Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Thus is his cheek the map of days outworn,
When beauty lived and died as flowers do now,
Before these bastard signs of fair were borne,
Or durst inhabit on a living brow;
Before the golden tresses of the dead,
The right of sepulchres, were shorn away,
To live a second life on second head;
Ere beauty's dead fleece made another gay:
In him those holy antique hours are seen,
Without all ornament, itself and true,
Making no summer of another's green,
Robbing no old to dress his beauty new;
 
And him as for a map doth Nature store,
To show false Art what beauty was of yore.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Այսպիսով, նրա դեմքը նմուշ է օրերի անցած,
Երբ գեղեցկությունն ապրում էր եւ մեռնում, ինչպես ծաղիկները՝ հիմա,
Նախքան այն, որ այդ անօրեն նշանները չքնաղության տարածվեցին,
Կամ համարձակվեցին բնակվել կենդանի հոնքի վրա․
Նախքան այն, որ ոսկե գանգուրները մեռյալների,
Պատկանելիքը գերեզմանների, սկսեցին խուզել,
Ապրելու երկրորդ կյանք երկրորդ գլխին.
Մինչեւ որ գեղեցկության մեռած գեղմը դարձրեց մյուսին երջանիկ․
Նրանում այդ սուրբ հին ժամերն են երեւում,
Առանց բոլոր զարդերի՝ ինքն իրենով եւ իսկական,
Չպատրաստելով ամառ ուրիշի կանաչից,
Չկողոպտելով հինը, զգեստավորելու համար յուր պերճանքը նորից.
 
Եւ նրան, որպես նմուշ Բնությունը պահել է
Ցույց տալու կեղծ Արվեստին ինչպիսին էր գեղեցկությունը նախկինում:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Նրա քնքուշ այտերը, նրա դեմքը գեղեցիկ
Մի կատարյալ քարտեզ են անցած այն հին օրերի
Երբ հմայքը ապրում էր եւ մահանում հանց ծաղիկ,
Մինչ կաճեին կեղծ վարդեր դեմքի վրա կենդանի,
Նախքան մի թունդ պճնամոլ ոսկյա փունջը վարսերի
Կգողանար շիրմի մեջ հանգուցյալից հար հանգչած,
Որպեսզի մի երկրորդ կյանք երկրորդ գլխին շնորհի,
Եվ զարդարվի ուրիշի գեղեցկությամբ մահացած:
Մենք նրա մեջ հնօրյա այն ժամերն ենք դեռ տեսնում,
Երբ հմայքը անեղծ էր, անպաճույճ ու բնական,
Որը օտար սաղարթով իր ամառը չէր պճնում,
Կամ գողանում ուրիշի զգեստները հնության:

Նրան իբրեւ մի քարտեզ բնությունը պահպանեց,
Որ ցույց տա կեղծ արվեստին նրա հմայքը անեղծ:

Եւ այսպե՛ս.— նրա դեմքը նմո՛ւշն է այն հին օրերի,
Երբ Գեղեցկությունն ապրում էր, մեռնում՝ ծաղկունքի հանգույն,
Երբ չէի՜ն ծնվել դեռ գեղեցկության ձեւերը թերի
Եւ համարձակվել շպարել նրա դեմքը վարդագույն.
Երբ դեռ ոսկեգույն խոպոպներն,— արդեն հանգուցյա՜լ կանանց,—
Որոնք, իրավա՛մբ, գերեզմանի՜ն են պատկանում միայն,
Չէի՜ն թալանվել, եւ կեղծամի մեջ մի նոր կյանք առած,—
Մի ուրիշ տիկնոջ գլո՛ւխը պճնել ու զուգե՜լ նրան…
Նա, ոտից-գլուխ, հո՜ւշն է երանյալ այն հին օրերի.
Որտեղ ամեն ինչ պա՜րզ էր, բնակա՛ն,— եւ ոչ թե զոռո՛վ,—
Ուր, ամառը չէ՜ր զուգվում կանաչով հի՛ն ամառների,
Կամ չէ՜ր զարդարում գեղեցկությունն իր՝ գողացված շորով…

Նրա համա՛ր է բնությունն ասես նրան պահպանում,
Որ զանազանվե՜ն կեղծն ու բնականն այս սո՜ւտ աշխարհում:

(87) Իր այտն է այսպէս՝ մաշած օրերու քարտէսի մը պէս,
Երբ գեղեցկութիւնն ապրեցաւ, մեռաւ, ծաղիկներն ինչպէս
Հիմա կ՚ընեն նոյն, նախքան խառնածին նշաններն էին
Գեղուհւոյն վրայ այդպէսով ծընուած, ու այդպէս հագուած,
Եւ կամ համարձակ կը բընակէին ճակատի մը վրայ
Աշխոյժ, կենսալիր:

Նախքան ոսկեծամ խոպոպ հիւսկէնները մեռելներուն,
Գերեզմաններու յատուկ իրաւունք, մըկրատուած, խուզուած,
Ապրելու երկրորդ կեանք մ՚ուրիշ՝ վրան երկրորդ գըլուխի,
Յառաջ քան մեռած գեղմն գեղեցկութեան ինքզինքին սարքէր
Պերճանք մը ուրիշ:
                                       
Just so long as you remember that there is no free lunch. Allah the Most Merciful and Compassionate, disdains parasites. Greetings from San Agustinillo! Իր մէջ կ՚երեւան ժամերը այդ սուրբ
Ու հընամենի, եւ ամբողջովին զարդարանքէ զերծ,
Ըստ իր ինքնութեան նաեւ ճշմարիտ, առանց ուրիշի
Կանաչութենէն ամառ ապրելու, առանց հին ըզգեստ
Մը կողոպտելով հագուեցնելու նոր գեղեցկութիւնն իր:

Եւ զինք Բընութիւնը իբրեւ քարտէս կը շտեմարանէ,
Խարդախ, կեղծպատիր Արուեստին նաեւ ցոյց տալու համար
Թէ ան անցեալին ի՛նչ գեղեցկութիւն էր ներկայացնէր:

Նրա այտերը անցած օրերի քարտեզն է մաշել,
Երբ գեղեցկությունն ապրեց ու մեռավ մի ծաղկի նման, -
Շինծու պերճանքը դեռ նրա դեմքին գծեր չէր քաշել
Եւ չէր հանդգնել գրավել նրա ճակատն աննման.
Երբ դեռ չէր կտրել հանգուցյալների ծամերը ոսկյա
Եւ չէր պարգեւել խոր տապանների ունեցվածքը հին,
Որ ծամերը պերճ երկրորդ կյանք ապրեն այլ գլխի վրա,
Եւ գեղմը մեռած բախտավորություն բերի ուրիշին:
Նրա՛ մեջ ենք մենք տեսնում հնօրյա ժամերը կայտառ,
Հմայք անպաճույճ եւ յուրահատուկ, բնական պերճանք:
Նա այլոց դալար սաղարթով իրեն չի բերում ամառ,
Չի օգտագործում զգեստն ուրիշի որպես պաճուճանք.

Եւ բնությունը պահում է նրան՝ իբրեւ մի քարտեզ,
Որ կեղծ արվեստը տեսնի, թե ինչ է պերճությունը վես:

Պոռնիկ քարտե´զն ա արդեն ակոսում նախկին պատանու
Դեմքը զարդարուն, ուր մի ժամանակ հմա´յքն էր գարնան:
Մեռնող օրերի աշո´ւնն ա քիչ-քիչ վերջին մոտենում,
Շղարշի համար գործի դնելով ըշպա´րն ու հինան:
Ու գանգուրներն էլ շքեղ պարիկի, շեկ կամ ոսկեգույն,
Որ կդառնային դագաղի բաժին, իրե´նք են մաշվում,
Լուռ ըսքողելով մազերի ժանգը, խամրած ու անգույն,
Որ ջահել վախտը — գուցե ծածկեին մի ուրի´շ աշուն:
Անտիկ հմայքը, վսեմ, սրբազան, էլի´ ա առկա,
Հմի — առանց նախշ, թեեւ ճշմարիտ ու առանց կարիք:
Ծաղիկն այլ ծաղկով նորից նախշելը — էրա´զ ա, չկա´,
Էլ հնար չկա´ թոշնած ծաղիկը դառնա ա´յլ պարիկ:

Խոլ բնությունը իրան սարքել ա քարտե´զ ակոսված,
Որ հմայքն անտիկ — լուռ հակադրի արվեստին քոսված:

Նմուշ է դեմքն իր՝ անցյալից հասած,
Երբ գեղն ապրում էր ծաղիկի նման,
Մինչ կեղծ պերճանքը անօրեն ծնված,
Բնակություն գտավ հոնքին կենդան․
Մինչ օրն այն, երբ վարսերը մեռածի՝
Շիրմին պատկան՝ սկսեցին խուզել,
Տալ կյանք երկրորդ ապրած ու անցածին.
Մեռած վարսով մեկ այլ մարդու զուգել․
Իր մեջ հին սուրբ ժամերն են երեւում,
Առանց զարդի․ հենց ինքն է՝ իսկական,
Այլոց ծաղկից ամառ նա չի կերտում,
Անցած հնից, նա չի շորթում պերճանք.

Նմուշ եղավ նա Բնության համար,
Որ կեղծ Արվեստը գեղը իմանար։