Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
From you have I been absent in the spring,
When proud-pied April (dressed in all his trim)
Hath put a spirit of youth in every thing,
That heavy Saturn laughed and leapt with him.
Yet nor the lays of birds, nor the sweet smell
Of different flowers in odour and in hue,
Could make me any summer's story tell,
Or from their proud lap pluck them where they grew:
Nor did I wonder at the lily's white,
Nor praise the deep vermilion in the rose;
They were but sweet, but figures of delight,
Drawn after you, you pattern of all those.
 
Yet seemed it winter still, and, you away,
As with your shadow I with these did play.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Ձեզնից ես հեռացա գարնանը,
Երբ հպարտ-զարդարուն ապրիլը (հագած իր զգեստները)
Դրեց ոգին երիտասարդության ամեն ինչի մեջ,
Որ ծանր Սատուրնը ծիծաղեց եւ ցատկոտեց նրա հետ:
Բայց ոչ երգը թռչունների, ոչ քաղցր բույրը
Տարբեր ծաղիկների՝ ըստ հոտի եւ ըստ երանգի,
Չէին կարող ստիպել ինձ որեւէ ամառվա պատմություն պատմել,
Կամ իրենց շքեղ ծոցից քաղել դրանց, որտեղ դրանք աճում էին.
Ոչ էլ ես հիացա շուշանի սպիտակով,
Ոչ էլ գովեցի խորը որդանը (կարմիր) վարդի.
Դրանք սոսկ քաղցր էին, սոսկ հրճվանքի նշաններ,
Նկարված ձեզնից, դուք եք այդ բոլորի նմուշը:
 
Դեռ թվում էր տակավին ձմեռ է, եւ դուք հեռու,
Ասես ձեր ստվերի հետ ես խաղում էի դրանցով:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Ես քեզանից հեռացա գարնան շքեղ այն պահին,
Երբ ապրիլը պճնված իր տոնական զգեստով
Մի այնպիսի խնդանքով թարմացնում էր ամենքին,
Որ նրա հետ Սատուրնը կայտառում էր հրճվանքով:
Բայց ո՛չ թռչնոց երգերը այնքան զնգուն ու հպարտ,
Ո՛չ ծաղիկներն երփներանգ, անուշաբույր ու դողդոջուն,
Չկարեցան պատմել տալ ինձ ամառվա մի հեքիաթ,
Կամ պճնամոլ մի կրծքից քաղել թեկուզ մի ծաղիկ:
Չէին դյութում իմ սիրտը ո՛չ շուշաններն սպիտակ,
Ո՛չ էլ հմայքն ու փայլը բոսորագույն վարդերի.
Դրանք միայն սիրեցի որպես ձեւեր բերկրալի
Գծագրված հիասքանչ քո պատկերին հանդունակ:

Երբ չկայիր դու ինձ հետ, ինձ ձմռան մեջ կարծեցի,
Եվ ծաղկանց հետ որպես քո ստվերի հետ խաղացի:

Ես գարնա՛նն էի հեռացել քեզնից, երբ ապրիլը պերճ,
Զուգված ու ցրա՜ծ իր զարդերն ամեն դաշտում ու արտում,
Այնպիսի շո՜ւնչ էր դրել նորացման ամեն ինչի մեջ,
Որ ծանրամարմին Սատո՛ւռնը անգամ պարո՜ւմ էր, ցատկո՜ւմ:
Բայց ոչ հավքերը, ոչ ծաղիկների գույները զվարթ
Ի զորու չեղա՜ն ներշնչել, որ ես, հարբած նրանցով,
Քեզ համար հյուսեմ մի ամառային գեղեցի՜կ հեքիաթ
Եւ կամ վայելեմ գարնան երանգներն ու բույրերը ծով:
Ոչ շուշանների ճերմակ գո՛ւյնը ինձ գերեց այս անգամ,
Ոչ էլ վարդերի երանգն ալ-կարմիր ու բույրը անբիծ,
Գեղեցի՜կ էին նրանք, եւ սակայն՝ սոսկ փայլո՜ւն նկար,
Արտանկարված քեզանի՜ց՝ իրենց չքնա՜ղ բնորդից…

Դու հեռո՜ւ էիր, եւ թվում էր՝ վերջ չկա՜ ցրտերին,
Եւ ես խաղում եմ ծաղկանց հետ՝ ինչպես քո ստվերների…

(81) Ես դարունին քեզմէ Հեռու մրնացի,
Երբ բազմերանդ Հրպարտ Ապրիլը անպես
Զգեստաւորուած իր զարդերովը բոլոր,
ԱԺԷՆ ինչի երիտասարդ չունչ կուտայ,
Անդամ խոժոռ Սաթուռնոսին խինդ, ժպիտ,
Եւ իրեն Հետ ցատկոտելով, պարելով:

Բայց ո՛չ երդերն Թոչուններուն դայլայլիկ,
Եւ ո՛չ տարբեր ծաղիկներուն քաղցըր բոյբն
Իրենց դեղով ու բուրմունքով, կրնային
Ամառնային Հեքիաթ պատմել տալ ինծի.
Եւ կամ անոնց Հրպարտ գիրկեն, ածուեն,

Ուր աճեցան, զանոնք քաղել ուզէի:
Ոչ չուչանին Ճերմակութեան սքանչացայ,
Մչ ալ վարդին մուգ-կարմիը գոյնն գովեցի,
Թէպէտ անոնք միմիայն բաղցըը էին,
Եւ բերկրութեան իբըը կերպար ալ դծուած.
Օրինակեղ օրինակուած, դուն տիպար

Եւ նախատիպ էիր բոլոր միւաներուն:
Բայց տակաւին ձրմեռ ըլլալ կը Թըւէր,
Կը խաղայի, կը զբաղէի անոնցմով:

Քեզանից, անգին, ես բաժանվեցի, երբ գարուն էր դեռ,
Եւ ապրիլը վես, որ հագել էր իր տարազն ընչավետ,
Ամեն ինչ իր շուրջ այնպես էր դարձրել ջահել ու անմեռ,
Որ Սատուրնն անգամ ծիծաղում էր եւ խաղում նրա հետ:
Բայց ո՛չ հաւքերի երգը քաղցրահունչ, ո՛չ անուշաբույր
Ծաղիկներն իրենց զարմանահրաշ խաղ ու երանգով,
Չկարողացան պատմել ամառվա հեքիաթներն անլուր,
Մի ծաղիկ տալ ինձ կամ հոգիս դյութել անույշ նվագով.
Ճերմակ շուշանով չկարողացան իմ սիրտը գերել
Եւ չստիպեցին գովերգել կարմիր վարդերը գարնան,
Զի բնությունը քեզ նայելով է նրանց պատկերել
Եւ դարձրել է քեզ նմուշորինակ գեղանիության:

Այսպես գարունը ինձ ձմեռ թվաց եւ սառնամանիք,
Եւ ես նրանցով (քո ստվերներո՜վ) դարձա երջանիկ:

Իրար հետ չէինք, երբ որ գարուն էր, շքեղ, ծաղկազարդ,
Պերճաշուք, վսեմ — ապրի´լն էր հպարտ, հագին ամեն տեղ
Գոռ ջահելության կերպա´սը կանանչ ու ե´րգը զվարթ,
Ու հաղթ Սատուռնն էր երգում ու պարում — դաշտերում շքեղ:
Բայց ոչ դայլայլը կամ ճռվողյունը հա´վք ու թռչունի,
Ոչ էլ դաշտերի բո´ւյր ու երանգը, շո´ւնչը հրակեզ,
Ոչի´նչ, ո´չ մի բան — արդեն իմ համար հրապույր չունի´,
Ու հնար չկա´, որ գարուն պատմեմ, երբ չեմ տենում քեզ:
Ու չեմ հիանում — ոչ գույն ու հոտով ճերմակ շուշանի,
Կամ քայլ չեմ անում գարնան հրաշքի ուղի-հետքերով,
Մինչեւ չե´մ հիշում, որ ամմե´ն ինչը քու շունչ-նշանի
Կնի´քն ա կրում, ու արարված ա քո´ւ իսկ պատկերով:

Ամառ, թե գարուն, երբ դու հեռու ես— իմ դեմը շարված
Ծաղկունք ու բույրը — ասես քու շնչով ըլնեն արարված:

Ձեզնից ես հեռացա գարնան պահին,
Երբ զարդարուն ապրիլն (իր զգեստներով)
Ամեն ինչին տվեց մանուկ ոգին,
Եւ ցատկոտեց Սատուրնն իր հետ երկրով:
Ոչ երգը հավքերի, ոչ քաղցր բույրը
Բազմապիսի երանգներով ծաղիկների,
Ինձ չէր ստիպի երգել ամռան նուրբ թույրը,
Եւ կամ քաղել դրանք ծոցից բերրի.
Ոչ հիացրեց շուշանն իր սպիտակով,
Ոչ գովեցի որդանը թունդ՝ վարդի.
Սոսկ քաղցր էին դրանք, սոսկ լի փայլով,
Գծված ձեզնից՝ ոգուց այդ բոլորի:

Թվում էր դեռ ձմեռ է, դուք՝ հեռու․
Դրանք, ասես, ձեր ստվերն էին կրում: