ ես նրան կորցնում եմ իմ մեղքով:
Կորցրել եմ. ե՛ւ իրեն, ե՛ւ ինձ ունես.
Նա վճարում է, բայց ազատ չեմ ես: