Կա՞ մարդկային ուղեղում գեթ այնպիսի մի պատկեր,
Որ իմ սիրտն ու թանաքը գծագրած չլինեն.
Մնա՞ց արդյոք ասելու քեզ այնպիսի նոր բաներ,
Որ քո այնքան թանկագին շնորհները վեր հանվեն:
Ո՛չ, սիրելի իմ մանուկ, նման մեր հին աղոթքին,
Իբրեւ նորույթ կրկնում եմ այս հնոտիքն ամեն օր,
Թե դու իմն ես, ես՝ քոնը, հանց այն օրը առաջին,
Երբ որպես սուրբ պաշտեցի քո անունը փառավոր:
Եվ մեր սերը, որ պահվեց պատանության բսկիծում,
Կնճիռներից ու փոշուց կմնա զերծ ու շքեղ.
Ծերությանը նա իրեն մանկլավիկ է դարձնում
Եվ առաջին ծնունդն իր գտնելու է նա այնտեղ,
Ուր ժամանակն, ինչպես եւ խորշոմները ժանտատես,
Պիտի ասեն, թե սերը մահացած է մշտապես:
Ի՛նչ կա իմ մտքում, որ դեռ չե՜մ գրել,
Եւ քեզ չի՛ պատմել դեռ սիրտն իմ սիրող,
Ինչը չի ասել կամ ցույց չի՛ տվել,
Քո շնորհներն ու տենչերն իմ սիրո:
Ոչի՜նչ, սիրելիս, բայց, աղոթքի պես,
Նույն խո՛սքն եմ կրկնում ես հավերժական,—
Դու ի՜մն ես հավետ եւ միշտ քո՜նն եմ ես,
Ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ:
Այսպես մեր սերը, միշտ նորոգվելով,
Հերքո՜ւմ է տարիք, ժամ ու ժամանակ.
Հաղթած ծերությա՛նն ու ստիպելով,
Որ ծերությունը իր ծառա՜ն դառնա,—
Գտած իր նոր ծիլն ու դրոշմն այնտե՛ղ,
Ուր ժամանակը լոկ մահ կփաստեր…
(100) Ի՞նչ կայ մելանով որ ուղեղին մէջ արձանագրրել
կարելի ըլլա, զորըս ճչմարիտ, իսկական Հոգիս
Ներկայացուցած չէ երբեք քեզի: ի՞նչ նոր խօսելիջ,
Ի՞նչ կայ Հիմա նոր արձանագրելիք, որ արտայայտէ
Սէրըս քու Հանդէպ, եւ կամ Թանկագին քու արժանիքներդ:
Ոչինչ, Քաղցըը տղայ. եւ սակայն նըման բարեպաչտական
Խնդրանք աղօթքի, ես իւրաքանչիւը օր պէտք է կրկնեմ
Ճիչտ նոյնը նորէն, Հին բաները Հին չը Համարելով,
Դուն՝ ի՛մըա, եւ ես՚ քոււկըդ մչտապէա, ճիչտ ինչպէս ոը երբ
Առաջին անդամ արբացուցի քու անունըդ Քնքուչ:
Որպես գի երբեք մչտնջենական սէրը աիրոյ Թարմ
Իբ վիճակին մեֆ չը կչոէ, կըրէ, աւերն ու փոչին,
վերքն ժամանակին, ոչ այ տեղի տայ Թէ իակ անՀրաժեչտ
Խոր կնճիոներու, այլ որպէս զի ան ՀընութԹյիւնն ընէ
Ընդմիչտ իր ծառան, գտնելով այնտեղ առաշին արնած
ՍՄընապարծութիւնը մաքուր իրո, ուրտեղ ժամանակն
Ու արտաջին կերպն ու երեւոյթները ցոյց պիտի տան
Ու ներկայացնեն զայն արդէն վախճանն հր գրտած, մեռած:
Ի՞նչ կա ուղեղում` այս սեւ թանաքով գրելու արժան,
Որ մինչեւ հիմա չի գծագրել իմ հլու հոգին,
Էլ ի՞նչ պատկերել, մնա՞ց ասելու այնպիսի մի բան,
Որ արտայայտի իմ սերը կամ քո արժանիքն անգին:
Ոչի՛նչ, սիրելիս,— բայց աղոթքի մեջ չկա նորն ու հինը—
Նույնը ամեն օր ես պիտի կրկնեմ նորից ու նորից,
Քանզի հինն երբեք հին չե ինձ համար— ես քոնն եմ, դու` իմը
Քո սուրբ անունը փառավորելու առաջին օրից:
Մշտնջենական սերն իր պատյանում աննվաճելի
Չի զննում երբեք վերքերն ու փոշին տկար ծերության,
Եւ տեղ չի տալիս նա կնճիռներին անխուսափելի,
Այլ ծերությանը իր մանկլավիկն է դարձնում հավիտյան.
Սիրո առաջին ծնունդը այնտեղ պիտի գտնի նա,
Ուր ժամանա կնրան արտաքուստ մահացած ցույց տա:
Մտքիս մեջ ի՞նչ կա քու էությունից, որ գիրըս արդար
Ու աղոթքներս աստվածաարժան — դեռ չեն պատկերե:
Ի՞նչ նոր բան ասեմ շքեղ ձեւերից քու բարեհարդար,
Որ սա´ղ իմանան, թե արժանիքիդ ի´նչն ա ինձ գերե:
Ոչինչ նոր՝ չկա, սիրասո´ւն տղաս: Էն ո՞ր օրն էր, որ
Հանկարծ հասկացա — սո´ւրբ ա անունդ: Երբ գլխի ընկա,
Հենց էդ վայրկյանից ի´մը դառար դու: Չասե՞մ ամեն օր,
Որ ես էլ քո´ւնն եմ, որ հինը հին չի´, որ անցածը կա´:
Հավիտյան սերը հիմի սովոր ա նո´ր հագ ու կապի,
Սե´գ ա ու հպարտ, շքե´ղ, պերճաշո´ւք, հաստատո´ւն ա միշտ,
Ու բացառելով — փոշի´, ժա´նգ, կնճի´ռ, առա´նց սարսափի
Հինն ու անտի´կն ա վեկալում դարձնում իր համար նաժիշտ,
Հնի արգանդից պեղում քաղում ա սե´րը անարատ,
Որ սա չմեռնի, մնա ջի´նջ, հստա´կ, չդառնա´ արատ:
Ի՞նչ կա գլխում, գրով պատկերվելիք,
Որ չի ասել քեզ իմ անկեղծ հոգին:
Ի՞նչ ասելիք նոր, ի՞նչ նոր գրվելիք,
Որ սերս կկերտի, կամ ձիրքդ անգին:
Ոչինչ, անուշ տղա․ բայց ուխտ որպես,
Պիտի ես ամեն օր ասեմ հենց նույնը,
Հին բան չկա, դու իմն ես, քոնը՝ ես,
Ինչ առաջուց օրհնել եմ քո անունը:
Եւ թարմ հանդերձանքով հավերժ այդ սերը
Փոշին ու ախտն է տարիքի ժխտում,
Այն նաեւ անտեսում է կնճիռները,
Եւ հնությունն էլ իր ծառան դարձնում,
Գտնում, թե այն որտեղ էր հղացած՝
Ուր արտաքուստ այն կթվար մեռած: