Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Canst thou, O cruel, say I love thee not,
When I against myself with thee partake?
Do I not think on thee, when I forgot
Am of myself, all tyrant for thy sake?
Who hateth thee that I do call my friend?
On whom frown'st thou that I do fawn Upon?
Nay, if thou lour'st on me, do I not spend
Revenge upon myself with present moan?
What merit do I in myself respect
That is so proud thy service to despise,
When all my best doth worship thy defect,
Commanded by the motion of thine eyes?
 
But, love, hate on, for now I know thy mind:
Those that can see thou lov'st, and I am blind.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Կարո՞ղ ես դու, Ո՜հ դաժան, ասել, ես քեզ չեմ սիրում,
Երբ ես ընդդեմ ինքս ինձ քո կողմից եմ:
Մի՞թե ես չեմ մտածում քո մասին, երբ ես մոռացել
Եմ ինքս ինձ, ամբողջապես բռնակալ եմ հանուն քո:
Ո՞վ է ատողներից քեզ, որ ես կոչում եմ իմ ընկերը:
Ո՞ւմ՝ չհավանածներից քո, որ ես շողոքորթում եմ:
Ավելին, եթե դու խոժոռվում ես ինձ վրա, մի՞թե ես չեմ հյուծում
Վրեժով ինքս ինձ՝ անհապաղ հառաչանքով:
Ո՞ր արժանիքներն եմ ես իմ հարգում
Որ այդքան հպարտանալով քեզ ծառայելը արհամարհեմ,
Երբ ամբողջ իմ լավագույնը խոնարհվում է քո արատներին,
Հրամայվելով շարժումով քո աչքերի:
 
Բայց, սեր, ատի՛ր, քանզի այժմ ես գիտեմ քո դատողությունը.
Նրանց, ովքեր կարող են տեսնել, դու սիրում ես, իսկ ես կույր եմ:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Քեզ չե՞մ սիրում, ո՛վ անգութ, երբ ինձ հետ եմ ես կռվում,
Որ պաշտպանեմ քո անձը եւ կարենամ քեզ դուր գալ.
Քեզ համար չե՞մ մտածում, երբ ես ինձ եմ մոռանում,
Հանուն պատվիդ ու սիրուդ, ո՛վ թագուհի բռնակալ:
Ո՞ւր է արդյոք այն մեկը, ում ատում ես, նախատում,
Իսկ ես՝ սեր եմ շնորհում հրապուրված նրանով.
Երբ խոլական ցասումով ինձ վրա ես հարձակվում,
Մի՞թե ես չեմ արտասվում սրտի ահեղ պոռթկումով:
Ի՞նչ արժանիք ունեմ ես լինել գոռոզ, ինքնագոհ,
Որ չուզենամ քո կամքին ստրկաբար ծառայել,
Երբ շարժումին աչքերիդ խոնարհվում եմ անձնազոհ,
Եվ մինչեւիսկ խելահեղ՝ քո արատներն եմ պաշտել:

Ճանաչեցի քեզ այժմ, դու սիրում ես լոկ նրանց,
Ովքեր հստակ են տեսնում, իսկ ես՝ կույր եմ մոլորված:

Ինչպե՜ս կարող ես ասել, թե չե՛մ սիրում քեզ, անգո՛ւթ,
Երբ իմ ու քո կռվի մեջ, ես միշտ քե՜զ եմ պաշտպանում,
Երբ, ի՛նքս ինձ մոռացած, լոկ քո մասի՜ն եմ հոգում,—
Քո մասին, որ ինձ չարի՜ք ու վատությո ւն է անում:
Տեսե՞լ ես, որ երբեւէ ես սիրե՜մ… քեզ ատողին
Կամ բարեկա՜մ անվանեմ նրա՛ն, ում խե՜թ ես նայում,
Իսկ երբ դու վե՜րք ես տալիս ինձ՝ քեզ սիրո՜ղ-պաշտողի՜ն,
Մի՞թե ե՛ս չեմ ինքս ինձ նախատում ու խա՜չ հանում…
Ի՜նչ արժանիք ու շնորհ ունի գոռոզ իմ հոգին,
Որ պատվից ցա՜ծ համարի լինել քո ճորտն ու գերին,
Երբ քո չարի՛քն ինձ համար վե՜ր է ամեն բարիքից,
Եւ ես հլու եմ միայն հրամանին աչքերիդ:

Ատի՛ր. ովքեր քեզ գիտեն՝ դժվա՜ր թե քեզ նախատեն—
Դու տեսնողի՜ն ես սիրում, իսկ ե՛ս… ես կո՜ւյր եմ արդեն:

(146) Ով անգութ, ըսէ, կընա՞ս ըսել Թէ ես քեզ չեմ սիրեր,
Երբ ինջզինքիս դէմ քեզ Հետ ես այսպես կը Հաղորգակցիմ։
Քու մասին չե որ ես կը մտածեմ, երբ ես կը մոռնա
Թէ ամբողֆովին ինքըս բոնակալ դարձեր եմ այսպես
Միայն քու սիրոյն: ՚
Ով էան որ քեզ կ՚ատէ, եւ ես զայն
Ես չողոքորթել կրնամ փորձըւիլ. ո՛չ միայն այսչափ,
Այլ երբ զայրացած աչքերդ պըուրստես, միթէ ինքզինքես
ՎԸրէժ չե՞մ լուծեր ներկայ այս ողբով:

Ես իմ ժէջըս ի՞նչ
Իբրեւ արժանիք կը գերադասեմ, որ այնքան Հրպարտ

Դառնա, եւ ուզէ արձամարձել քեզ ծառայելն անդամ,
Երբ իմ լաւադոյնն ամբող կը պաչտէ քու Թերութիւնն իակ,

ՀրրաՀանդըւած քու այդ աչքերուն ամէն չարժում էեն:

Կարո՞ղ ես, անգութ, աշխարհին ասել, որ քեզ չեմ սիրում,
Երբ ես, ընդդեմ ինձ, գիշեր ու ցերեկ կիսվում եմ քեզ հետ
Եւ, ինքնամոռաց, միթե՞ իմ սիրտը քեզ չեմ նվիրում,
Միթե՞ իմ հոգին չեմ տանջում, ինչպես անսիրտ բռնապետ:
Քեզ ո՞վ է ատում, ում բարեկամ եմ համարում անբիծ,
Ո՞ւմ ես խոժոռվում, որին քծնում եմ բառերով ընտիր.
Չե՞ որ, սիրելիս, երբ ամեն անգամ անարգում ես ինձ,
Ես ի՛մ հանդեպ եմ դառնում չարակամ ու վրեժխնդիր:
Ի՞նչ արժանիք եմ ես գնահատում եւ հարգում իմ մեջ,
Որ կարողանա մեծամտաբար քեզ արհամարհել:
Երբ ես քո հոգու ամեն մի արատ պաշտել եմ անվերջ
Եւ քո աչքերի անտես թարթումով միշտ ղեկավարվել:

Բայց ատի՛ր, անգին, քանզի հասկացա միտքդ անողոք.
Սիրում ես նրանց, ովքեր տեսնում են, իսկ ես կո՜յր եմ լոկ:

Քարսի´րտ անհոգի, բա կարա՞ս ասես, թե քեզ չեմ սիրում,
Երբ բռնանում եմ իմ էությա´նը, որ քե´զ մոտենամ:
Մտքինս դո՞ւ չես, երբ մոռանալով, որ քեզ չեմ տիրում,
Ապրում եմ հանուն — քո´ւ սիրո մենակ, որ քո´ւնը մնամ:
Ընկե՞ր եմ դառնում է´ն արարածին, ում դո´ւ ես ատում,
Թե՞ շողոմել եմ է´ն տեսակ մեկին, ով քե´զ ա տհաճ:
Բա դու չե՞ս տենում, երբ ինձ նայելուց աչք-ունք ես կիտում,
Կյանքս դառնում ա խավար ու մռայլ ու լալահառաչ:
Մեջս կա՞ մի գիծ, ինչը ես հարգեմ, թե էտի հանկարծ
Քու արած քայլը կամ քու շնորհը չգնահատի:
Ախր սա´ղ սրտով լոկ քե´զ եմ պաշտում, անշե´ղ ու անհարց:
Աչքդ էլ թարթես, կայծակի նման թռնում եմ ոտի:

Էէէ, քեզ լա´վ գիտեմ: Ատում ես, ատի´, ա´յ երախտամոռ,
Բռնի ու սիրի աչք ունեցողին: Ե´ս — վաղո´ւց եմ քոռ:

Կասե՞ս, դաժան, թե չեմ սիրում ես քեզ,
Երբ ինձ ընդդեմ քո կողմն եմ ընդունում,
Թե քո մասին չէ միտքը իմ, երբ ես,
Եւ քո հանուն ինքս ինձ եմ բռնանում:
Կա՞ մեկ տհաճ քեզ, ում շողոքորթում եմ,
Ատող՝ ում ես ընկեր եմ համարում:
Եւ ավելին, եթե դու խոժոռվում ես,
Արդյո՞ք ցավով ինձ չեմ պատժում իսկույն:
Այդ ո՞ր ձիրքերն եմ իմ, այնքան հարգում
Որ ծառայելը քեզ արհամարհեմ,
Երբ լավն իմ քո վատին է խոնարհվում,
Հրամայված քո ակնարկով ամեն:

Բայց, սեր, ատի՛ր, արդեն գիտեմ ես քեզ.
Սիրում ես տեսնողին, մինչ կույր եմ ես: