Նրա երգի սրընթաց առագա՞ստը աներեր
Կարողացավ տիրանալ քո գանձերին սրբազան,
Իմ ուղեղի մեջ թաղեց վաղուց հասուն շա՛տ խոհեր,
Որոնց ծնած արգանդը արեց իբրեւ գերեզման:
Արդյոք նրա ոգին է՞ր՝ սովորեցրեց քեզ գրել
Գերմարդկային աննման, հրաշալի քերթվածներ,
Արվեստների շողշողուն, անհաս բարձունքը հասնել,
Եվ դրանով հասցնել ինձ մահացու հարվածներ:
Օ՜, ո՛չ, ոչ նա, եւ ոչ էլ ուրվականն այդ ընտանի,
Որը նրան գիշերը ներշնչում է նենգ խոհեր,
Ինձ չեն մատնի լռության, իմ ձայնը չեն խլացնի,
Չեն պարծենա երբեւէ իբրեւ հզոր հաղթողներ:
Բայց երբ նրա՛ երգն ես դու քո ներշնչմամբ տոգորում,
Իմ երգերը նյութից զուրկ եւ անիմաստ են մնում:
Նրա տողերի առագաստների սլա՞ցքն էր արդյոք,
Տողերի՛, որոնք պատրաստ էին քեզ կախարդել անդարձ,
Որ իմ խոհերը բանտարկե՜ց ի՛մ իսկ ուղեղում բորբոք,
Շիրի՜մ դարձրած այն արգա՛նդը, որ ծնել էր նրանց:
Նրա ոգի՞ն էր՝ ոգիներից իր սուրբ ձիրքն ստացած,
Որը մահացու հարված հասցրեց ինձ իր զորությամբ,
Նրան սատարող բարեկամնե՞րը՝ սեւով քողարկված,
Դեւ՞ն այն ընտանի, որ բթացնում էր նրան գիտությամբ…
Ո՜չ,— բյո՜ւր անգամ ո՛չ.— ինչքան էլ նրանք հզոր լինեին,
Եւ ինչքան էլ որ ես ինձ զգայի տկա՜ր ու անգո՜ւյն,
Դժվա՜ր թե նրանք իմ լեզվին շղթա ու կապ դնեին,
Եւ ես երբեւէ ահ չե՜մ ունեցել նրանցից կյանքում…
Բայց լեզուս կապվե՛ց եւ ասելիքս իմ մտքից թռավ,
Երբ տեսա, թե դու ինչպե՜ս ես գովում տողերը նրա:
(52) Հըպարտ ու լեցուն նաւարկութի՞ւնն էր այն հըրապուրիչ
Քերթուածին արդեօք, շահելու ձգտող (այնքան թանկագին)
Մրցանակը քու, հասուն խոկմունքներս որ ուղեղիս մէջ
Ներդամբարանեց, անոնց գերեզմանն այն արգանդն ըրած
Ուր անոնք մեծցան։ Արդեօք իր հոգի՞ն, որ ոգիներէն
Թելադրուեցաւ բարձրը աւելի քան մահկանացու
Ոճով մը գըրել, մահացու հարուածն իմ սրտին տըւաւ։
Ո՛չ, ոչ ի՛նք, եւ ո՛չ իրեն հաւասար ընկերակիցներ
Գիշերանց անոր օգնելով, զիս ալ ապշահար ըրին։
Ո՛չ ան, ո՛չ ոգին՝ այնքան մարդամօտ, որ ամէն գիշեր
Իր խելացութեամբ զայն կը մոլորէ, չեն կարող պարծիլ
Իբրեւ յաղթական պարտողները իմ խորունկ լռութեան․
Հիւանդ չէի ես անոնց պատճառած որեւէ վախէն։
Բայց քու դիմագիծը անոր տողերն երբոր ողողեց,
Ես զըրկըւեցայ այն կենսանիւթէն եւ խորտակուեցայ։
Արդյո՞ք պանծալի առագաստն էր իր վսեմ քերթության,
Որ համառօրեն փորձելով շահել քո գանձերը թանկ՝
Հասուն մտքերը իմ ուղեղի մեջ թաղեց հավիտյան
Եւ այդ արգանդը գերեզման դարձրեց նա անժամանակ.
Նրա ոգին էր, որ մեկ այլ ոգու դասերը սերտած՝
Մահացու հարված հասցրեց սրտիս՝ զորեղ երգերով,-
Օ՜, երբե՛ք, ո՛չ նա, ո՛չ ոգիների տողերը կերտած
Իմ քերթվածները չեն նսեմացնի չնչին վերքերով:
Եւ անզոր է նա իր հանրածանոթ ուրվականի հետ,
Որ ամեն գիշեր խաբում է նրան իր այցելությամբ,
Հոխորտալ անվերջ, թե գոցել է նա իմ լեզուն հավետ,
Երբ իմ սրտի մեջ ոք մի վախ չկա նրանց նկատմամբ.
Բայց երբ իմ երգը տոգորվեց վսեմ քո կերպարանքով,
Երգերս այդժամ դարձան նյութից զուրկ, տկար ու անթով:
Կարո՞ղ ա իրա սլացիկ նավի ընթացքը ահեղ
(Նպատակադիր — քու գանձերն անգին սա´ղ նվաճելու),
Շիրիմը դրեց մի´տքն իմ ծլարձակ, սրսուռ ու անմեղ,
Իրանց ծննդյան ուղեղ-արգանդում, առանց աճելու:
Գուցե արտառոց ոգիների՞ց էր վսեմ դաս քաղե
Ու երկինք հասե, որ մտքիս ծովը էս տեսակ քամեց:
Իմ տողերը, չէ´, ոգին կամ ինքը չէին ճապաղե,
Իրա´ փառքից չէր, որ իմ գրիչը էսքան կարկամեց:
Թո չպարծենա, թե´ բարեհոգի, մտերմիկ ուրուն,
Համ էլ հենց ի´նքը, պոե´տը հզոր, ում (առանց մի ցավ),
Ոգին գիշերով դարձնում էր վսեմ, խորը իմաստուն:
Ես ձախողվեցի, որովհետեւ իրանցից ո´չ թե վախեցա,
Այլ որ քու նավը էս նո´ր պոետի օվկիանը թաղվեց:
Ա´յ, հենց սրանի´ց խոսքս չորացավ — ու խի´ստ ճապաղվեց:
Այդ առագա՞ստն էր տաղերի իր մեծ,
Ձեզ՝ պարգեւին ամենաթանկ ուղղված,
Որ իմ մտքերն իմ ուղեղում թաղեց,
Արգանդն, ուր աճեցին՝ շիրիմ դարձրած:
Թե՞ իր ոգին՝ ոգուց գրել ուսված
Անմահ տողով ինձ մահացու խոցեց:
Ո՛չ նա եւ ո՛չ գիշերն իրեն օգնած
Ընկերն իր՝ տաղը իմ չխափանեց:
Ո՛չ նա, ո՛չ բարեհաճ այն ուրվականը,
Որ միտք է գիշերով նրան տալիս,
Թող չպարծեն՝ պատճառն են լռությանս.
Ես վախ չունեմ նրանց եւ ոչ մեկից.
Բայց երբ ձեր աջակցմամբ լցվեց իր տողը,
Զրկված նյութից՝ իմ տաղն արդեն անզոր էր: