Դու լավ գիտես, որ սերս, շատ երդումներ է խախտել,
Սակայն եւ դու, սրբազան երդումներդ ինձ տալով
Կրկնակի ես ինձ դավել այլոց գրկում շոյվելով,
Եւ քո սերը մոռացած՝ ատելություն ես ուխտել։
Բայց իրա՞վ եմ, եթե քեզ ամբաստանեմ խստագին,
Երբ գործել եմ քսան մեղք, ավելի եմ դրուժան,
Քանի որ ես երդվում եմ, որ խոշտանգեմ քո հոգին,
Եւ հակառակ խոստումիս՝ ինձ մղում ես նենգության։
Քանզի ես քեզ տվեցի հանդիսավոր, սուրբ երդում,
Որ դու հեզ ես, ամոթխած, այնքան պարկեշտ ու բարի.
Ես իմ խանդոտ աչքերը արցունքներով կուրացրի,
Որպեսզի քեզ հռչակեմ իբրեւ պայծառ լուսատու։
Ես երդվեցի, որ ձյան պես դու ճերմակ ես, գեղեցիկ,
Ի՜նչ նենգություն է նսեմ, երբ նյութում ես մի կեղծիք։
Թե իրա՜վ է, որ ես, քեզ սիրելով, երդո՛ւմ եմ դրժում,
Ապա կրկնակի դրուժան ես դու՝ ինձ սեր երդվելիս,
Քանզի դրանով եւ ամուսնական քո կա՜պն ես մերժում
Եւ ատում նրա՜ն, ում,— ի՜նքդ գիտես,— սիրո՜ւմ ես էլի…
Բայց երկու երդում խախտելու համար իրավունք ունի՞
Նախատել քեզ նա՛, ով,— ո՛չ թե երկու՝ քսա՜նն է խախտել,—
Իմ ո՛չ մի երդում ժանգոտ գրոշի արժե՜ք էլ չունի,
Քանզի քո չեղյալ արժանիքներն է միայն հավաստե՜լ։
Ես ներբողել եմ շնորհները քո խոսքով ու երգով,
Երդվե՜լ եմ, թե դու բարի՜ ես, ազնիվ, սուրբ ու անբասի՜ր,
Մարել լո՜ւյսն աչքիս, որ քեզ զարդարեմ լուսապսակով,
Ստիպել, որ նա վկայությո՜ւն տա… չեղածի՛ մասին…
Հենց միայն քեզ սո՜ւրբ կոչելն այնպիսի մե՜ղք է անազնիվ,
Որ ո՛չ մի ոճիր ու դրժած երդում դրան չի՝ հասնի։
(136) Դուն գիտես որ ես երդըմնադրուժ եմ քեզ սիրելու մէջ,
Բայց դուն կրկնակի երդըմնադրուժ ես, ինձ սէր երդուելով.
Գործքով անկողնոյ երդումդ դըժեցիր, եւ բըռբատեցիր
Հաւատքը քու նոր, նոր սէր ծընելէ յետոյ ուխտելով
Նոր ատելութիւն։
Բայց քեզի ինչո՞ւ երկու երդումի
Դըժումով միայն ես կ՚ամբաստանեմ, երբ ես քըսանով
Երդըմնադրուժ եմ։ Եւ ամէնէն շատ սուտ եմ երդուընցեր,
Որովհետեւ իմ ուխտերը ամբողջ երդումներ են քեզ
Չարաշահելու համար մի միայն, եւ ամբողջ պարկեշտ
Հաւատքըս քու մէջ կորսնցուցած եմ։
Որովհետեւ ես
Երդուած եմ խորունկ ուխտերով՝ քու խոր սիրոյ շընորհին
Անունով միայն. երդումներ սիրոյդ, քու ճշմարտութեան,
Հաւատարմութեանդ վըրայ յոյս դըրած, եւ դեռ աւելին,
Լուսաբանելու համար քեզ՝ աչքերն բացի կոյրերու,
Կամ անոնց երդնուլ տըւի հակառակ իրենց տեսածին։
Որովհետեւ ես երդում եմ ըրած՝ գեղեցիկ ես դուն.
