Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
In faith, I do not love thee with mine eyes,
For they in thee a thousand errors note,
But 'tis my heart that loves what they despise,
Who in despite of view is pleased to dote.
Nor are mine ears with thy tongue's tune delighted,
Nor tender feeling to base touches prone,
Nor taste, nor smell, desire to be invited
To any sensual feast with thee alone;
But my five wits nor my five senses can
Dissuade one foolish heart from serving thee,
Who leaves unswayed the likeness of a man,
Thy proud heart's slave and vassal wretch to be.
 
Only my plague thus far I count my gain,
That she that makes me sin awards me pain.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Հիրավի ես չեմ սիրում քեզ իմ աչքերով,
Քանզի նրանք քո մեջ հազարավոր թերություններ են նկատում,
Բայց իմ սիրտը սիրում է այն, ինչը նրանք արհամարհում են,
Որը հակառակ տեսածի ցանկանում է պաշտել։
Ոչ իմ ականջները քո լեզվի ձայնով են հիանում,
Ոչ քնքուշ զգացումը՝ ստոր հպումներին է հակված,
Ոչ՝ համը, ոչ՝ հոտոտելիքն են ցանկանում լինել հրավիրված
Որեւէ զգայական խնջույքի քեզ հետ միայնակ․
Բայց ոչ իմ մտքի հինգ կարողությունները, ոչ իմ հինգ զգայարանները չեն կարող
Համոզել մեկ հիմար սրտին չծառայել քեզ,
Որը թողնում է իրեն չտիրապետող նմանությունը մարդու
Քո գոռոզ սրտի ստրուկն ու ավատառուն անպետք լինել։
 
Միակ՝ իմ փորձանքում առայժմ ես տեսնում եմ իմ շահը,
Որ նե, ով դրդում է ինձ մեղքի, արժանացնում է ինձ պատժի։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ աչքերը քեզ բնավ անկեղծորեն չեն սիրում,
Քանզի քեզ մոտ տեսնում են թերություններ անհամար.
Բայց իմ սիրտն է քեզ սիրում, ում իմ աչքերն են ատում,
Եվ ջանում է քո առաջ հաճոյանալ խոլաբար:
Եվ քաղցրաշունչ քո լեզուն լսելիքս չի դյութի,
Ինձ մոտ չկա հեշտասեր հպումների զգայում.
Եվ ոչ համը, ոչ հոտը երբեւիցե չեն տենչում
Հրավիրել ինձ քեզ մոտ զվարճալի խնջույքի:
Զգայության նույնիսկ հինգ օրգաններն իմ բոլոր
Չեն արգելի խենթ սրտիս դառնալ ստրուկ՝ քո սրտին,
Որը անզոր է թողնում էությունս արտաքին,
Եվ դյութանքի այդ խաղից միակ շահս այն է, որ

Այն չար կինը, որը ինձ մղում է մեղք գործելու,
Ստիպում է եւ նրա չարիքները կրելու:

Երբ նկատում են քո մեջ այսքան հանցանք ու արատ.
Ինչպե՜ս կարող են, ասա՛, իմ աչքերը քեզ սիրել.
Միայն իմ սի՛րտն է, որ իմ սուր աչքերին հակառակ
Եւ տեսածին հակառակ,— ուզում է քեզ նվիրվել:
Ոչ իմ ակա՛նջն է ձայնիդ հնչյունները երազում,
Ոչ ճաշակս են հմայել քո տեսքն ու վարքը կյանքում,
Ոչ էլ նույնիսկ իմ խենթ կի՛րքն ու իմ տենչա՛նքն են ուզում,
Տիրանալ քո հմայքին՝ վայելքների խնջույքում…
Սակայն, ավա՜ղ, հինգ խելոք զգայարան միասին,—
Անկարո՜ղ են համոզել խենթ ու խելառ իմ սրտին,
Որ նա անտեր չթողնի՜ իր տիրոջը բարեսիրտ,—
Նրան արած քո գոռոզ սրտի ստրո՜ւկը ետին…

Մի շա՜հ ունեմ ես միայն այս կորստից ցավալի,—
Ով վրաս մե՛ղք է բարդում՝ նա էլ… պատի՜ժ է տալիս:

(142) Իրաւ կ՚ըսեմ ես, քեզ իմ աչքերով չեմ սիրեր երբեք,
Քու մէջըդ անոնք Հաղար սխալներ կը մատնանչեն,
Բայց իմ սիրտն է որ կը տիրէ ինչ որ անոնք անդտանեն,
Եւ տեսնըւած ին Հակառակ գոՀ 5 պիրոյ զեղումով։

Ո՛չ իմ ականջներն կը Հրճուին լեզուիդ եղանակներեն,
Ո՛չ նուրբ ըզգացում՝ ըստոր Գրպումի կը Հակամիտի,
Ոչ Համտեսելիք, ո՛չ Հոտոտալիջ, կբ ցանկան Հրաւեր
Ըստանալ քեզ Հետ զգայարանական Հաճոյքի Համար
Մինակ մրնալու:
Ո՛չ իժ բոլոր Հինդ ըզդայարանքներա,
եւ տչ ալ իմ Հինգ ըզգանութիւններս կարող են մեկ խենթ
Սիրտ տարձամողել քեղ ծառայելն. դուն՝ անազդեցիկ
Մարդ մը կը Թողուս քու Հրպարտ սրտիդ ըստրուկն ու դերին
դառնալու, նաեւ. թչուառանալու:
Համաճարակն իմ՝
Ցայժըմ մի միայն կը նըկատեմ չա, զի այն որ ինծի
Մեղանչել կուտայ, զիս կը վարձատըէ այս ցաւը տալով:

Օգոստոս 1995

Հավատա՛ խոսքիս, աչքերով բնավ չեմ սիրում ես քեզ,
Զի նրանք քո մեջ տեսնում են հազար մեղսանք ու արատ.—
Իմ սի՛րտն է սիրում այն, ինչ աչքերը ատում են այնպես,
Եւ նա, հակառակ անսեր աչքերին, երջանիկ է շատ:
Լեզվիդ մեղեդին իմ ականջները դեռ չի առինքնել.
Ո՛չ մի զգացմունք, որ պիտի բերի համբույր սեթեւեթ,
Ո՛չ համ ու բուրմունք երբեք չեն տենչում քո հյուրը լինել
Եւ զգայական խնջույքի պահին ըմբոշխնել քեզ հետ:
Սակայն ո՛չ խորհուրդ, ո՛չ զգայարան զորեղ չեն այնպես,
Որ հրամայեն իմ հիմար սրտին քեզ չծառայել,
Քանզի քո կողքին ամենակարող տղամարդ չեմ ես,
Այլ սրտիդ գերին, ինչպես որ թշվառ ճորտին է վայել:

Այս պատիժն եմ ես համարում կյանքիս շահը արդարեւ.
Երբ դրդում ես ինձ մեղանչել անվերջ` ցա՛ւն է ինձ պարգեւ:

Հաստա´տ եմ ասում, աչքե՞րս հո չեն, որ քեզ են սիրում,
Որովհետեւ աչքերս մեջդ տենում են — արա´տ, հազզա´ր բյուր:
Հոգի´ս ա պաշտում — ինչը որ աչքս ա´ռ ա համարում,
Հոգո´ւս դավերն են աչքով տեսածս ծռում, դարձնում թյուր:
Լսելիքիս է´լ քու ձենն ու լեզուն հեչ չեն գոհացնում,
Ոչ էլ շո´ւնչդ մեղմ, կամ էլ խաղե´րը քու աչք ու ունքի,
Կամ հա´մ ու բույրդ: Սրա´նք չեն աչքս խելագար դարձնում,
Սրա´նք չեն կանչում կամ հրավիրում անզուսպ խնջույքի:
Ու հնգյակները իմ զգայական կամ էլ բանական*
Արգելք չե´ն բնավ, որ քեզ ծառայի իմ ապուշ հոգին,
Դառնա քու հպարտ, եսասեր սրտի ճո´րտը իսկական,
Մոռանա հա´րգը գոռ տղամարդու, ու դեմըդ չոքի:

Բայց մեղքն էս ժանտախտ — մի´շտ եմ համարել կենսատու մի ախտ,
Ինձ ճորտացնելով — շնորհում ես ինձ — դժո´խք ու դրա´խտ**:

–––––
* Ելիզավետյան Անգլիայում հինգ զգայարանին համապատասխան էր հինգ մտավոր զգայություն, ֆայմը, երեւակայությունը, ֆանտազիան, գնահատելու ունակությունը ու հիշողությունը:
** Բնագրի հակասությունը կվերանա, եթե ընթերցողը ցավը համարի երանություն:

Իրավ, ես չեմ սիրում քեզ աչքերով,
Նրանք հազար արատ են նկատում,
Բայց սիրտս իմ սիրում է այլ ձեւով,
Եւ հակառակ` պաշտել է ցանկանում։
Ոչ իմ ունկերն են քո ձայնով գերվել,
Ոչ շոշափումն է՝ խիստ հակված հպման,
Ոչ՝ համն ու ռունգը կուզեին կանչվել
Քեզ հետ խրախճանքի մի զգայական․
Բայց միտքն ու հինգ զգայարաններն անզոր են,
Երբ մեկ հիմար սիրտ քեզ է ենթարկվում,
Դառնում է մարդն այդ կամազուրկ անձով իր
Գոռոզ սրտիդ ստրուկն, ավատառուն։

Իմ փորձանքում մեկ շահ, սակայն, տեսնում եմ․
Մեղքի է նե՛ դրդում, ով եւ պատժում է։