Եթե դեմ է կույր հոգիդ, որ իրարու այցի գանք,
Նրան երդվիր, որ Վիլյամն՝ իր բաղձանքն է սիրահար.
Նա գիտի, որ հոգու մեջ իղձը ունի մեծ հարգանք,
Ա՜հ, ուրեմն՝ ընդունիր սիրուս ճիչը տարփավառ:
Վիլյամն է, որ քո սիրտը պիտի համակ լիացնի,
Լիության մեջ մարդն իրեն շատ երջանիկ է զգում,
Մինչդեռ մեկը՝ անհամար, խառնիճաղանջ ամբոխում,
Հավասար է զրոյի, եւ իրեն չի ըզգացնի:
Թող ամբոխում ես անցնեմ բոլորովին աննշան,
Թեեւ ոչինչ կդիտվեմ սիրողներիդ մեծ թվում,
Թե հաճո է, ինձ նայիր որպես մարդու անարժան,
Բայց իմացիր, ես եմ լոկ քեզ խնդություն պատճառում:
Իմ անունը դու սիրիր, իմ սիրելի բարեկամ,
Եվ ինձ անշուշտ կսիրես, քանզի անունս է Վիլյամ:
Եթե դե՛մ է խիղճը քո մերձեցմա՜նը երկուսիս,
Հիշեցրո՛ւ եւ ասա՛, որ ես քո Վի՜լլն* եմ կրքոտ,
Իսկ նա գիտե՛, որ քեզ մոտ նա՜ մո՛ւտք ունի՝ ե՜րբ ուզի,—
Ա՛րդ, հանո՜ւն այդ խենթ կրքի, կատարի՜ր իղձն իմ ու քո…
Վիլլն ափե-ափ կլցնի՜ գանձարանը քո սիրո,—
Լցված բազո՜ւմ տենչերով եւ իմ տենչո՛վ մի հատիկ,—
Երբ հաշիվներ են անում մե՜ծ թվերի գումարով,
Մի տենչ ավե՛լ կամ պակաս՝ հաշվո՜ղն էլ չի նկատի…
Ե՛ս էլ անտես թող անցնեմ այդ թվերի արանքում,
Եթե իմաստն իմ անվան դու փայփայես քո սրտում
Անշուշտ ի՜նձ էլ կսիրես,— քանզի ինձ Վիլլ են կոչում:
Բայց միավո՛ր մնամ միշտ՝ սիրողներիդ ցանկի մեջ,
Ուրիշների համար ես ոչի՜նչ լինեմ թող կյանքում,
Իսկ քեզ համար՝ ինչ-որ բան, որին սիրում են հավերժ.

Անշուշի ի՜նձ էլ կսիրես,— քանզի ինձ Վիլլ են կոչում։
*Նախորդ եւ մանավանդ այս սոնետը կառուցված է բառախաղի վրա: Բնագրում Վիլլը ոչ միայն Վիլյամ անվան (Շեքսպիրի, ինչպես նաեւ Թուխ Տիկնոջ ամուսնու անունների) կրճատ ձեւն է, այլեւ բազմիմաստ մի բառ, որը նշանակում էր՝ կամք, ցանկություն, կիրք, իղձ տենչ եւ առնանդամ (ծանոթ թարգմանչի)։
(131 Ա.) Եթէ քու հոգիդ քեզ յանդիմանէ որ այնքան մօտիկ
Ես քեզի կուգամ, երդուէ՛ քու այդ կոյր հոգիիդ թէ ես
Քու «Կամքդ» էի, եւ կամքը այնտեղ, քու հոգիդ գիտէ,
Ընդունելի է․ այսքանը սիրոյ համար մի միայն,
Դարպաս իմ սիրոյս՝ քաղցըր, կատարեալ։
«Կամքը» պիտի քու գանձերը սիրոյ իրականացնէ․
Զայն ամբողջութեամբ լեցուր կամքերով, եւ իմ մէկ կամքս ալ
Աւելցընելով․ ըստացուած բազում բաներու շարքին
Դիւրին է փաստել թէ մէկ թիւն ոչինչ պիտի նկատուի։
Թող այդ մեծաթիւ
Շարքին մէջէն ես անցնիմ աննըկատ, թէեւ ամբարիդ
Հաշիւներուն մէջ պիտի ես միայն մէկը նըկատուիմ․
Որովհետեւ զիս ոչինչ կը զըսպէ, թող քեզ հաճելի
Թըւի զըսպել զիս, զիս որ ոչինչ եմ, բայց քաղցր քեզ համար։
Անունըս սակայն ըրէ սէրը քու, եւ զայն միշտ սիրէ,
Ապա պիտի դուն զիս սիրես, քանզի «Կամք» է իմ անուն։
(131 Բ.) Եթէ քու հոգիդ քեզ յանդիմանէ որ այնքան մօտիկ

