Գերադասում եմ լինել գժուժ, ստոր, փոքրոգի,
Քան չարախոս լեզուներն ինձ այդպիսին անվանեն.
Երբ հաճույքը դիտվում է ըստ ուրիշի կարծիքի,
Անմեղությամբ իր հանդերձ նա դատվում է ապօրեն:
Ինչո՞ւ այլոց հայացքը, որը կեղծ է եւ պագշոտ,
Հակվի տկար կողմերիս եւ խայտերին իմ արյան,
Կամ լրտեսներ ունենամ ողորմելի ու քինոտ,
Որպեսզի մեղք համարեն իմ գործերը սրբազան:
Ո՛չ, ես այն եմ, ինչ որ եմ, սակայն նրանք զրպարտում,
Իրենց գործած մեղքերն են վերագրում իմ անձին.
Ես կարող եմ ուղղամիտ, արդար լինել տակավին,
Թեեւ նրանք խոտորված՝ այն օրենքն են հաստատում,
Թե բոլորն են ոճրագործ, եւ գործելով պիղծ մեղքեր,
Արքայաբար հրճվում են, ձեւանալով անմեղներ:
Նախընտրելի՜ է մեղավո՛ր լինել, քան թե… համարվել.—
Երբ, մեղք չգործած, դատապարտվո՜ւմ ես որպես մեղավոր
Սրբապղծվո՜ւմ է ամեն մի հաճույք, իսկ կիրքն՝ առավե՛լ,
Երբ նրան կողքից բամբասում է լի՜րբ մի… թամաշավոր…
Եւ ինչո՞ւ պիտի իմ արյան ազնի՜վ ու խե՜նթ խաղերին
Բարի աչքերով նայի վավաշոտ ու ստոր մի մարդ,
Կամ իմ զանցանքի դատը հանձնվի ա՛յն հանցավորին,
Որի կարծիքով ստո՜ր է ա՛յն, ինչ վեհ է, անարատ…
Ես ա՛յն եմ, ինչ կա՛մ… Եւ նրա՛նք, որ ինձ ուզում են ծաղրել,
Դրանով իրենց ստոր մեղքե՛րն ու իրե՛նց են դատում.
Ես մեղավո՞ր եմ, որ Աստված նրանց… ծո՜ւռ է արարել.
Իր ազնվությունն ո՞վ է ուրիշի կեղծիքով չափում…
Սրանք ողջ աշխարհն իրենց սեփական չափով են չափում՝
«Բոլորն էլ վա՜տ են եւ չարությո՜ւն է բոլորից թափվում…»։
(106) Աւելի լաւ է ցածոգի լինել քան թէ նրկատուել,
Քանի որ երբ չես՝ կը մանդ իմանուլիս բրեւ թէ դուն ես,
Եւ կը կորանցնենք Հաճոյքն փակական, ոչ Թէ անձնական
Մեր զգացումով, այլ ուրիչներուն աչքին դատումով:
Ինչո՞ւ խարդախուած ու արխալ աչքերը ուրիչներուն
Փիտլե ողջունեն տրրամադրությւնն իժ զըրւարնասէը :
իւք տրկարութեանը մըր դեռ. ինչո՞ւ են նրչանակուած
Ֆրկար լրտեսներ, որոնք՝ ինչ որ ես լաւ կը նկատեմ,
Րստ հրեն կամքին գէչ կը Համարեն:
Եւ անոնք որոնք կը քննադատեն իժ Թերութիւններս
Իթենց Թերութեանը Հաչիւն է կուտան. իմ ընթացքին մէջ
Խիստ ուղիղ էժ.ես, թէպէտեւ իրենք կրնան խոտորիլը
Իրենց ըստորին մտածումներով պէտք չբ արարքներս
Մատնանլիչ ընեն:
Որքան ժամանակ այս ընդՀանրական
Չարիքը անոնք ուզեն պաճաանել, մարդերը բոլոր
վատ են էւ իրենց փատութեամբըն այ կը կառավարեն:
Նախընտրելի է անպատյու լինել, քան ենթադրվել,
Երբ չլինելով` մարդ անպատովության ամոթն է կրում,
Երբ հաճույքն արդար ոչ թե սեփական հույզերն են մարել,
Այլ աչքն ուրիշի, որ, ուր էլ լինես, քեզ են հետեվում:
Եւ ինչո՞ւ նրանց կեղծ ու վավաշոտ աչքերը տեսնեն
Զգացմունքներիս ուրախ ու կայտառ խաղերն անդադար.
Իմ թուլություններն ինչո՞ւ ունենան մեղսոտ լրտեսներ,
Որոնց կարծիքով` նվաստ է այն, ինչ վեհ է ինձ համար:
Ես այն եմ, ինչ կամ, իսկ նրանք, ովքեր փորձում են եղծել
Ամեն քայլը իմ, հաշվում են անթյու մեղքերը իրենց:
Ես ուղիղ եմ միշտ, իսկ նրանց Աստված ծուռ է ստեղծել—
Օ՜, նրանց պագշոտ մտքերի կողքին չլինե՜լ անկեղծ.
Չարը քանի դեռ ապրում է ազատ, եւ չկա բարին,
Չարագործ մարդիկ սոսկ կտիրանան այս խեղճ աշխարհին:
Թե պիտի ասեն, որ անազնիվ ես, երբ միշտ ես շիտակ,
Ավելի լավ է, հենց ստո´ր ըլնես, քան թե համարվես —
Ու քու անունին անընդհատ կպնի ստորի պիտակ,
Իսկ դու ամեն տեղ ու ամեն պահին միշտ ազնիվ վարվես*):
Ախր խի՞ պիտի այլո´ց աչքերը, կեղծ ու վավաշոտ,
Հավանություն տան իմ զվարթ արյան խաղ ու արարքին,
Կամ խի՞ հետեւեմ կեղծավոր ու սին խոսքերին փշոտ,
Երբ համոզված եմ — վարքս անմեղ ա, վայել ու կարգին:
Ախր ես — ե´ս եմ, ու երբ ուրի´շն ա վարքս համարում
Անվայել ու ծուռ, դատում ա մենակ ի´ր տեսանկյունից,
Այնինչ կարող ա հենց ե´ս եմ շիտակ ու ճիշտ կյանք վարում:
Թո վարք ու բարքըս երբեք չդատեն — խաթար անկյունից:
Թե մենք հավատանք, որ ուրիշները անսխալ են միշտ,
Պիտի համարենք — ճիշտը սխալ ա, ու սխա´լն ա ճիշտ:
Էլ լավ է ստոր լինել, քան համարվել,
Երբ որ չեղած՝ ստանում ես կշտամբանք,
Կարող է եւ արդար վայելքն անցնել,
Երբ այդպիսին է այն այլոց կարծմամբ:
Ինչո՞ւ պիտի այլոց լկտի աչքերը
Ողջույն ուղղեն արյանը իմ կայտառ:
Կամ թույլը լրտեսի թուլություններս՝
Ում վատ է այն, ինչ ինձ համար՝ արդար:
Ոչ, ե՛մ ես, այն ինչ ե՛մ, եւ թող հանկարծ
Չվերագրեն ինձ սեփական մեղքերը.
Գուցե ուղիղ եմ ես, նրանք՝ շեղված.
Եւ պիղծ մտքով թող չդատեն գործերս,
Թե չեն ասում․ չարիք է ինչ, որ կա.
Բոլորն են վատ եւ վատության արքա: