Այո՛, դու շատ իրավ ես, սերը իմ մեղքն է անշուշտ,
Եվ իզուր չէ ինձ ատում առաքինի քո հոգին.
Բայց եթե մեր մեղքերը դու բաղդատես անաչառ,
Կհասկանաս, որ սերս արժան չէ այդ պարսավին:
Այդ պարսավը չպետք է քո շուրթերից ես լսեմ,
Որոնք համակ պղծվեցին ուրիշների անկողնում,
Ինչպես հաճախ կնքեցիր սիրո կապեր՝ կեղծ, նսեմ,
Գողանալով այն վարձքը, որ նրանց էր պատկանում:
Սերս եղավ քեզ համար օրինավոր այն չափով,
Որ չափով քո աչքերն են ուրիշներին դարպասել,
Բայց գութ կրիր սրտիդ մեջ, որ նա այնտեղ աճելով,
Կարողանա քո հանդեպ այլոց գութը միշտ շարժել:
Իսկ եթե ոչ, եւ եթե երջանկություն որոնես,
Երանի թե ինձ նման վիշտ ու մերժում լոկ գտնես:
Սե՜րն է մեղքն իմ մեծագույն, ատելությունն՝ ո՛ւժը քո —
Ատելություն-սիրույս դեմ՝ մեղսո՜տ ու մե՜ղկ, հիրավի,
Համեմատի՜ր բայց մի պահ վիճակը դու իմ ու քո,
Եւ կզգա՛ս, որ իմ հանցանքն արժանի չէ պարսավի:
Թե արժանի՛ էլ լիներ՝ ո՛չ քո դավող շուրթերից,
Որոնք պղծե՜լ են իրենց գո՜ւյնը բոսոր թավիշի,
Իմ շուրթերի նման գող, որոնք այլոց անկողնուց
Գողանում են այն ամե՛նն, ինչ բարի՜քն է ուրիշի…
Ա՛րդ, թո՜ւյլ տուր ինձ քեզ սիրել այնպե՛ս, ինչպես դո՛ւ նրանց,
Ում դարպասո՜ւմ ես, որսո՜ւմ՝ ինչպես ես քե՛զ, դրուժա՛ն,
Գութ ցանիր քո սրտի մեջ, թող նա այնտեղ զորանա,
Որ քո սի՛րտն էլ երբեւէ արժանանա գթության:
Ով մերժում է այլոց ա՛յն, ինչ ստանալ էր ջանում.
Նա կմերժվի ճիշտ այնպես, ինչպես ինքն էր այդ անում:
(137) Խա անարի
Սէրը մեղքն է իմ, եւ ատելությիւնն էր քու Թանկագին
Առաքինությւն, խոր ատելութիւն իմ մեղքին Հանդէա,
Մ եղսալից սիրոյ վըրայ Հիմնըւած. բայց իմ կացութեան
Հետ փորձէ սակայն բաղդատել նաեւ քու իակ կացութիւն,
Եւ պիտի գտնես Թէ իմն արդարեւ չէ իսկ արժանի
Ցանդիմանութան, կամ էթ իակ է, ոչ ջու չրթներէն,
Որոնք պղծած են իրենց չառադոյն չրպար, զարդարանջ,
Որոնք կնքած են սիրո կեղծ կապեր, նոյն մաճախութեամբ
Որ ես եւ կնքած, եւ ուրիչներու անկողիններու
ծկամուտներու վարձքերն կողոպտած:
Կը ափիրեմ ես քեզ,
Թէ Թոյլատըըրուխ, այնպէս ինչպէս դուն կը աիրեռ անոնք
Որոնց Հետ աչքերդ կը սիրաբանեն, ինչպէս իմ աչքերն
Քեզ կը Թախանձեն։ Արմատաւորն գութը սրտիդ մէջ,
Որպես զի երբ ան աճի ու մեծնայ, դութըդ արժանի
Դառնա իրապէս խանդաղատանջի:
Եթէ դուն իրու
Կը փընտրունես ա՚յն՝ ինչ դուն կը Տածկես, Քու խակ անձնական
Այգ օրինակին Համար կուզեմ" որ մերժըւած մընաս1
Սերն է իմ մեղքը, ատելությունը` քո շնորհը վես,
Մեղքը ատելի ` հիմնված մեղսոտ մի սիրո վրա,
Բայց եթե սերս շնորհներիդ հետ բաղդատել փորձես,
Դու կհասկանաս, որ նախատինքի արժանի չե նա:
Քանզի շուրթերդ իրավունք չունեն նրան նախատել,
Երբ հազար անգամ պղծել են իրենց գույնը անարատ.
Սիրո կեղծ կապեր կնքելով` նրանք սիրել են, ատել
Եւ ուրիշների անկողինները գռփել անընդհատ:
Թող սիրեմ ես քեզ, ինչպես դու ես միշտ սիրել ուրիշին,
Սիրել հայյացքով, ինչպես իմը քեզ` հոգնությամբ անանց:
Թող քո սրտի մեջ գորովը աճի,— եւ հավետ հիշիր,
Որ նա ծաղկելով գորով կծնի սրտերում մարդկանց:
Իսկ եթե փնտրես այն, ինչ քո կյանքում թաքցրել ես միշտ,
Ցանկանում եմ, որ սոսկ մերժում գտնես, տխրություն ու վիշտ:
Իմ մեղքը — սե´րն ա: Մեղքս ատելու իրավունքն ունե´ս:
Մի ա´նկասկած մեղք, ինչի ակունքը հեշտա´նքն ա կրքի:
Բայց ինքդ, ախր, էս ախտամեղքից իսկի է´լ զերծ չես:
Թե հայացք ձգես տենչերիդ շարքին, էսի չե´ս հերքի:
Խոսքն ատելության — քո´ւ շուրթերից չի, որ պիտի հնչի:
Դու հարամել ես քու ալ շրթունքը հենց է´ն օրերին,
Երբ որ թույլ տվիր, որ թե ա´ջ, թե ձա´խ, համբույրդ դաջի
Ինձ ու օտարին, համ էլ դավաճան ամուսիններին:
Կուզե՞ս — իմ սիրտն էլ դուրըս էկածի սերը նվաճի,
Ոնց որ հենց քո´ւնն ա թարմ սերը մուրում ամմե´ն ուղեկցի:
Սե´ր տնկի մեջը սեփական սրտիդ, որ երբ սա աճի,
Կարեկցեն իրան, ու ինքն էլ այլո´ց սիրուն կարեկցի:
Բա´ն ես ման ես գալի, ինչը ուրիշին ինքդ չես տալի,
Դե, մի´ բողոքի, որ տվողները մոտիկ չեն գալի:
Իմ մեղքը սերն է, իսկ քո ձիրքն ատելը
Իմ մեղքը՝ մեղսավոր սիրուց ծնված․
Բայց դու հիշիր քո սեփական մեղքերը,
Եւ կտեսնես․ իզուր եմ կշտամբված․
Կամ թե իզուր չէ՝ ոչ քո շուրթերով,
Որոնք պղծել են ալ կարմիր զարդերը,
Եւ նույն հաճախ կնքած կեղծ կապերով,
Խլել են ուրիշի մահճի վարձերը:
Արդար լինեն իմ սերը քեզ, եւ քոնը՝
Նրանց, ում քո աչքերն են հետեւում․
Թող գութ ծնվի սրտում քո, եւ այդ օրը,
Գուցե գտնի քո գութը գթություն:
Թե մի բանի ձգտես թաքուն տիրել,
Կարող ես նույն կերպով եւ դու մերժվել: