Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
A woman's face with nature's own hand painted
Hast thou, the Master-Mistress of my passion;
A woman's gentle heart, but not acquainted
With shifting change, as is false women's fashion;
An eye more bright than theirs, less false in rolling,
Gilding the object whereupon it gazeth;
A man in hue, all hues in his controlling,
Which steals men's eyes and women's souls amazeth.
And for a woman wert thou first created,
Till nature as she wrought thee fell a-doting,
And by addition me of thee defeated,
By adding one thing to my purpose nothing.
 
But since she pricked thee out for women's pleasure,
Mine be thy love and thy love's use their treasure.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Կնոջ դեմք՝ բնության սեփական ձեռքով նկարված
Ունես դու՝ Տեր-Տիրուհի իմ կրքի․
Կնոջ նուրբ սիրտ, բայց ոչ ծանոթ
Շարժական փոփոխությանը, ինչպիսին է կեղծ կանանց ձեւը.
Աչք՝ ավելի պայծառ, քան իրենցը, ավելի քիչ կեղծիքով դերասանական,
Ոսկեզօծող՝ առարկան, որին այն նայում է.
Առնական կեցվածքով, բոլոր կեցվածքները իրենով վերահսկող,
Որ հափշտակում է տղամարդկանց աչքեր եւ կանանց հոգիներ խոցում։
Եւ կին լինելու համար ես դու նախ ստեղծվել,
Բայց բնությունը, երբ նե պատրաստում էր քեզ, սիրահարվեց
Եւ ավելացնելով, ինձ քեզնից խլեց,
Հավելելով մի բան, ինձ ոչ պիտանի:
 
Բայց քանի որ նե սածիլ արեց* քեզ կանանց հաճույքի համար,
Իմը լինի քո սերը, եւ քո սիրո գործածումը՝ նրանց գանձը:
 
* «prick out» բառակապակցությունը նշանակում է «սածիլ անել», տվյալ դեպքում, թերեւս՝ «պատվաստել, կերտել» իմաստով (թեեւ հաճախ մեկնում են որպես «ընտրել»), սակայն «prick» բառը որպես գռեհկաբանություն, ունի նաեւ «առնանդամ» իմաստը, ու, կարծիք կա, որ գործածված է բառախաղի համար՝ ակնարկելով «հավելված մի բանը»։
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Կնոջ դեմք ունես դու՝ բնության սեփական ձեռքով նկարված,
Իմ կրքերի տիրուհին եւ տիրակալը միաժամանակ.
Կնոջ փափուկ սիրտ ունես, բայց զերծ փոփոխամիտ խարդավանքից,
Որը հատուկ է կեղծավոր կանանց սովորական:
Աչքերդ ավելի պայծառ են, քան նրանցը, եւ պակաս դավադիր,
Ոսկեզօծում են այն առարկան, որին նայում են սիրով,
Մի տղամարդ՝ բոլոր կերպարանքների մեջ տղամարդկային,
Որ գողանում է տղամարդկանց աչքերը եւ կանանց հոգին:
Եվ սկզբում դու որպես կին էիր ստեղծված,
Մինչեւ բնությունը քեզ կերտելիս չսիրահարվեց քեզ,
Եվ մի հավելումով զրկեց ինձ քեզանից,
Ավելացնելով մի բան, որն ինձ համար անօգուտ է:

Բայց քանի որ նա քեզ կանանց հաճույքի համար է ստեղծել,
Թող քո սերը լինի իմը, իսկ նրանցը՝ քո սիրո գանձը:

Կնոջ դե՛մք ունես, բնության ճարտար ձեռքով նկարված,—
Իմ սիրո վայրի ու խենթ տենչերի Տիրուհի՛ եւ Տե՛ր,—
Կնոջ սի՛րտ ունես, կնոջ սրտի պես քնքո՜ւյշ, փայփայվա՜ծ,
Որին օտա՜ր են սակայն կանացի նենգության գծեր…
Ո՞ր կինն այդքան շատ կրակ կունենա իր հուր աչքերում,—
Ինչի՜ն որ նայես՝ ոսկեզօծվո՜ւմ է քո հրից, անգին,
Տեսքով՝ տղամա՛րդ, երկու սեռին էլ հուզո՜ւմ ես, գերո՜ւմ,—
Եւ տղամարդկանց հայա՛ցքն ես գերում եւ կանանց հոգի՛ն…
Սկզբում որպես կի՛ն էր ստեղծել բնությունը քեզ,
Բայց, Քեզ երկնելիս, սիրահարվե՜ց քեզ, եւ շփո՜թ-մոլո՜ր,
Ինչ-որ ավելորդ հավելում արած՝ ինձ քեզնից զրկե՛ց,
Զի հավելումն այդ միայն կանա՜նց է կյանքում հարկավոր…

Բայց, եթե պիտի կանա՛յք էլ քեզնից հաճույք ստանան,
Թող ես՝ քո սիրո՛ւյն, իսկ կանայք՝ հենց այդ գանձի՜դ տիրանան…