Քու «Ուիլլին» էի․ եւ կամքը (Ուիլլն) այնտեղ, քու հոգիդ գիտէ,

«Ուիլլին» պիտի քու
Գանձերը սիրոյ իրականացնէ․ ա՛լ, զայն լիովին
Լեցուր կամքերով, եւ իմ մէկ կամքս ալ աւելացնելով․
Ըստացուած բազում բաներու շարքին, դիւրին է փաստել
Թէ մէկ թիւն ոչինչ պիտի նկատուի։
Թող այս մեծաթիւ

Անունս սակայն ըրէ սէրը քու, եւ զայն միշտ սիրէ,
Ապա պիտի դուն սիրես զիս, քանզի անունս է «Ուիլլի»։
Թե չուզի հոգիդ, որ ես քո մարմնին այսքան մոտ լինեմ,
Երդվիր կույր հոգուդ, որ եղել եմ քո Will -ը սիրահար:
Օ՜՛, գիտի՛ հոգիդ, որ ինքը Will -ին դեռ չի եղել դեմ,
Ուրեմն, անգին, ընդունիր սրտիս աղերսը արդար:
Will -ը միայնակ պիտի լիացնի գանձը քո սիրո,
Նրա մեկ Will -ը սերդ Will -երով լեցուն կդարձնի
Իսկ ամբոխի մեջ դժվար է լինել երջանիկ ու գոհ,
Զի մեկին այնտեղ ուշադրություն ո՞վ պիտի դարձնի:
Ուստի, սիրելիս, չհաշվես դու ինձ ուրիշների հետ,
Թեեւ ի՞նչ եմ ես սիրահարներիդ բանակում անծիր:
Ինձ մի համարիր մեկը նրանցից, անտեսիր հավետ,
Բայց ինձ, ոչնչիս, քո հոգու անգին սերը միշտ կարծիր:
Սիրիր անունս, քանզի դրանով դու ինձ կսիրես,
Իմ անունը միշտ քեզ հետ կլինի, քանզի Will -ն եմ ես:
Թե սրտնեղում ես, որ Վիլ-բանը շա´տ, շա´տ չի քեզնից զատ,
Քրֆի քո´ւ սրտին, որ չի նկատում, որ քո´ւ բանն էի:
Ախր լա´վ գիտե´ս, որ բանըս արդեն քե´զ էր հարազատ:
Հանուն սիրո չէ՞ր, ո´վ բանի հայցվոր, որ բանում էի:
Բանըս կբանի ու կիրագործի ի´ղձըդ անհատակ:
Քու բազում բանից — բա կարա՞ս ասես. «Վի´լն ա փինաչին:
Բանի պահանջը ինչքան շատ ըլնի, ո´վ դու, բա´նկատակ,
Բոլոր բաներից էսի´ ա մենակ բա´նը առաջին:
Լիքը բանի մեջ գուցե չէրեվա բա´նը անծպտուն,
Բայց բանվորներիդ մատյանի էջին թո մի Վիլ ըլնի´:
Լոկ անվան համար էս բանն է´լ պահի, ու մի´ թող անտուն:
Որ չըլնի, ոչինչ, բայց էղավ, ախր, քե´զ քաղցր կըլնի:
Անունի´ս խաթեր սիրի ինձ հավետ: Վիլը անբան չի:
Չասես. «Վիլը հեչ»: Բա´ն անտեսելը բանի նման չի´:
–––––
* Տես նախորդ սոնետի տակի դիտողությունը:
Եթե հոգիդ ասի, թե շատ եմ մոտ,
Երդվիր քո կույր հոգուն, որ ես քո Ւիլլն եմ,
Ես Իղձ եմ, նա գիտի, եւ իղձ կրքոտ․
Մարմնավորի՛ր, իմ սեր, սիրո տեսիլս:
Սիրո քո գանձը Ւիլլը կլրի,
Իղձեր անդ կլցնի, եւ մեկն էլ՝ իմը:
Մենք լավ գիտենք․ շարքում մեծ թվերի
Մեկ թիվը աննշան է ու չնչին է.
Ուստի թող ես անցնեմ, եւ մի՛ հաշվիր,
Թեկուզ քո պահեստում ինձ մեկ գրես.
Ոչնչի տեղ պահիր, միայն՝ պահիր,
Որ ես, ոչինչս, հաճելի եմ քեզ:
Սիրիր անունս, որ սիրես եւ ինձ․
Քանզի անունս Ւիլլ է, այն է՝ Իղձ: