Ոչ սեփական երկյուղս, ոչ մարգարե ոգին այն,
Որ քննում է ապառնին անծայրածիր աշխարհի,
Չեն որոշի, թե սերս որքան պիտի դեռ ապրի,
Ում մինչեւիսկ կարծել են, թե մեռած է հավիտյան:
Մահկանացու լուսինը շիջման ժամն իր վերապրեց,
Եվ գուշակներն արդեն իսկ իրենց բոթերն են ծաղրում,
Կասկածանքը վերջապես ստուգությամբ պսակվեց,
Եվ ձիթենին է արդեն խաղաղություն մեզ բերում:
Ես հար անմահ կմնամ իմ երգերում պանծալի,
Չի սպառնա ինձ երբեք մահվան սուրը չարաշուք.
Մահը պիտի անբարբառ, բութ ցեղերին կործանի,
Բայց դու, երգս կստանաս իբրեւ կոթող վեհաշուք,
Երբ խորտակվեն արքաներն իշխանությամբ միանձնյա,
Սաղավարտները նրանց եւ շիրիմներն պղնձյա:
Ոչ իմ տագնա՛պը, ոչ էլ մարգարե ոգի՛ն աշխարհի,
Որոնք տեսնում են ա՛յն, ինչ գալիքն էլ դեռ չի նշմարում,
Չե՜ն կարող գծել սահմանը՝ սիրո իմ հավատարիմ,
Քանզի նա սկիզբ ու վախճան չունի՛ այս հին աշխարհում:
Երբ Մահկանացու լուսինը հաղթեց խավարման բանտին,
Ծաղրած իրեն մահ գուշակողների բարբաջանքը սին,
Կասկածանքները իսկույն փոխվեցին հույս ու հավատի,
Եւ Խաղաղության Ձիթենի՛ դրվեց ղարի ճակատին:
Իմ սերն ինձ նո՜ր է թվում այս խաղաղ ժամանակներում,
Եւ խոնարհվո՜ւմ է մահը իմ առջեւ ու ե՜տ նահանջում,
Եւ, ընդդեմ մահվան, ես պիտի ապրեմ այս պա՜րզ տողերում,
Զի բութ ամբոխի վրա՛ է մահվան ուժը լոկ պատում:
Դու էլ հուշարձան կգտնես ձոնում այս հավերժական.
Երբ անհետ կորչեն բռնակալների շիրիմնե՛րն անգամ…
(97) Ո՛չ իմ անձնական վախերըս, եւ ո՛չ մարգարէական
Հոգին ընդարձակ այս լայն աշխարհին, գալիք բաներու
Վըրայ երազելով, կրնան ճըշմարիտ իմ սիրոյ տըւած
Պայմանաժամ գրոյն զսպել փոխանցումն, ենթադրելով զայն
Տուգանք ու փրկանք արգելափակուած դատապարտութեան:
Տե՛ս, յաղթահարեր է մահկանացու Լուսինը արդէն
Խաւարումը իր, կը ծաղրեն տխուր չարագուշակներ
Իրենց նշանները կանխագուշակ. եւ ամէն ինչ որ
Անորոշութիւն էր, ահա հիմա վստահ ինքզինքնին
Կը պսակադրեն, եւ խաղաղութիւնն կը յայտարարէ
Դափնեպսակներ անվերջ դարերու:
Եւ կաթիլներով
Այժըմ յանկուցիչ այս ժամանակին, սէրըս աւելի
Թարմ է քան երբեք, եւ Մահը այսպէս ինծի կ՚ենթարկուի,
Քանի հակառակ իր կամքին պիտի ապրիմ ես այս խեղճ
Տողայանգին մէջ, մինչ ան անարգանք համըր, անհըրապոյր
Ցեղախումբերու վըրայ կը թափէ:
Եւ այս բանի մէջ
Պիտի գտնես դուն յուշարձանը քու, բռնակալներու
Սաղաւարտներն երբ եւ գերեզմանները պղնձակուռ
Ալ մաշած կ՚ըլլան:
Ո՛չ երկյուղը իմ եւ ո՛չ էլ ոգին մարգարեական,
Որ այս աշխարհում տեսնում են գալիք օրերը բոլոր,
Չեն նախաձայնի իմ սիրո ժամկետն հավիտենական,
Այլ պիտի կարծեն, թե մեռած է նա, կործանված, մոլոր:
Բայց օրհասական լուսնի խավարումն անցել է անհետ,
Եւ մարգարեներն իրենց իսկ ձայնած բոթն են ծանակում,
Անհավատությունն հավատի թագով պսակվեց հավետ,
Ճյուղը ձիթենու խաղաղություն է արդ նշանակում:
Հանգստացուցիչ այդ ժամանակի կաթիլների հետ՝
Թարմ է սերը իմ, եւ Վախճանը ինձ ոչինչ չի անի.
