Քեզ ամառվա հետ արդյոք համեմատե՞մ ես հիմա.
Դու ավելի չքնաղ ես եւ ավելի մեղմաշունչ.
Մայիսյան կոկոններն է հողմը պոկում դաժանաբար,
Եվ ամառվա վարձակալության ժամկետն է շատ կարճ:
Մերթ չափազանց շիկացած է փայլում աչքը երկնքի,
Եվ հաճախ է ոսկեզօծ իր դեմքը մթագնում,
Եվ ամեն մի գեղեցիկ գեղեցկությունից մի օր ընկնում է,
Պատահականությամբ կամ բնության փոփոխվող ընթացքով:
Բայց քո հավերժական ամառը չի խամրի երբեք,
Եվ չի կորչի քո տիրապետած գեղեցկությունը չքնաղ,
Եվ ոչ էլ Մահը կպարծենա, թե դու իր շվաքում ես թափառում,
Երբ հավերժական տողերում դու ժամանակի հետ կաճես:
Քանի դեռ մարդիկ շնչում են, կամ աչքերը կարող են տեսնել,
Այսքան ժամանակ կապրի այս տաղը, եւ կյանք կտա քեզ:
Համեմատե՞մ արդյոք քեզ ամառային օրվա հետ,—
Դու ավելի հաճելի, մեղմաբարո՜ ես, խաղա՜ղ.
Քամին թափո՜ւմ է գարնան ծաղիկները բուրավետ,
Եւ ամառվա մուրհակի ժամկետը կա՜րճ է, ավա՜ղ:
Երկնքի աչքը պայծառ մերթ վառ փայլո՜ւմ է, այրո՜ւմ,
Մերթ թաքնվում ամպամած ոլորտներում երկնքի,—
Այդպես կյանքում ամեն բան ծնվում, ապրում է, մեռնում,
Ենթակա կո՜ւյր դիպվածին կամ բնության քմայքին:
Բայց քո ամառը երբեք պիտի աշուն չունենա,
Եւ չպիտի՜ թառամի գեղեցկությունը քո պերճ,
Քեզ չպիտի՜ պարուրի մահվան ստվերը անարգ,
Քանի ապրո՜ւմ ես, շնչո՜ւմ դու տողերում իմ հավերժ:
Այնքա՛ն կապրեն իմ տողերն ու կյա՛նք կտան քեզ այնքան,
Քանի շնչո՜ւմ են մարդիկ ու նշմարում ապագան:
(8) Ինչո՞ւ ես քեզ բաղդատեմ ամառնային օրուան հետ.
Դո՛ւն՝ աւելի սիրելի, եւ աւելի հաճելի.
Հովերը բիրտ կը ցնցեն սիրուն ծիլերն Մայիսի,
Եւ ամառուան ընձեռած առիթներն ալ՝ կարճ են շատ:
Երկինքին աչքն հըրագունդ երբեմն ուժգին կը շողալ,
Եւ դիմագիծն իր ոսկի՝ կը նրւաղի շատ յաճախ.
Իսկ բարեդէպ օրերն ալ իրարմէ շատ են տարբեր,
Բախտով եւ կամ բընութեան փոփոխական ընթացքով:
Բայց քու ամառը յաւերժ՝ պիտի երբեք չը թօշնի,
Ոչ իսկ ձեռքէ պիտ՚ հանէ գեղեցկությիւնն որ իրն Է.
Մահն իբկ պիտի չը պարծի թէ քեզ ունի իր շուքին,
Յաւերժական տաղերով երբ դուն աճիս առ յաւէտ:
Որքան ատեն մարդն՝ շնչել, աչքերն՝ տեսնել կարենան,
Պիտի ապրին տաղերն այս, եւ քեզ ալ կեանք պիտի տան։
Կարիք կա՞ արդյոք քեզ համեմատել ամռան օրվա հետ.
Ո՜չ, դու ավելի չնաշխարհիկ ես, շա՛տ ավելի մեղմ:
Հողմերը վայրագ կոտրում են գարնան վարդը բուրավետ,
Եւ վաղանցի՜կ է չքնաղ ամառվա ժամանա կսեղմ:
Հաճախ է լինում, որ աչքը երկնի շողում է պայծառ,
Եւ հաճախ այնպես մթնում է նրա դեմքը հուրհրան.
Գեղեցկությունը հաճախ է կորցնում էությունն իր վառ,
Երբ բնությունը դյուրափոխությամբ փոխում է նրան:
Հավիտենակա՛ն միայն կլինի քո ամառը պերճ,
Բնավ չի կորչի հմայքը անանց քո գեղեցկության,
Մահը չի ասի, թե քայլում ես իր ստվերում անվերջ,
Եթե դու ապրես իմ քերթվածներում հար ու հավիտյան:
Մինչ մարդիկ շնչում, եւ աչքերը մինչ տեսնում են սրանք,
Դու չես մահանա, եւ իմ տողերը քեզ միշտ կտան կյանք:
Չհամեմատե՞մ քեզ ամառային արեւ օրվա հետ:
Ախր ավելի´ գեղեցիկ ես դու. ու ավելի մեղմ:
Մեկ-մեկ ամառն է´լ չի կարա անցնի ամեն արահետ,
Ու ժամկետն իրա վեկալած պարտքի, մեկ-մեկ շա´տ ա սեղմ:
Շա´տ ա ջերմ, մեկ-մեկ — ա´չքը երկնքի, հրաշեկը գանձ,
Բայց շատ անգամ էլ — իրա պերճ դեմքը դառնում ա դժգույն:
Վսեմ չքնաղը չի մնում միշտ բաց, գոռ ու սիգապանծ,
Բախտի բերմունքով լուռ շղարշվում ա ու դառնում անգույն:
Բայց քու էության ամառը անմեռ — էլ չի´ թառամի,
Կորուստ չի´ ըլնի, մի փշո´ւր անգամ, քու թովչանքից պերճ,
Ու լոպազ մահն էլ չի´ ասի երբեք,— չէ´, չե´ս զառամի´:
Ու դո´ւ, որ մնաս էս տողերի մեջ, կդառնաս անվե´րջ,
Որովհետեւ ով նայեց բառերիս շարին, քանի սրանք կա´ն,
Կտեսնի´ վռազ, որ սրանց տերը — դո´ւ ես իսկական:
Քեզ հետ ես բաղդատեմ ամռան ջերմ օ՞րը,
Դու մեղմ ես ավելի ու գեղեցիկ․
Կոկոնը մայիսյան ցնցում է հողմը,
Եւ պահն ամռան այնքա՜ն է վաղանցիկ․
Մեկ-մեկ փայլում, այրում է արեգակը,
Հաճախ էլ մշուշոտ է իր ոսկին․
Ամեն հրաշք կորցնում է իր հմայքը,
Երբ բնության անսում է քմայքին․
Բայց չի խամրի երբեք հավերժ ամառդ,
Եւ չի կորչի պերճանքը քո ուրույն,
Եւ չի պարծի, թե իր ստվերում ես՝ Մահը,
Երբ դու աճես անանց այս տողերում։
Քանի մարդիկ շնչում են ու տեսնում,
Այդքան քեզ երգն այս ուժ կտա կյանքում։