Ամէնէն շատ ե՛ս սուտ եմ երդուընցեր, ճըշմարտութեան դէմ
Երդում ընելով այսքան ըստորին սուտի անունով։
Քեզ նվիրվելով՝ դու գիտես, որ ես ուխտազանց եղա,
Բայց դու՝ կրկնակի. դու, որ ինձ սիրո երդում տվեցիր,
Հավատարմության ուխտը դրժելով՝ դավաճան եղար,
Սիրո փոխարեն դու ատելության բեռը կրեցիր։
Բայց ինչո՞ւ եմ ես քեզ մեղադրում ուխտազանցությամբ,
Երբ ես անհամար ուխտեր եմ դրժում. ե՛ս եմ ուխտադավ.
Իմ երդումները կեղծապաշտ եղան սրտիդ նկատմամբ,
Եւ իմ անխարդախ հավատարմությունն այդտե՛ղ վերջացավ։
Քանզի, սիրելիս, ես քո բարության մասին երդվեցի,
Քո գեղեցկության, հավատարմության ու սիրո մասին։
Քեզ շողեր տալով՝ ես կուրությանը աչքեր տվեցի
Եւ ստիպեցի ես այդ աչքերին երդումներ տալ սին։
Քո գեղեցկության մասին երդվելով՝ ուրացել եմ հար՝
Ճշմարտությունը անամոթաբար կեղծելու համար։
Չե՛ս կարա ասես. «Քու ուխտը, ի՛նքդ, կրկի՛ն ուրացար»։
Որովհետեւ հենց ինքդ — քո՛ւնն ուրացել ես կրկնակի՛ անգամ —
Մահճի՛դ ուխտը՝ մե՛կ, երդումն էլ էրկո՛ւ, երբ որ չարացար,
Ու ատելության պարիսպը քաշիր, որ քե՛զ — մոտ չգամ։
Բայց խի՞ եմ ասում, թե երկուրաց ես, երբ ես մի քսա՛ն
Անգամ իմ ուխտը ուրացած կըլնեմ։ Դո՛ւ կարաս ասես,
Որ «ուրացել եմ, ուխտս երբեմնի (յանի անսասան,
Որ տալիս էի, որ չհեռանաս, որ ինձ չլքես»)։
Բա ես չե՞մ երդվել, որ մեջդ չկա ո՛չ մի բան հոռի,
Որ սիրում ես ինձ, էն էլ՝ անսահմա՛ն, էն էլ՝ հավիտյա՛ն։
Որ քեզ համոզեմ, ես հագնում էի շղա՛րշը քոռի,
Հարկադրելով, որ լուս աչքերս եղծվա՛ծը տենան։
Հա՛, երդվո՛ւմ էի, որ հե՛չ չունենամ մի անկատար իղձ,
Բայց երդումներս կե՛ղծ էին լրիվ, փուչ ու սուտ ու պի՛ղծ։
Քեզ սիրելուց, գիտես, ես ուրացել եմ,
Բայց դու՝ կրկնակի՝ ինձ երդվելիս․
Բեկվեց մահճիդ երդումն ու նոր ուխտելը
Նոր սեր, բայց եւ նողկանք ծնեց նորից։
Ինչո՞ւ եմ, բայց, հիշում երկու դրժածդ,
Երբ իմն են՝ քսանը։ Ես եմ ուխտադավ,
Զի ուխտս վերագրում էր քեզ չեղածը,
Եւ իմ ամբողջ հավատն առ քեզ կորավ,
Զի երդվեցի՝ սիրող ես ու բարի
Հավատարիմ, անկեղծ ես ու անքեն,
Որ լույս տամ քեզ՝ աչքերս կուրացրի,
Այնպես, որ տեսածին ընդդեմ երդվեն.
Զի երդվեցի, չքնաղ ես․ աչքս սուտ է՝
Ճշմարտության առջեւ ես ուխտադրուժ եմ։