Թույլ տվեք ինձ հավաստել, որ մենք երկու կմնանք,
Թեեւ պիտի մեկ մնան մեր սրտերը անբաժան.
Այդպես, կրեմ ես պիտի անտրտունջ ու գլխահակ
Իմ ճակատին դրոշմված ամոթանքը անարժան:
Մեր երկուսի սիրո մեջ լոկ հարգանք է մնացել,
Բայց իրարից մեզ զատող մի տառապանք ենք կրում,
Որը թեեւ չի կարող եղած սերը մեր եղծել,
Սակայն նրա վայելքից քաղցր ժամեր է խլում:
Ես պիտի հար դադարեմ քեզ սրտակից ճանաչել,
Որ ինձ հյուծող մեղքերդ չամաչեցնեն իզուր քեզ.
Դու չես կարող բացահայտ ամբոխի մեջ ինձ հարգել,
Վախենալով, թե գուցե քո անունը կըպղծես:
Օ՜, բայց իզուր, քանզի քեզ այնպես սաստիկ եմ սիրում,
Որ քո բարի համբավը քեզ հետ ինձ է պատկանում:
Չնայած մե՜կն է մեր սերն աշխարհում, անբաժանելի՛,—
Մենք երկո՛ւ մարդ ենք, եւ այն էլ՝ տարբե՜ր,— եւ զատվենք պիտի,
Ա՛յն, ինչ մեր միջեւ տհա՜ճ է եղել ու անտանելի,
Ես խոստանում եմ կրել մե՜ն-մենակ, խորքում իմ սրտի:
Թեեւ երկուսս էլ նույն կերպ ենք սիրում, բայց մեր սրտի մեջ
Ապրում է, կարծես, մեզ զատող ինչ-որ չարիք կամ կսկիծ,
Որն անկարո՜ղ է թեեւ մարել մեր սիրո հուրն անշեջ,
Բայց շա՜տ ժամե՛ր է խլում մեր սիրո քա՜ղցր բերկրանքից:
Ես այնպե՛ս կանեմ, որ չզգա՜ն, թե մենք ծանոթ ենք իրար,
Որ դու մեղսական սիրույս պատճառով երբեք չամաչես,
Իսկ դու, քո պատիվն անբիծ ու մաքուր պահելու համար,
Քո շնորհներն ինձ մի՛ տա բացեիբաց, աշխարհին ի տե՜ս:
Եկ այդպե՛ս անենք,— զի վկա՜ մեր սերն ու բաժանումը,—
Քանի ի՜մն ես դու,— ի՜մն է նաեւ քո բարի անունը…
(113) Թոյլ տուր դուն ինծի որ խոստովանիմ թէ երկուքըս մենք
Երկեակ պիտ՚ մընանք, թէպէտ մեր սէրերն անբաժանելի
Մէ՛կ են, պիտ՚ մընան. եւ նոյնպէս պիտի վըրաս մընացող
Արատներըն այն, առանց օգնութեանդ, պիտի առանձինն
Ես զանոնք կըրեմ։
Սակայն մեր երկու սէրերուն մէջ կայ
Միայն միակամ մէկ վերաբերմունք, թէ իսկ չարակամ
Ու անջատ մընանք մեր կեանքերուն մէջ, որ, թէպէտ ոչինչ
Կը փոխէ սիրոյ խոր ու բացարձակ ազդեցութենէն,
Սակայն կը գողնայ քաղցրանուշ ժամեր աիրոյ հաճոյքեն:
Գուցէ քեղ ծանօթ լինելըս երբեք չը հրապարակեմ,
Որ չը լինի քեզ ողբալի յանցանքս ամօթ պատճառէ,
Ոչ ալ հանրութեան ներկայութեան դուն քու ազնըւութեամբ
Գուցէ զիս պատուես, բացի եթէ դուն այս պատիւն ինծի
Տաս քու անունէդ զայն անջատելով:
Բայց մ՚ըներ այդպէս.
Զի քեզ կը սիրեմ այնպիսի ձեւով որ դուն իբր իմն ես,
Եւ այդապէսով քու բարի համբաւն ալ իմըս կը դառնայ:
Թույլ տուր հաստատել, որ մենք երկուսով երկու կմնանք,
Թեեւ հավիտյան մեկն է սերը մեր անբաժանելի,
Եւ անարգանքի բծերը բոլոր, ուր էլ որ գնանք,
Առանց քո փոքրիկ օգնության անգամ՝ ինձ հետ են էլի:
Ակնածություն է միայն մնացել մեր սրտերի մեջ,
Թեեւ մի գաղտուկ թշնամություն է տիրում մեր կյանքին,
Որ, գիտեմ, թեեւ չի կարող փոխել մեր սերը անշեջ,
Բայց խլում է նա սիրո հմայքից ժամեր թանկագին:
Կարող եմ ասել բոլորին, թե դու անծանոթ ես ինձ,
Որ անարգանքի սյունին չգամեն իմ մեղքերը քեզ.
Կարող ես եւ դու չասել իմ մասին խոսքեր հարգալից,
Որ քո անունից փառք ու պատիվը հանկարծ չհանես:
Բայց ինչո՛ւ համար, չէ՞ որ իմ սերը այնքան է արի,
Որ երբ իմն ես դու, իմն է նաեւ քո համբավը բարի:
Թո´ղ խոստովանեմ, որ պտի ջոկվենք ու դառնանք բաժան,
Թեեւ մեր սերը միասնական ա ու միշտ միաձույլ:
Թո արատներս (ինձ անվանարկող) ի´նձ դարձնեն էժան —
Առանց քունոնքի, որովհետեւ սերում են հենց ի´մ անձից թույլ:
Հա´, մեր սերերը, ունեն լոկ մի´ հոգս, որ չթուլանան,
Բայց մեր բախտերը ջոկ են, առանձին, ու շատ են տարբեր:
Չնայած էսի շատ բան չի փոխում, բայց գողի նման
Սիրո հաճույքը մարում դարձնում ա մե´ղմ ու կիսավեր:
Կարո՞ղ ա մի օր ինձ չհամարեմ քեզ երախտապարտ:
Ու մեղքիս ողբից ինքդ է´լ հանկարծ մի օր ամանչես,
Ու բոլորի դեմ ինձ չմոտենաս, հանգիստ ու հպարտ,
Ու քու պատիվը շատ վեր համարես՝ ու ինձ չկանչես:
Ըտենց բան չանե´ս: Ախր հենց ինքս ’նե´նց եմ սիրում քեզ,
Ոնց որ ըլնեմ դո´ւ, իսկ դու (հենց ի´նքդ), ի´մ անձը ըլնես:
Թող ինձ ասեմ, որ պետք է երկվանանք,
Թեեւ մեր անբաժան սերերը մեկ են․
Որ այդ բծերն եղած ինձ հետ մնան,
Որ ես մենակ կրեմ գործած այդ մեղքը։
Բայց մեր երկու սերերն ունեն մեկ կապ,
Թեեւ չարիքը կյանքերի տարբեր է,
Այն չի փոխում միակ մեր սերն անչափ,
Խլում է բայց սիրո անուշ ժամերը։
Որ մեղքս ստոր հանկարծ քեզ չանարգի,
Գուցե փորձեմ էլ քեզ չնկատել,
Եւ դու այլոց առաջ ինձ մի պատվիր,
Կարող է դա անվանը քո դիպչել․
Ոչ, պետք չէ դա․ այն կերպ եմ քեզ սիրում,
Որ իմն են քո եւ կյանք եւ համարում։