Այն աստվածը, որը ստիպեց ինձ դառնալ քո ստրուկը,
Թող արգելի ինձ հաշվարկել քո ազատ ժամերը,
Կամ պահանջել հաշիվ քո հաճույքների համար,
Ես, որ քո կամքի հպատակն եմ եւ պետք է սպասեմ քեզ:
Օ՜, թո՛ւյլ տուր ինձ տանջվել քո բացակայության մեջ,
Եվ հնազանդորեն կրել իմ բանտարկված վիճակը.
Եվ համբերությամբ տանել անտեսված լինելու վիշտը,
Առանց մեղադրելու քեզ անարդարության մեջ:
Եղի՛ր այնտեղ, ուր ուզում ես. քո ազատ կամքն այնքան հզոր է,
Որ դու ինքդ ես քո ժամանակի տերը եւ տիրակալը.
Դու կարող ես անել այն ամենը, ինչ կամենաս,
Եվ ներել ինքդ քեզ ցանկացած հանցանք:
Ես պետք է սպասեմ, թեպետ այդ սպասումը դժոխք է ինձ համար,
Եվ չմեղադրեմ քո հաճույքները՝ լինեն դրանք բարի, թե չար:
Այն Աստվածը, որ ի վերուստ ինձ քո ստրո՜ւկն է կարգել,
Քո ճո՛րտը՝ պատրաստ հլու-հնազանդ ենթարկվել կամքիդ,
Արգելե՛լ է ինձ, մտքիս մեջ անգամ, քո վարքը հսկել,
Հաշի՛վը պահել ծախսած ժամերիդ ու ժամանակիդ:
Երբ դու ազատ ես, բայց՝ ո՛չ իմ կողքին, ինձնից բացակա՛,
Ես զգում եմ ինձ ամենից անել բանտում բանտարկված,
Եւ, գրաստի պես, պատրաստ եմ կրել ամե՜ն անարգանք,
Որ դու, աջ ու ձախ, հասցնո՛ւմ ես ինձ, արկածից-արկած:
Եղիր աշխարհում որտե՜ղ որ կուզես եւ ո՜ւմ հետ կուզես,—
Դու ի՛նքդ ես տերը քո ժամանակի, եւ քեզ է վայել
Քո դեմ կատարված մեղքերիդ համար ներել ինքդ քեզ
Եւ, իմ չգործած հանցանքի համար, ինձ դավաճանե՛լ…
Իսկ ես, — ճարըս ի՜նչ,— պիտի սպասեմ՝ թեկուզ դժոխքում,—
Մինչեւ դու մե՜կ-մե՜կ ճորտի՜դ էլ հիշես քո ցոփ վայելքում:
(74) Աստուած չըն որ, զիս գերիդ ընելէ վերք,
Մրտածումով իակ ուզէի Հրակել ես քու
Հաճոյքներուղ, կամ 4եռքիդ տակ դտնըւելով
ծանկանայի Քու ժամերուն Հաչիւն պաճել,
Երբ բատիապուած եմ Հանդուրժել, գերիդ իբրեւ,
Հաճոյալի Քու ժամերուն:
Հ, աւելին:
Հրրամանիդ ակընկառոյց) Թող Հանդուրժեմ
Քու բանտարկուած աղատութեանըդ բացակայ,
Համբերութեանդ՝ ընտելացած տառապանքի,
Եւ ըսպասող իւրաջանչիւը Հըրաճանդի,
Առանց որ Քեզ ամբաստանեմ նախատինքի
Մեղադրանքով։
Եղիր ո՞ւր որ կը կամենաս.
Ունիս 4եռքիդ տակ զօրաւոր արտօնագիր,
Մենաչնորձում ուզածիդ այէս որոչելու
ժամանցը Քու, եւ ներելու դուն ինքզինքլիդ
Քու ոճիրներն անձամբ գործած:
Պարտ սպասել,
ԷԼ է-ն դրվեր Է այսպի մէէ բոպառում,
Եւ ֆայպանել քու ցանկութիւնդ եւ կամ Հաճոյքդ՝
Լինի այդ վատ, եւ կամ բարի Թէ իակ լինի:
Տ Յունիս 1995
ՇրուսաղԷմ
Օ՜, Աստվա՛ծ չանի, որ ես, լինելով ստրուկ ու գերի,
Նաեւ ստուգեմ քո զվարճության ժամերը անանց
Կամ թե քեզանից հայցեմ անդադար թյուը ժամերի.
Երբ պարտավոր եմ քեզ համար լինել նոքար ու ժամանց:
Քո հրամանին ու կանչին խոնարհ` ես միշտ կտոկամ
Մեր անջատումը, տառապանքները, ինչպես բանտարկյալ,
Եւ, ընտելացած ամեն տաժանքի, ես լո՜ւռ կհոգամ,
Վերքերիս համար ես չեմ համարի քեզ մեղապարտյալ:
Գնա, ուր կուզես, քո արտոնությունն այնքան է հզոր,
Որ դու ես միայն քո ժամանակի տերը ընտրված,
Եւ ինչ էլ անես դու արարքներով քո իրավազոր,
Գիտցիր, որ ներման մենաշնորհը քեզ է արտոնված,
Իսկ ես կսպասեմ, թեկուզ դժոխքի ահեղ տանջանքով,
Բայց քո հաճույքը չեմ դատապարտի մեղադրանքով:
Ինձ քեզ ճորտ կարգող աստվածն արգելեց, որ հրաժարվեմ
Միջամտելուց ու անխառն մնամ քու ժամանցներին,
Ու քու հաստատած վարքականոնին ընդդեմ չվարվեմ,
Ախր մեկըդմիշտ — ես քո´ւ վասալն եմ — ժամանցիդ գերի´ն:
Թո որ տառապեմ, միշտ ճորտդ մնամ, մինչեւ ձեն հանես,
Մնամ ձերբակալ կալանավորը — կամքիդ անվողոք,
Իմ համբերանքը, տանջանքիս հլու — մնա ծառա´դ հեզ:
Հա´, կչարչարվեմ, բայց լուռ, անծպտուն, ու առանց բողո´ք:
Գնա, ուր կուզես, քու իրավունքը էնքա´ն ա հզոր,
Որ դո´ւ ես տերը քո´ւ իսկ ժամանց ու քմահաճույքի:
Ու հենց քո´ւ կամքով — իրավունք ունե´ս, վաղը կամ էսօր,
Ի´նքդ ներելու քու հանցանքները, ըստ քո´ւ հաճույքի:
Դժոխք էլ ըլնի իմ համբերանքը, պիտի´ սպասեմ,
Ու քու կապրիզից ոչ գանգա´տ կանեմ, ոչ քեզ բա´ն կասեմ:
Չանի աստված, ինձ՝ ստրուկը ձեր դարձրած,
Որ զվարճությանը ես ձեր հետեւեմ,
Կամ լինելով ավատառուն երդված,
Ձեր ժամերի հաշիվը պահանջեմ։
Ո՜հ, թող որ, դիմանամ (ձեզ սպասելով)
Բանտված, մինչեւ որ ինձ կնկատեք,
Եւ ընդունեմ ամեն մերժում պատվով,
Եւ ձեզ հանկարծ չմեղադրեմ երբեք։
Եղեք ուր կամենաք՝ ձեր իրավունքն է,
Դուք ձեզ ձեր ժամանակն եք արտոնում․
Ինքներդ եք ընտրում ուզած զբաղմունքը
Եւ ձեր իսկ զանցանքի համար ներում։
Սպասում եմ ես, դժոխային ցավով,
Ձեր վատ, թե՝ լավ զվարճանքն ընդունելով։