Music to hear, why hear'st thou music sadly?
Sweets with sweets war not, joy delights in joy:
Why lov'st thou that which thou receiv'st not gladly,
Or else receiv'st with pleasure thine annoy?
If the true concord of well-tuned sounds,
By unions married, do offend thine ear,
They do but sweetly chide thee, who confounds
In singleness the parts that thou shouldst bear;
Mark how one string, sweet husband to another,
Strikes each in each by mutual ordering;
Resembling sire, and child, and happy mother,
Who all in one, one pleasing note do sing;
Whose speechless song being many, seeming one,
Sings this to thee, 'Thou single wilt prove none.'
Երաժշտություն լսելու համար, ինչո՞ւ ես դու երաժշտություն լսելիս տխուր։
Քաղցրը քաղցրի հետ չի պատերազմում, ուրախը հիանում է ուրախով․
Ինչո՞ւ ես սիրում այն դու, ինչը ընդունում ես ոչ ուրախորեն,
Կամ էլ ընդունում ես հաճույքով քեզ տհաճը։
Եթե ճիշտ դաշնույթը լավ լարված հնչյունների,
Ըստ միությունների ամուսնացած, վիրավորում է քո ականջը,
Դրանք քանի որ քաղցրորեն կշտամբում են քեզ, ով կործանում է
Մենակության մեջ նվագաբաժինները, որոնք դու պետք է կատարես։
Տե՛ս, ինչպես մի լարը՝ քաղցր ամուսինը մյուսի,
Հարում են, յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ փոխադարձ կարգում,
Հիշեցնելով տիրոջը, եւ զավակին, եւ երջանիկ մորը,
Ովքեր, բոլորը մեկում, մեկ հաճելի ձայնանիշն են երգում․
Իրենց անխոսք երգը, լինելով շատ թվալով մեկ,
Երգում են սա քեզ․ «Դու միայնակ կապացուցես ոչինչ»։
Դու, որ ունես անուշ ձայն, ինչպես նվագ հաճելի,
Ինչո՞ւ թախծոտ մեղեդին կլանված ես լսում միշտ.
Ինչո՞ւ է քեզ դուր գալիս տխրությունը տաղտկալի,
Իսկ բերկրանքը հոգեթով պատճառում է միայն վիշտ:
Եթե ներդաշնակ հնչյունների միությունը սիրալիր
Քո ականջին վիրավորանք է թվում միայն,
Նրանք քաղցր հանդիմանում են քեզ՝ միայնակդ իմ ընտիր,
Որ քանդում ես միաբան մեղեդու լարն ու ձայնը:
Տե՛ս, ինչպես են լարերը մեկը մյուսին միացած,
Հնչեցնում մեկ ընդհանուր երգ ու նվագ սրտառուչ,
Ինչպես հայրը, մայրը եւ զավակն անուշաձայն,
Միաձուլված երգում են մի երջանիկ հանգերգում:
Այդ անխոս երգը նրանց, բազմաձայն ու միաբան,
Քեզ ասում է. «Մենակ ես՝ կդառնաս ոչինչ մի օր»:
Դու ինքդ՝ նվագ, ինչո՞ւ ես տրտմում նվագից այդպես․—
Խինդն՝ այլոց խինդի՛ց, սերը սիրո՜ւց է հաճույք ստանում,
Ինչո՞ւ ես, ասա, դու սիրում այն, ինչ հաճելի չէ քեզ,
Եւ չես սիրում այն, ինչ քեզ իսկական խի՜նդ է պատճառում:
Հմտորեն հյուսված ներդաշնակությունն այս բյուր ձայների,
Որ շա՜տ է նման սիրող սրտերի ամուր դաշինքի,
Կշտամբում է քեզ, որ, թողած կյանքիդ իղձերը թերի,
Դու չե՜ս միացնում ձայնը քո սիրո այս սուրբ նվագին։
Լսի՛ր, ինչպե՜ս են այս մեղմ նվագի ձայները բոլոր,
Իրար հյուսվելով, հավատարիմ նո՛ւյն տենչին սիրասուն.
Նման երջանիկ ընտանիք կազմած մոր, որդու եւ հոր,—
Բոլորը մեկտե՛ղ մի աստվածային մեղեդի հյուսում…
Նրանց ստեղծած մեղեդին միա՜կ, բայց՝ բազմանվագ,
Հորդորում է քեզ, որ դու ոչինչի չե՜ս հասնի մենակ:
(23) Նըւագ լսել... բայց դուն ինչո՞ւ կ՚ուզես տխուր նըւագ լսել:
Սիրելիներն իրարու հետ պատերազմել ինչպե՞ս կրնան.
Ուրախութիւնն ուրախութեան մէջ միմիայն հաճոյք կ՚առնէ.
Ինչո՞ւ սիրել ինչ որ դուն չես կրնար վայլել զըւարթութեամբ.
Կամ այլապէս հաճո՞յք արդեօք կ՚առնես դուն քու իսկ ձանձրույթէն:
Եթէ իրաւ ներդաշնութիւնը ձայներու դաշնալարուած,
Ջոգորդութեամբը մասերուն, քու ականջներդ կը զայրացնեն,
Անոնք մեղմիւ կը խրատեն՝ քե՛զ որ մասերն կը շըփոթես
Իրարու հետ, զանոնք կըրել եւ հանդուրժել պէտք Է գիտնաս:
Տե՛ս թէ ինչպէս լարերեն մէկն, իբրեւ միւսին քաղցր ամուսին,
Իւրաքանչիւը լարին կուտայ համաձայնուած շեշտն իր կարգին,
Կարծես ըլլան հայր ու զաւակ, եւ իրենց պէս երջանիկ մայր,
Որոնք բոլորն հաճելի մէկ, մէկ ձայնի վրայ միասին կերգեն:
Որոնց անբառ երգն ըլլալով բազում, բայց քեզ մէկ թրւացող,
Քեզ ա՛յս կ՚երգէ. «Դուն միայնակ ոչինչ կրնաս ապացուցել»:
Ինքդ մեղեդի` ինչո՞ւ ես նվագն ունկնդրում տրտում,
Իզո՜ւր էք մրցում. խինդը իր մեջ է վայելում թովչանք:
Ինչո՞ւ ես սիրում այն, ինչ թախիծ է ծնում քո սրտում,
Ինչո՞ւ ես այդպես սիրով ընդունում ձանձրությունն անկյանք:
Եթե քաղցրալուր հնչյուններն անույշ ներդաշնակության
Համերաշխորեն նախատում են քո լսելիքն անվերջ,
Հիշիր, որ մեղմ է կորովը նրանց հանդիմանության,
Երբ խեղդում ես քո արժանիքները միայնության մեջ:
Նայիր, թե ինչպես մեկ լարը, դարձած քաղցր ամուսին,
Ներդաշնակորեն ձայնակցում է մոր եւ զավակի հետ,
Քաղցր նվագով երջանկացնում է մեկը երկուսին,
Եւ երեքն այդժամ հնչում են որպես մեկ երգ քաղցրավետ:
Այդ երգը նրանց բազմաձայնությամբ մի հնչյուն է ջինջ
Եւ ասում է քեզ` մենաձայն մահով չես շահի ոչինչ:
Երբ ե´րգ ես լսում, խի՞ ես անպայման մռութըդ խառնում:
Քաղցրն անուշին հո թշնամի չի՞: Ուրախն ուրախից
Գոհանո´ւմ ա լոկ: Ու թե դժգոհ ես, խի՞ չես հետ դառնում,
Սիրում ուրիշին: Զոռով չե´ն սիրի, ու ոչ է´լ՝ վախից:
Թե մեկնումեկը սերտ միահյուսված ընտիր ձեներից
Դուրըդ չի գալի, կամ հաճելի չի լսելիքիդ նուրբ,
Ուրեմն էդ ձենը խրատում ա քեզ, մեղմ, թեթեւակի:
Դիլխոր մի ընկի: Թե՞ խրատողըդ պիտի ըլնի սուրբ:
Բա չե՞ս զարմանում, թե դաշինք կազմած լարը ամեն մի,
Իրար համաձայն, ոնց են իրարու փաղաքուշ ծեծում,
Նման հոր ու մոր, մեկ էլ՝ էրեխու, սիրով ընտանի:
Երգում են հանդարտ, ներդաշնակ մի երգ — ու չեն հեծեծում:
Ու անխոս երգն էդ, թեեւ խմբովի, թվում ա մենյերգ,
Ասես երգելով. «Մենակ մնացիր, կմնաս անյերգ»:
Դու՝ ինքդ երգ՝ ինչո՞ւ երգից տխուր ես։
Չէ՞ որ քաղցրի հետ քաղցրը հաշտ է, տե՛ս,
Ինչո՞ւ ես ա´յն սիրում, ինչ քեզ անդուր է,
Կամ ընդունում ես, ինչ տհաճ է քեզ։
Դաշնույթը ճիշտ լարված հնչյուններով իր
Հաշտ միությամբ զազիր է ականջիդ,
Զի քեզ դիմում է նուրբ կշտամբանքով, միշտ՝
Քո գորշ մենակության համար անմիտ։
Նայի՛ր, լարերն այս, որ կազմում են շարը,
Հարում են մեկմեկու հստակ կարգում,
Ասես կազմում այդ հայրն, որդին ու մայրը,
Միասնությամբ մեկ երգ են կատարում։
Այդ երգն անխոսք, հուշում է միտք միակ,
Քեզ երգելով․ «Ոչինչ ես միայնակ»։