Կամ պիտի ապրեմ դեռ՝ քեզ շիրմագիր հորինեմ,
Կամ դու պիտի վերապրես, երբ որ լինեմ ես թաղված.
Այդպես՝ մահը չի ջնջի հիշատակդ անմոռաց,
Եթե իմ ողջ էությամբ մոռացության մատնըվեմ:
Քո անունն իմ երգերից անմահություն կքաղի,
Թե նույնիսկ մի անգամ մեռած լինեմ ես անհայտ.
Հողը ինձ լոկ կընծայի մի հողակույտ աննկատ,
Իսկ դու թաղված կլինես հայացքի տակ բոլորի:
Իմ սրտաբուխ երգերը քեզ կլինեն հուշարձան,
Դրանք պիտի ընթերցեն այն աչքերը չծնված,
Որոնք պիտի կրկնեն պատմությունդ փառապանծ,
Երբ մեր դարի սերունդը մեռած լինի հավիտյան:
Դու դեռ կապրես, քանի դեռ վերջին մարդը կշնչի,
(Ահա այդ է լավագույն արժանիքը իմ գրչի):
Ե՛ս շատ ապրեմ քեզանից, որ քո մահերգը հյուսեմ,
Թե դո՛ւ ապրես, երբ վաղո՜ւց ես չեմ լինի կենդանի,
Անզո՜ր է մահը ջնջել քո հիշատակը լուսե,
Մինչ աշխարհում ոչ մի հետք չի՜ մնալու ինձանից:
Այս աշխարհը հավիտյա՜ն քո անունը կպահի,
Իսկ ես, հենց որ հեռանամ՝ կմոռացվե՜մ աշխարհում,
Աա ինձ միայն աննշան մի շիրմի փո՜ս կընծայի,
Մինչ քեզ՝ սիրով կամփոփի ապրողների սրտերում…
Քեզ հուշարձա՜ն կլինեն իմ երգերը նրբագեղ,
Որոնք վաղը կկարդան աչքերն՝ աշխարհ դեռ չեկա՜ծ.
Լեզուները, դեռ փակվա՜ծ, կերգեն քո կյա՛նքը շքեղ,
Երբ իմ ու քո սերընդից չի մնա ո՛չ մի վկա…
Եւ դու կապրե՛ս հավիտյան,— վկա՜ շունչն այս տողերի,—
Այնտե՛ղ, ուր շո՜ւնչն է ապրում՝ ապրողների շուրթերի՜ս:
(43) կա՚մ պիտի է՛ս ապրիմ ու գրեմ տապանագրիդ Աստ Հանգչին,
կա՚մ պիտի դո՛ւն ապրիս երբ ես Հողին ներքեւն եմ փտտեր.
ԱյնուՀետեւ մաՀն անկարո՛ղ՝ Քու յիչատակըդ խրլել,
Թէպէտ իմ մէֆ ամէն մէկ մասը մոռցըւած պիտ լինի:
Անունդ այլեւս անմաճութեան կեանքը պիտի ունենայ,
Արդէն մեկնած՝ ես աչխարին Համար մեռած պիտ լինի.
Երկիրն ինձ միայն կրնայ չնորձել Հասարակաց գերեզման,
Մինչ մարդերուն աչքերուն մէջ դուն դամբանուած պիտ պառկիս:՝
Քու յուչարձանըդ պիտ լինի իմ այս քերԹուածը գողտրիկ.
Դեռ. չըրստեղծուած՝ աչքեր պիտի զայն Հմայուած ընԹեռնուն,
Ըստեղծունլիք լեզուներն ալ Քու դոյությիւնդ պիտ երգեն,
Երբ աշխարՀի չնչաւորներն արդէն ամէնքն են մեռած: բ
Դուն տակաւին պիտի ապրիս (գրիչըս այդ ուժը ունի),
Հո՛ն՝ ուր էն չատ չունչ պիտ չնչէ, նոյնիսկ մարդոց բերնին մէջ: ։
Կա՛մ պիտի ապրեմ, որ տապանագիր գրեմ քեզ համար,
Կա՛մ ինքդ կապրես, երբ իմ մարմինը փտի հողի տակ,
Բայց այսուհետեւ մահը չի խլի քո հուշը անմար,
Թեեւ իմ մասին, գիտեմ, չի մնա ոչ մի հիշատակ:
Կ`ապրի այսուհետ անունդ կյանքով հավիտենական,
Իմը, ես գիտեմ, աննշան մահով կկորչի անհետ.
Հողը ընդամենն ինձ կարող է տալ անշուք գերեզման,
Իսկ դու դամբանած կլինես մարդկանց աչքերում հավետ:
Իմ քերթությունը՛ այդժամ կլինի հուշարձանը քո.
Աչքերը, որոնք աշխարհ չեն տեսել, պիտ կարդան մի օր,
Եւ բյուր լեզուներ պիտի հոլովեն քո անունն հետո,
Երբ թաղված լինի մեր ժամանակի ամեն շնչավոր.
Դու պիտի ապրես (ա՛յս եմ իմ գրչի կոչումն համարում),
Քանի դեռ կա շունչ, թեկուզ այն լինի վերջինն աշխարհում:
Որ շատ էլ ապրեմ, ու մի խոսք գրեմ քու շիրմաքարին,
Կամ դո´ւ իմանաս, որ ե´ս, հողի տակ, կե´ր եմ որդերին,
Անունըդ, մե´կ ա, հավե´տ կմնա ապագա դարին:
Ես կանէանամ, իսկ դո´ւ — կմնաս գրքիս թերթերին:
Ու այսուհետեւ անունիդ կյանքը չի´ ունենա վերջ:
Հենց որ ես մեռնեմ, անունըս շատ շուտ կդառնա անհայտ,
Ու ինձ կթաղեն մի պա´րզ ու անշուք գերեզմանի մեջ,
Բայց քո´ւ աճյունը — հաստա´տ կիմանա ամմե´ն մի անհատ:
Ոտանավորս, նուրբ ու զարդարուն, ա´ռ քեզ հուշարձան,
Որ էտի կարդան գալի´ք օրերի աչքերը խոհուն:
Ոչ ե´ս կտենամ, տողերս էդ ո´նց հուշարձան դարձան,
Ոչ մեր օրե´րը: Սրանք է´լ կըլնեն անցյա´լ անանուն:
Բայց վսեմ գրչիս անմահ զորությամբ — դու կապրես անվերջ,
Ու քու կերպարը հավե´տ կմնա հիասքա´նչ ու պերճ:
Այդ ե՞ս եմ շիրմագիր ձեզ կազմելու,
Թե՞ դուք կապրեք, երբ ես հողում փտեմ,
Բայց աստ ձեզնից հուշեր են մնալու,
Մինչ իմ մասերն ամեն կմոռացվեն։
Անունը ձեր անմահ միշտ կմնա,
Իսկ ես պիտ աշխարհի համար մեռնեմ․
Մի պարզ շիրիմ ինձ հողը կդառնա,
Մինչ ձեզ՝ մարդկանց աչքերը կշիրմեն․
Կոթող ձեզ նուրբ տողերն իմ կլինեն,
Որ կկարդան աչքեր դեռ չծնված,
Եւ լեզուները լինելիք ձեզ կպատմեն,
Երբ շնչողներն այսօր լինեն մեռած․
Դուք միշտ կապրեք (իմ գիրն այդ ուժն ունի)
Մարդկանց շուրթին, ուր շունչ միշտ կշնչի։