Ի հեճույս նրան՝ կապրեմ այս աղքատ երգերում հավետ,
Մինչ մահը պիտի անբարբառ ու բութ մարդկանց կործանի:
Քո հուշարձանը դու այս տողերում կգտնես միայն,
Զի արքաների գերեզմաններից երկար կապրի այն:
Ոչ վա´խն իմ հոգու, ոչ էլ զորավոր, խրախճանական
Ոգի´ն մարգարե — ճշմարիտ սերըս երբեք չի´ խախտի,
Ինչքան էլ ասեն. «Սերը գրա´վ ա մի վախճանական,
Որ ընծայել ա Վերին Գրողը* անխուսա´փ բախտին»:
Լուսինն անցավոր** — համակերպվում ա սեւ´ խավարմունքին,
Տրտում ավգո´ւրն*** ա քամահրանքով կարդում ապագան.
Հեղհեղուկն էսօր արքա ա օծում հաստատ վարմունքին,
Ու ձիթենի´ն ա գո´ռ հայտարարում. «Պատերազմ — չի´ գա»:
Ու անձրեւում ա ամմե´ն-ամմե´ն տեղ դա´րն սպեղանի:
Դալա´ր ա սերըս, բայց Մա´հն ա շիրիմ փորում իմ սրտում:
Չէ´, գի´րըս վկա, ես չեմ հեռանա, Մահն ինչ է´լ անի,
Թո էթա նեղի — վայրի ցեղերի´ն, անլեզո´ւ, տրտո´ւմ:
Իմ էս սոնե´տը առ քեզ մահարձան: Էսի կմնա´,
Երբ արդեն ամմե´ն բրոզե դամբան — անցնի´ ու գնա:
–––––
* Բախտի աստվածը, Վերին Գրո´ղը, էն աստվածը, ով բախտն ա գրում: Տես նախաբանը:
** «Անցավոր», այսինքն, «մահկանացու»:
*** Ավգուր — Հին Հռոմի գուշակ քուրմ: Տես նախաբանը:
Ո՛չ վախն իմ, ո՛չ հոգին գուշակչական
Ողջ աշխարհի, գալիք պատկերելով,
Չեն հսկելու իմ սերը իսկական,
Որպես սահման՝ զնդան ենթադրելով:
Մահկանացու լուսինը խավարեց,
Հեգնում են գուշակներն իրենց ասածը,
Անճշտությունն իր տեղը արդ զիջեց,
Եւ ձիթենյաց անվե՛րջ դարն սկսված է:
Կաթիլներով սփոփիչ ժամանակի
Իմ սերն է թարմ, ինձ Մահն է ենթարկվում․
Զի այս տաղում կապրեմ ես մշտակի․
Մինչ նա, անխոսք ցեղերն է անարգում:
Եւ աստ դու կգտնես քո հուշարձանը,
Երբ կջնջվի վերջին իսկ դամբարանը: