Երբ իմ անուշ ու լռին խոհերի մեջ ընկղմված,
Կարծես նորից լսում եմ արձագանքը անցյալի,
Հառաչելով հիշում եմ հին ցավերս անմոռաց,
Եվ այն անհոգ ժամերս, որոնք հավերժ կորցրի:
Ողբին օտար աչքերս արցունքներով ողողած,
Ես սգում եմ ու հեծում այն անձերին սիրելի,
Որոնք վաղուց չքացան անհիշատակ ու անդարձ
Անգութ մահվան անվախճան գիշերի մեջ դժկամի:
Ես ողբալով շատերի լացն ու կոծը մոռացված,
Մահասարսուռ գումարն եմ հիշում կրած վշտերիս,
Վճարում եմ կրկնակի այս հարկերը հատուցված,
Եվ դեռ գալիք վշտերից սարսափում է խեղճ հոգիս:
Սակայն այժմ, իմ ընկեր, երբ քո մասին եմ խորհում,
Ամոքվում են ցավերս եւ ամեն ինչ չքանում:
Երբ վերհուշներն իմ կորա՜ծ օրերի, անցա՜ծ սերերի
Ես հանձնում եմ իմ մտորումների լուռ Դատաստանին,
Կորուստն եմ զգում անցած օրերիս բազում տենչերի
Եւ, ապրելու տեղ՝ տրվում անօգուտ ողբ ու կականի:
Այնժամ թրջվո՜ւմ են աչքերս, որոնք սովոր չեն լացի,
Ողբալով նրա՛նց, ովքեր սուզվել են խավարում մահի,
Սգալով ամեն վաղո՜ւց մեռածի, անհա՜յտ կորածի
Եւ վերհիշելով մոռացված սիրույս վիշտն ու ցավը հին:
Լալի՜ս եմ, տրվում անցած օրերիս վիշտ ու տանջանքին,
Եւ, ցավը ցավի վրա կիտելով, բաց անում նորեն
Արդեն ողբացա՜ծ, թաղվա՜ծ վշտերիս հաշիվը նախկին,
Կրկին մարելով այն մուրհակը, որ մարվա՜ծ էր արդեն.
Բայց երբ այդ պահին ես քո մասին եմ մտածում, անգին,
Չքանո՜ւմ է վիշտն ու, ինչ կորել է՝ գտնում եմ կրկին:
(116) Երբ քաղցըր ու լուռ մտածումներուս խոկումներուն հետ
Կը վերաքաղեմ յուշերն անցեալի, ես կը հառաչեմ
Պակասին համար բազում բաներու զորըս փնտռած եմ.
Այսպէս կը վատնեն։
Կրնա՞մ այն ատեն հոսելու անվարժ
Աչք մը ողողել բարեկամներու համար թանկագին՝
Ընկղմած մահուան մութ, անթուական գիշերներուն մէջ,
Եւ լալ ի նորոյ, երկար ժամանակ ջընջըւած սիրոյ
Կսկիծը վշտի, եւ ողբալ կորուստը անյայտացած
Բազմայիչատակ տեսարաններու:
Այն ատեն կրնա՞մ
Ողբալ անցեալի տառապանքին վրայ, եւ շարունակել
Ծանրասիրտ պատմել կրկին ու կրկին ողբերու շարան,
Տխուր պատմութիւնն արդէն ողբացուած կսկիծ վիշտերու,
Զորըս ես դեռ նոր կը հատուցանեմ, կարծես առաջուց
Արդէն հատուցած ես չը լինեի:
Բայց այն միջոցին
Որ ես քու մասին լուռ կը մտածեմ, բարեկամ անգին,
Կորուստներն ամբողջ վերահատուցուած, եւ ցաւերն ամբողջ
Վերջ գտած կ՚ըլլան:
Երբ կարոտակեզ մտորմունքների լռին ատյանում
Ամփոփում եմ ես իմ տարիների հուշերը անցած,
Հառաչում եմ միշտ, թե, ա՜խ, չգտա փնտրածս կյանքում,
Եւ հին վշտի հետ նորն է հեծեծում ժամերս կորած,
Թրջվում են այդժամ իմ աչքերն՝ անհուն խնդության սովոր,
Մահվան գիշերում կորած հարազատ դեմքերի համար,
Հեծեծում եմ ես սիրո մոռացված վշտերը բոլոր
Եւ ցավով հիշում քարուքանդ եղած վայրերն անհամար,
Վշտով եմ խորհում անցած-գնացած դառնության մասին,
Եւ գումարելով անցյալի ամեն կսկիծ ու հառաչ՝
Ստանում եմ ես հառաչանքներիս այս գումարը սին.
Որ պիտ վճարեմ վերստին, ինչպես տարիներ առաջ.
Բայց երբ խորհում եմ միայն քո մասին, անգի՛ն բարեկամ,
Օ՜, փարատվում են ամենացավոտ մորմոնքներն անգամ:
Ու հմի նստած անցյա´լն եմ հիշում: Ցա´վն ա մոտենում,
Ու անդորրըս լուռ ցնդո´ւմ ա իսկույն, հոգիս մղկտո´ւմ,
Թե քանի´-քանի´ բան եմ կորցրե, որ էլ չեմ տենում,
Ու հին ցավերս զարթնո´ւմ են նորից, նորի´ց մորթոտում:
Ու իմ աչքերից, որ թաց չեն էղե, հեղե´ղ ա թափվում —
Որ արդեն չկան սիրելիներըս, թանկ ու հարազատ,
Ու հեկեկում եմ, ու ողբ ու կոծից էլ չեմ ըսթափվում,
Ու սիրո վաղուց անթեղված հուրը ժայթքո´ւմ ա ազատ:
Ու արդեն կարամ ուրու դեմքերը անընդհա´տ ոգեմ,
Ու կարամ անվերջ գերեզման մտած դարդըս քչփորեմ,
Ու վշտակոլոլ, վաղուց ողբացյալ, սուգըս նորոգեմ,
Ոնց որ իմ մտքի ցավի թափորին թարմ շիրիմ փորեմ:
Բայց քե´զ հիշելով — էլ ոչ մի կորուստ հոգիս չի մաշում,
Ու ո´չ ողբում եմ, ոչ դա´րդ եմ անում, ոչ հո´ւշ եմ հիշում:
Երբ ես դատին՝ անուշ անձայն մտքի
Կոչում եմ անցյալի մասին հուշերս,
Կամ սուգն անում իմ զուր փնտրտուքի,
Եւ վերստին ողբում անցած օրերս.
Կարող եմ հեղեղել չորցած աչքերս
Ընկերներիս համար` ընդմիշտ մեկնած,
Եւ վերստին ողբալ սիրո ցավերս,
Եւ տրտնջալ տեսիլներից չքված.
Կարող եմ ես վշտել վշտից անցած,
Եւ ծանրագին ողբից ողբով կրկնել
Տխուր իմ պարտքը՝ հին ցավից ցաված,
Որ պիտ ես տամ, կարծես թե չեմ տվել.
Բայց երբ որ քեզ եմ, իմ ընկեր, հիշում
Դառնում է ետ կորցրածս, լացն՝ անցնում:
Երբ ես սուզված երազի մեջ հոգեսես,
Հետ եմ նայում անվերադարձ անցյալիս,
Հին ցավերս դուրս են գալիս նոր հանդես,
Վայ եմ տալիս չիրագործված իղձերիս։
Եվ աչքերս թաց են լինում արցունքով
Նորանց մասին, որ հանգչում են հողի տակ,
Հուշիկ մաշված խարույկ սիրուս կարոտով,
Ես ողբում եմ իմ հույսերը փլատակ։
Այն ժամանակ դաղված սըրտիս խոցերով
Անցյալ ցավերս համարում եմ մի առ մի,
Լաց եմ լինում առատ, աղի արցունքով՝
Վըճարելով անվճար պարտքըս վաղեմի։
Բայց երբ այդտեղ, ով իմ անգին, քեզ հիշեցի — վերջացավ՝
Անցածն անցավ, հինը գընաց ու մոռացվեց ամեն ցավ։