Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
When in the chronicle of wasted time
I see descriptions of the fairest Wights,
And beauty making beautiful old rhyme
In praise of ladies dead and lovely knights,
Then in the blazon of sweet beauty's best,
Of hand, of foot, of lip, of eye, of brow,
I see their antique pen would have expressed
Even such a beauty as you master now.
So all their praises are but prophecies
Of this our time, all you prefiguring,
And, for they looked but with divining eyes
They had not skill enough your worth to sing:
 
For we, which now behold these present days,
Had eyes to wonder, but lack tongues to praise.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Երբ տարեգրության մեջ կորած ժամանակի
Ես տեսնում եմ նկարագրություններ չքնաղագույն Էակների,
Եւ գեղեցկություն կերտող գեղեցիկ հին տաղեր
Ի փառաբանում տիկնանց մահացած եւ սիրուն ասպետների,
Այդժամ փառաբանման մեջ քաղցր գեղեցկության լավագույն նմուշների
Ձեռքի, ոտքի, շուրթի, աչքի, հոնքի,
Ես տեսնում եմ, իրենց հին գրիչը ցանկանում էր արտահայտել
Հենց այնպիսի գեղեցկություն, ինչպիսին դուք տեր եք հիմա:
Այնպես որ, բոլոր նրանց գովասանքները այլ բան չեն, քան մարգարեություններ
Այս մեր ժամանակի, բոլորը ձեզ նախապատկերող,
Եւ, որովհետեւ նրանք նայում էին, սոսկ գուշակող աչքերով
Նրանք չունեին հմտություն բավականաչափ ձեր ձիրքերը երգելու.
 
Մենք էլ, որ հիմա տեսնում ենք այս ներկա օրերը,
Ունենք աչքեր՝ զարմանալու, բայց չունենք լեզուներ՝ գովերգելու:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Երբ հեռավոր անցյալի մագաղաթներն եմ թերթում,
Ուր ձոնված են անպաճույճ գովասանքներ փառապանծ
Չքնաղ կանանց, եւ խիզախ ասպետներին մեծարված,
Որոնք վաղուց գտել են հավերժ հանգիստ շիրիմում,
Ուր վարպետներն անցյալի քանդակել են աչքերի,
Ձեռքի, ոտքի, շուրթերի անմահ գլուխ-գործոցներ,
Ես զգում եմ, որ նրանք փորձ են արել վեր հանել
Քո այսօրվա հիասքանչ գեղեցկությունն անթերի:
Նրանք հեռու անցյալից իրենց վսեմ ձոներով
Կռահել են մեր ներկան եւ քեզ հազիվ պատկերել,
Քանի որ քեզ նայելով լոկ գուշակի աչքերով,
Չէին կարող ավելի պատշաճ գովեստ մատուցել:

Իսկ մենք, կանգնած քո դիմաց, աչքեր ունենք, որ դյութվենք,
Եվ մնում ենք պապանձված, լեզու չունենք, որ գովենք:

Երբ փոշոտված գրքերում անհուշ ու հին դարերի
Ես ընթերցում եմ ձոնե՜ր ու ներբողնե՜ր փառապանծ,
Ձոնված տիկնանց գեղեցիկ, ասպետների՛ն քաջարի
Եւ, նրա՛նց իսկ հմայքով ազնվացա՜ծ, սրբացա՜ծ,
Զգում եմ, որ դարեդար նրանց գովքը երգելիս,
Անհուշ ու հին դարերի այդ երգիչները բոլոր,
Քո հմա՜յքն են կամեցել գովերգել, իմ սիրելի,
Քո շուրթե՛րը վարդաբույր եւ աչքե՛րը լուսավոր:
Մարգարենե՜ր են եղել այդ երգիչներն աննման,
Որոնք, դեռ հի՜ն դարերում, քեզ երգել են տենչացել,
Բայց քանի որ չե՜ն տեսել, այլ… գուշակել են միայն,
Ապա անզո՜ր են եղել քեզ արժանի՛ն մատուցել:

Իսկ մենք, ում բա՛խտ է տրված քեզ տեսնել մեր աչքերոփ
Լեզու չունե՜նք, որ երգենք քո ողջ հմայքը գերող։

(98) Երբոր փվատնըւած ժամանակին մէջ Հին տոմարներուն
Նկարագրությիւնը գեղեցկագույն Շակներուն ես
կարդամ ու տեսնեմ, ուր գեղեցկություն կը գեղեցկացնէ
Հընաւանդ տաղեր եւ տողայանդեր ի դուվեստ մեռած
ՖիրուՀիներուն, եւ Հրրապուրիչ այ ասպետներու,
Ժ, ես այն ատեն նկարագրութեան մէջ բոցեղ ու պերճ :

Քաղցըը գեղուծւոյն պերճագդեղ 4եռքին, արունքին,. չՀր(Թունքին,
Աչքին եւ յօնքին, կը տեսնեմ ինչա էս Գգրրիչն անոնց Հին
Պիտի կարենար պատկերացընել նոյնիսկ այնպիսի
Գեղեցկությւն որ դուն ինքըդ Հիմա կը տիրապետես:
Ուստի գովեստնեըն ամբող որ անոնք կը չռայլէին,
Մեր ժամանակին Համար. Ժիմիայն մարդարէութեան
Նախագուչակներ կրնան նկատույել, ամենքըն ալ Քեզ
Նկարագրելով:
Եւ որովՀետեւ անոնք միմիայն
Իրենց էրկնային աչքերով կարծես կ ուզէին նայել,
Քեզ բաւականին չունէին անոնչք՝ արժանիքը Քու
Երգելու Համար, որովՀետեւ մենք որ Հիմա ներկայ

Օրերն կը գիտենք, Հիացմունքու չի մեր աչքերն ունինք,

Բույց լեզուներն Էն՝ գդոփվաբանելու, որ մեզ կը պակաին։

Երբ կարդում եմ ես անցած դարերի մագաղաթներում
Նկարագիրներն` ձոնված անցյալի գեղեցիկ մարդկանց,
Ինչպես պերճությունն հավերժացնում է հին քերթվածներում
Քաջ ասպետներին եւ հիշատա կգեղեցիկ կանանց,
Այդժամ, թերթելով հեռու անցյալի ներբողներն անանց,
Ուր երգել են միշտ աչքեր ու ձեռքեր, շուրթեր ու ճակատ,
Համոզվում եմ ես, որ հնամենի գրիչը նրանց
Քե՛զ է պատկերել եւ չքնաղ տեսքիդ պերճանքն անարատ:
Այդպես այդ գովքը եղել է միայն մարգարյություն`
Կանխատեսելով քեզ եւ աչքերիդ հուրը կաթոգին,
Բայց նրանց դյութված աչքերն ունեցան սոսկ մի թերություն.
Այն է, որ նրանք չկարողացան երգել քո հոգին.

Եւ չե՞ որ մենք էլ տեսնում ենք դեմքիդ պերճությունն անմար,
Նայում ենք անվերջ, բայց լեզու չունենք գովեստի համար:

Երբ հին օրերի մագաղաթներն եմ երբեմն թերթում,
Ու հաճախ տենում նկարագիրը գոռ ազատների,
Երբ որ պոետը անտիկ հանգերով գովք-փառքն ա քերթում
Գեղեցիկ տիկնանց կամ հզորազոր պայազատների,
Կամ պատկերում ա պատվանշանին իրանց տոհմական —
Մի ձեռ կամ մի ոտ, շրթունք ու բերան, կամ էլ աչք ու ունք,
Տենում եմ, հաստատ, որ ուզեցել են չքնաղ, իսկական
Մի բան նկարեն, ինչին մենակ դո´ւ կըլնեիր ակունք:
Իրանց ուզածը նախանշանն էր, հենց տվայտանքը
Է´ն գեղեցկության, որ լոկ քո´ւ հետ էր ներկայանալու,
Բայց ինչ էլ ըլներ իրանց երկնային սուրբ ակնածանքը,
Էդ է´լ էր անզոր պայծառ կերպարիդ արժանին տալու:

Մենք էլ, չնայած, վկա ենք տեսքիդ, հիասքանչ ու վառ,
Մենք է´լ չենք գտնում քու տեսքին վայել պայծառ խոսք ու բառ:

Երբ թերթելով տարեգրության էջեր
Տեսնում եմ գովք չքնաղ Էակների,
Եւ գեղություն կերտող գեղ հին տաղեր
Ի փառս պերճ տիկնանց, ասպետների,
Գեղեցկության փայլուն նմուշներում
Ձեռքի, ոտքի, շուրթի, աչքի, հոնքի,
Տեսնում եմ, որ գովել էին փորձում
Հենց այսօրվա գեղանքը ձեր անձի:
Բայց գովքն իրենց այդ մարգարեություն էր
Ա՛յս, մեր օրվա, ձեզ նախապատկերող,
Եւ զի դա վաղանցիկ գուշակություն էր,
Չգտնվեց ձեր ձիրքը գովերգող.

Այսօր էլ, երբ ինքներս ենք տեսնում,
Ցնցվում է աչքը, իսկ լեզուն՝ կապվում: