Ո՛չ, դահիճ ժամանակ, դու պարծենալ չես կարող,
Թե ինձ պիտի այլայլես եւ դարձընես անճանաչ.
Նորույթներ չեն ինձ համար քո բուրգերը հիասքանչ,
Այլ միեւնույն զգեստի այլ ծալքերն են փոփոխվող:
Մեր օրերը շատ կարճ են, ահա ինչու հինավուրց
Հրաշքներդ հոյակերտ հիացնում են մեզ այնքան,
Մենք կարծում ենք, թե դրանք մեզ համար են հատկապես,
Մոռանալով, որ դրանք մեզ ծանոթ են շատ վաղուց:
Անարգում եմ քեզ եւ քո դիվանները հնության,
Ներկային ու անցյալին ես ապշահար չեմ նայում.
Քո ամեն մի հուշարձան խաբեություն է միայն,
Որոնք շտապ ընթացքով քանդում ես ու նորոգում:
Իսկ գալով ինձ, ուխտել եմ հավատարիմ միշտ մնալ
Ի հեճուկս քո կամքին եւ մանգաղիդ անիծյալ:
Օ՜, ո՛չ, զո՜ւր ես պարծենում, ես չե՜մ փոխվի, Ժամանա՛կ—
Այս բուրգե՛րը հինավուրց եւ կոթողնե՛րն անվանի,
Ինձ համար ոչ անծանոթ, ոչ էլ՝ նո՜ր են մանավանդ,
Նրանք, տարազը փոխած, կրկնություննե՜րն են հնի…
Անցավո՜ր է կյանքն, ավա՜ղ.— ուստի եւ մե՛նք, բարեկամ,
Հիանում ենք, շատ հաճախ, նորույթներով… հնացա՜ծ.
Մեզ խաբելով, թե նրանք հենց մեզ համա՛ր է, որ կա՛ն.
Թեեւ հայտնի են եղել դեռ դարերի մեջ անցած…
Արհամարհո՜ւմ եմ եւ Քե՛զ, եւ քո դիվա՛նն անցավոր,
Ոչ քո նո՛րն է ինձ գերում, ոչ էլ՝ քո հի՛նն եմ հարգում,
Քանզի ստո՜ւմ են բոլոր վկաներդ հին ու նոր՝
Մի պահ փայլող ու սուզվո՜ղ ժամանակի հորձանքում…
Եւ, երդվո՜ւմ եմ,— ընդդեմ Քե՛զ ու Քո մահվան գերանդո՛ւն,—
Հավատարի՜մ լինել միշտ, անսասան ու հաստատուն:
(93) ԶԱՏՒՏ
Դո՛ւն, ոլ ժամանակ, ո՛չ, պիտի երբեք դուն չր պարծենաս
Որ ես կը փոխուի. բուրգերդ կառուցուած աւելի Հաստատ
Նոր «զօրութեամբ, ոչինչ նորութիւն ունին ինձ Համար,
Ոչինչ անսովոր, անոնք մի միայն զարդ են արտաքին
Մի նախորդ. տեսքի ու տեսարանի:
Մեզի սազմանուած
ժամանակն է կարն, եւ այդ պատճառով մենք կը Հիանանք
Ար» ինչի վբայ որ մեզ իրրեւ Հին կը Հաւստացնես,
Առաւելապես ներկայացնելով զանոնք իբրեւ մե
Փափաքին ծընունդ, քան Թէ մտածել Թէ մենք նախապես
Աշդէն իոկ անոնց մասին դիաինջ։
է կ՚արձամարձեմ քեզ
Եւ քու տոմարներդ, չը զարմանալով քու ո՛չ ներկային,
Ո՛չ ալ անցեալին, զի ինչ որ ունիս դուն արձանագրած,
Եւ ինչ որ այնտեղ մենք կը նչմարենք, ամէնքն այ աուտ են,
Առաւել-պակաս Քեզմէ յերիւրուած, եւ քեզմէ չինուած,
Շարունակական աճապարանքիդ իբրեւ Հետեւանք:
Հետեւնալը ես նկուխտեմ եւ յաւերժ նոյնն այս պիտ մընա,
Ուղիղ, ճչմարիտ եւ Հաւատարիմ, Հակառակ քեզի
Եւ քու դործածած եւ ըսպառնացող այն կեռ մանդաղիդ:
Աճթիլիաս
Օ՜, ո՛չ, ժամանա՛կ, դու չես պարծենա, թե փոխվում եմ ես.
Քո երկնաթռիչ աշտարակները նոր չեն ինձ համար,
Թեկուզ եւ նրանց դու նորահնար զորությամբ կերտես,
Զի ի՞նչ են նրանք — սոսկ հին տարազի տեսքը նորակար:
Կարճ է մեր կյանքը, եւ այդ պատճառով հիանում ենք մենք
Հին հրաշքներով, որ ամեն անգամ տալիս ես մարդկանց—
Յարմար է այնքան, որ նրանց ծնունդն անվերջ երազենք
Եւ չմտածենք, թե հազար անգամ տեսել ենք նրանց:
Քեզ եւ քո թողած հնամյա ու նոր դյվանն եմ ատում.
Հոգիս չեն դյութում եւ չեն զմայլում անցյալն ու ներկան:
Քո թողած թշվառ արձանագրին ես չեմ հավատում.
Ստո՜ւմ են նրանք աճապարանքով հավիտենական:
Ես ա՛յս եմ ուխտում — ընդդեմ քեզ եւ քո գերանդուն թշվառ`
Չփոխվե՛լ երբեք, լինել ուղղամի՛տ եւ միշտ անկաշա՛ռ:
Գլուխ չգովա´ս, թե փոխում ես ինձ, անշե´ղ Ժամանակ:
Հզոր բուրգերդ, որ վրա-վրա սարքում ես էսօր,
Իմ աչք ու մտքին ո´չ արտառոց են, ո´չ տարօրինակ,
Ու սրանք, լրի´վ, նույն հի´ն բուրգերն են, պաճուճա´նքն ա նոր:
Շա´տ ենք հիանում, երբ դու մեր վրա հի´նն ես սաղացնում,
Ու որովհետեւ կյանքը կա´րճ ա, անցողիկ, մեր միտքն էլ՝ անփորձ,
Կարծում ենք — նորը հենց մեր իղձե´րն ա իրականացնում,
Ու մեզ թվում ա, թե հինը նո´ր ա — ու հրաշագործ:
Թե´ մատյաններդ, թե հենց ի´նքդ, դո´ւ, լոկ ձե´վ եք թափում,
Ու ճշմարիտ չե´ք: Ինձ չի զարմացնում մի հին կամ նոր կերպ,
Որովհետեւ մեզ հայտնի ամմե´ն մատյանդ հաստա´տ ա խաբում,
Քանզի դու սրանք — մի´շտ արարում ես վռազ ու հապճեպ:
Երկի´նքը վկա, չկա ոչ մի բան — ճշմարտից անդին:
Ես ճի´շտը կասեմ, ինչ էլ անես դո´ւ, կամ քու գերանդի´ն:
Ո՛չ, Ժամանակ, չասես, թե ես փոխվում եմ.
Բուրգերդ, կառուցված մի նոր թափով,
Ըստ իս, ոչ նոր են, ոչ յուրահատուկ են.
Նախկին կերպարն են՝ նոր հանդերձանքով:
Մեր դարը կարճ է, եւ, ուստի պաշտում ենք
Այն հինը, որ դու մեզ ես հրամցնում,
Եւ կընդունենք, որ այն զուտ նոր ծնունդ է,
Քան թե, որ այն եղել է նախկինում:
Թե քեզ, թե մատյաններդ ես մերժում եմ,
Չի հիացնում անցյալը ու ներկան:
Զի քո գրածն ու մեր տեսածը, սուտ են,
Արված վազքում քո շարունակական:
Երդվում եմ գերանդուդ ընդդեմ եւ քեզ․
Լինել արդար։ Թող միշտ լինի այսպես։