(1) Կնոջ մը դէմքն ունիս Դուն, բնութեան ձեռքովն իսկ ներկուած,
Գըլուխ-գործոց գեղուհին՝ իմ խանդագին, բուռն սիրոյն,
Նրբազգած սիրտ մը կնոջ, որ հետամուտ չէ սակայն
Յարափոփոխ լինելու, խոստումնադրուժ կանանց պէս,
Աչք մը պայծառ աւելի, եւ հեռու՝ կեղծ խաղերէ,
Որ ամէն ինչ կ՚օծանէ՝ նայուածքն անոր երբ յառէ:

Ճիչտ գոյնի մարդն է, որուն ենթակայ է ամէն գոյն,
Որ կը գերէ մարդոց աչքն, ու կիներուն ալ հոգին:
Դուն է՛ն առաջ իբրեւ կին ըստեղծուեցար, մինչեւ որ
Բնութիւնն այնպէս քեզ օծեց որ ինքն եղաւ սիրահար.
Եւ աւելին՝ զիս թողուց քեզմէ գերուած, պարտըւած,
Կէտ մ՚ի նպաստ բարդելով, նըպատակիս՝ բայց ոչինչ.

Եւ քանի որ հաճոյքին համար կանանց՝ քե՛զ խոցեց,
Սէրըդ՝ հաճոյքն իմ ըլլայ, սիրոյդ օգդուտն՝ անոնց գանձ:

Կնոջ դեմք ունես` նկարված հմուտ ձեռքով բնության,
Զգացմունքներիս ու սրտիս միակ տեր ու տիրուհի,
Կնոջ քնքուշ սիրտ` անկարող ստոր դավաճանության,
Որ գիշեր ու զոր գործում է ամեն շողոմ սիրուհի:
Օ՜, քո աչքերը նրանց աչքերից պայծառ են ու ջինջ
Եւ ինչի նայեն, այն անմիջապես ոսկի է դառնում.
Տեսքով տղամարդ` առնանման է քո մեջ ամեն ինչ,
Քո տեսքից կանանց ու տղամարդկանց սրտերն են վառվում:
Բնությունը քեզ ամենից առաջ կին է արարել,
Մինչեւ որ սաստիկ սիրահարվելով` պաշտել է նա քեզ,
Քեզ խաբյությամբ գողացել է նա ու ինձնից տարել`
Սոսկ մեկ հատկություն ավելացնելով էությանդ հեզ:

Եւ քանզի փոխեց բնությունը քեզ` ի հեճույս կանանց,
Սերդ ինձ լինի, իսկ գանձը` սիրո վայելքը` նրանց:

Ո´վ իմ սիրեցյալ´, իմ հախուռն կրքի ամենատե´ր՝ ջինջ,
Կանացի´ դեմք ա ընծա տրվել քեզ — որպես բնություն,
Բայց հետն էլ մի սիրտ, հեզանազ ու մեղմ, ու ավել — ոչի´նչ
Քմահաճ ու կեղծ, ոչ մի իգական անհաստատություն:
Հայացքդ անկեղծ — առանց վավաշ ա, ու ջի´նջ, անըսքող,
Ու ոսկեզօծող լոկ է´ն առարկան, ինչը չի´ եղծված:
Տղամարդ ես դու, լուրջ, անսեթեւեթ, ինքդ քեզ հսկո´ղ,
Այրերին գերող, իսկ կանանց համար՝ չքնա´ղ առեղծված:
Երկինքն սկզբում քեզ արարել ա որպես կին չքնաղ,
Հետո էլ, քիչ-քիչ, քեզնով հմայված ու սիրահարված,
Արարել ա լոկ մի ավել աճուկ, որ հազզա´ր ավա´ղ,
Հեչ պիտանի չի, ու դառել ա մի — անպետք հավելված:
Բայց որ էտի կա, հանուն սաղ կանանց փարթամ հաճույքի,

Թո իմ համար էլ քու սե´րը մնա, առանց աճուկի:
Միջնադարյան Եւրոպայի ազնվականների բիսեքսուալիզմը սովորական բան էր:

–––––

Կնոջ երես, ճոխ բնությամբ գծված
Ունես՝ կրքիս դու Տեր ու Տիրուհի․
Կնոջ նուրբ սիրտ, բայց ոչ ստով թույնված,
Առանց որոշ կանանց կեղծ ձեւերի․
Աչեր պայծառ ու զերծ կեղծ խաղերից,
Որոնք ոսկում են այն, ինչին նայում են․
Առնի կեցվածք, գերող՝ շատ շատերից,
Որ աչք՝ արանց, հոգի՝ կանանց խոցում է։
Դու նախապես ստեղծվել ես, որպես կին,
Բայց բնությունը քեզ այրված սիրով
Ինձնից խլել, փոխել է վերստին,
Մի բան ինձ անօգուտ հավելելով․

Բայց որ կերտել է քեզ կանանց համար,
Թող սերդ ի՛նձ, իրենց՝ սերդ ի կատար։