Այնքան հաճախ եմ ես կանչել քեզ իբրեւ իմ Մուսա,
Եվ գտել այնպիսի գեղեցիկ օգնություն իմ տաղերում,
Որ ամեն մի օտար գրիչ սկսել է ընդօրինակել ինձ,
Եվ տարածել իր բանաստեղծությունները քո հովանու տակ:
Քո աչքերը, որոնք սովորեցրին համրին երգել բարձրաձայն,
Եվ ծանր տգիտությանը՝ թռչել վերեւներում,
Թեւեր են տվել իմաստունների փետուրներին,
Եվ կրկնակի շնորհ հաղորդել նրանց վսեմությանը:
Բայց եղի՛ր առավել հպարտ իմ տաղերով,
Որոնց ծնունդը քոնն է եւ քո ներշնչանքը.
Ուրիշների գործերում դու լոկ բարելավում ես նրանց ոճը,
Եվ արվեստը զարդարում քո չքնաղ շնորհով.
Բայց իմ ամբողջ արվեստը դո՛ւ ես միայն,
Եվ դու ես բարձրացնում իմ տգիտությունը մինչեւ գիտություն:
Այնքա՜ն եմ դիմել ես քեզ՝ Մուսայի՛ս,
Ներշնչվելով քո հմայքից անեղծ,
Որ շա՜տ պոետներ, հետեւելով ինձ,
Քեզնո՛վ են պճնում ներբողներն իրենց:
Քո աչքերը, որ համրիս՝ դայլայլե՜լ,
Եւ ստիպել են խորհել… տգետին,
Գիտունին մտքի թեւե՛ր են տվել
Եւ կրկնակի փա՛յլ՝ խոսքի արվեստին:
Բայց ամենի՜ց շատ դու հպարտացիր,
Քեզնով ներշնչված տողերով իմ խոր—
Այլոց տողերում դու լոկ՝ ո՛ճ ու ձեւ՛,
Իսկ իմ տողերում՝ էությո՜ւն ես, խ՛որք…
Դու իմ արվեստի արվե՛ստն ես, հոգի՜ս,
Գիտո՜ւն դարձրած նույնիսկ… անգետի՛ս:
(58) Քեզ աղերսանքով դիմած եմ յաճախ Մուսայիս Համար,
Քեզմէ ճոխ այնքան օգնութիւն դրտած՝ իմ քերթողութեան,
ՌԸ իւրաքանչիւրը գրրողներէն զիա է գործածեր,
Աչքերըդ այնպէս սորվեցուցած են ձամրերուն երգել՝
Ուժգին, լսելի. ծանըը տըրգէտին՝ բարձրեն թԹոչելու.
Եւ փետուրներով ուսումնասէր ին Թեւերն զարդարած,
ՇնորՀ ունեցողին ալ պարդեւատրած կրկին փեՀությւն։
կուզեմ որ Հրպարտ ըզդաս մէկտեղած իմ քերթուածնէրով,
Որոնք Քեզ ունին բրխումի աղբիւրը, ու Քեզմէ ծըրնած.
Այլոց գործերուն դուն կը արբագրես ոճը մի միայն
Եւ արուեստներն ալ կը չնորՀազարդես Քու նուրբ չընորՀներովդ:
Այնքան շատ եմ քեզ վկայակոչել իբրեւ իմ մուսան,
Իմ տողերի մեջ այնպիսի զորեղ նեցուկ եմ գտել,
Որ իմ միջոցներն օգտագործեցին պոետ ու գուսան`
Քո հովանու տակ սփռելով իրենց երգերն անընտել:
Եւ քո աչքերը, որ համրի՛ն երգել ուսուցանեցին,
Իսկ տգիտությանն` անվեհեր ճախրել երկնքում անամպ,
Գիտության թեւերն նոր փետուրներով բազմապատկեցին
Եւ հմայքը քո կրկնապատկեցին նոր շքեղությամբ:
Բայց իմ երգերո՛վ դու հպարտացիր, ցնծա՛ քո հոգում.
Դու, որ կյանք տալով, դառնում ես նրանց ներշնչանքն հզոր,
Բանաստեղծների տաղերում միայն ոճն ես նորոգում
Եւ շնորհներով տալիս ես նրանց կրկնակի՛ շնորհ,
Սակայն ինձ համար հենց արվեստն ես դու մաքուր ու շիտակ
Եւ ինձ` անգետիս, դու դարձնում ես մի բազմիմաց գիտակ:
Քու սուրբ խորանին էնքա´ն անգամ եմ ձեռներս պարզե
Ու, ոգեշնչված, պերճ տողեր գրե, որ դո´ւ ես մուսաս:
Ու ուրիշներն էլ, հետեւելով ինձ, գրի´չ են մարզե —
Քեզնո´վ ոգեշունչ: Ու գիրն իրանց կա, քանի հենց դո´ւ կաս:
Հայացքդ նույնիսկ անլեզու խուլի´ն կանի լեզվանի,
Ու ընե´նց կանի, որ տգետն անուս՝ օդում սավառնի.
Ուսյալ միջակին կդարձնի հզոր — պոե´տ անվանի,
Խեղված հզորին նոր ավյուն կտա, որ սա թեւ´ առնի:
Բայց էլի մե´կ ա, հպարտ եմ անչափ իմ սարքած շենքով,
Ինչի ակունքն ու արարիչ մայրը — հենց ոգի´ն ա քու:
Անշուքը շո´ւքն ա իրանց տողերի — լոկ քո´ւ շնորհքով,
Իրանց արվեստը անշուք նկա´ր ա — առանց քու ոգու:
Ախր հենց ի´նքդ, հենց դո´ւ ես գրիս ակո´ւնքը բյուրեղ,
Քու էությո´ւնն ա տգետիս դարձնում ուսյալ ու զորեղ:
Այնքան հաճախ ես իմ Մուսան եղել,
Եւ ինձ օգնել, երբ տաղ էի ստեղծում,
Որ արդ սկսել են այլք նույնպես վարվել,
Եւ քո անվամբ տաղեր են տարածում։
Աչքերդ, որ համրին կօգնեն երգել,
Եւ կհանեն երկինք տգիտությանը,
Ուսյալներին թեւեր են պարգեւել
Եւ կրկնակի նուրբ փայլ՝ գեղեցկությանը։
Հպարտ եղիր, սակայն, ի՛մ կազմածով,
Այն որ քեզնով է ներշնչված, ծնված․
Դու սոսկ շտկում ես գործն այլոց՝ ոճով,
Քո գեղությամբ արվեստն է սոսկ գեղված․
Իսկ դու իմ ողջ արվեստն ես, եւ տանում
Ինձ, տգետիս, ուսյալ ես դու դարձնում։