Ի՜նչ ձմեռ էր ինձ համար, երբ ինձանից հեռացար,
Ո՜վ փախստյան ոլորտի երանավետ ցնծություն,
Ի՜նչ սառնություն զգացի, որքան ցուրտ էր ու խավար,
Ամենուրեք իշխում էր դեկտեմբերը գորշավուն:
Բայց դա ամռան վերջին էր, ուրեմն եւ այն պահին,
Երբ աշունը ճոխ հունձքի խոստումներով փարթամած,
Գարնանային վաղ սիրո առհավատչյան փարփայած,
Կրում էր իր կրծքի մեջ, ինչպես հղի խեղճ այրին:
Բայց ցնծագին այդ պահի ընտանիքում լիառատ
Մի որբացած ու թշվառ սերունդ էի ես տեսնում.
Քանզի դու ես ամառը սխրալի ու գեղազարդ,
Եվ առանց քեզ, մինչեւիսկ թռչունները չեն երգում:
Իսկ թե երգեն, տերեւներն ահից պիտի սփրթնեն,
Կարծելով թե ցրտաշունչ ձմեռը մոտ է արդեն:
Որքա՜ն նման էր ձմռան մեր բաժանումը տխուր,—
Անցնող տարվա հաճույքի կորուստն էր այդ ինձ համար,
Դեկտեմբերյան ինչպիսի՜ մերկություն էր ամենուր,
Ինչպե՜ս էի ես մրսում, ինչ ցո՜ւրտ էր օրն ու խավար:
Մինչ,— արի ու հավատա՛,— ամռանն էր այդ պատահել,
Եւ աշունն էր մոտենում ծանրացած ճոխ բերքերով,
Նման այրի մնացած հղի կնոջն այն ջահել,
Որ կրում է կրծքի տակ քա՜ղցր պտուղն իր սիրո…
Բերքի, մրգի ու սերմի այդ լիությունը սակայն,
Անտե՜ր, անհա՜յր մնացած պտուղի հույս էր ասես,
Չէի՜ն երգում առանց քեզ երգող հավքե՛րը անգամ,
Եւ ամռան ոչ մի հաճույք իմաստ չուներ առանց քեզ.
Իսկ երգելիս այնպիսի ցավով էին գեղգեղում,
Որ, ձմեռվա սարսափից, դեղնո՜ւմ էր ծառն ու դողում:
(79) Որքա՛ն Ճմրան է նըման իմ բաժանումը քեզմէ,
Փախչող տարուան դուն Հաճոյք/ ի՛նչ սառ. օրեր ըզգացի,
ի՛նչ մութ օրեր ապրեցայք Դեկտեմբերի ալեւոր
ի՛նչ մերկությիւն ամենուր
Եւ բաժանման այս օրերն՝
Եղանակին մէջ ամրան. աչունն յորդող, մեծ, Հարուստ
Առատութեամբ, կըրելով իր առաջին չրուայլ բերքն,
Արգանդներու Տ նրման՝ այրիներու, մաՀէն վերջ
Իրենց գըլուխ» տերերուն:
Լիառատ բերքն այս սակայն
Ինձ կը Թըւի Թէ լոկ յոյսն է որբերուն, եւ անծայը
Պտուղներուն, ծընունդին. որովՀետեւ թէ ամառն
Եւ թէ անոր Հաճոյքներն քեզ կը սպասեն լիովին:
Եւ դուն Հեռու, թԹուչուններն անդամ լուռ. են, Հաժըը են.
Թէ իակ երգեն, ցնծութիւնն անոնց այնքան 5 տրխուր
ՈՐ տերեւներն իակ կարծես դալկացած են, աոսկալով
Թէ մօտալուտ է նորեն սառնամանիքը 4ըրժրան:
Որքա՜ն էր կյանքը ցուրտ ձմռան նման, երբ ես հեռացայ
Քեզնից` թողնելով հեռացող տարվա ցնծությունն անլուր.
Ինչպե՜ս մրսեցի եւ ի՜նչ գորշավուն օրեր ես տեսա,
Ի՜նչ դեկտեմբերյան դատարկություն էր տիրում ամենուր:
Եւ, այդուհանդերձ, ամռանն էր տխուր ժամը բաժանման,
Երբ աշունը ճոխ` բերքահավաքով ու հունձքով զեղուն,
Դեռ պիտի կրեր լիառատ բեռը ծաղկաբեր գարնան,
Ինչպես ամուսնուն թաղած խեղճ այրու արգանդը բեղուն:
Եւ, այդուհանդերձ, ժառանգությունը, որ թողել էր նա,
Որբուկների հույս եւ անհայր պտուղ ինձ միայն թվաց.
Քեզ են ծառայում ամառն ու անանց հաճույքը նրա,
Իսկ երբ դու չկաս, չեն երգում բնավ հաւքերն համրացած,
Կամ երբ երգում են, նրանց դայլայլը այնքան է թախծոտ,
Որ սփրթնում է ծառը` սոսկալով, թե ձմեռն է մոտ:
Որ հեռու էիր, շուրջս ձմե´ռ էր, ցո´ւրտ ու անտարբեր,
Ու ոնց որ մարեր ճոխ հարսանիքը հեռացող տարվա:
Հոգուս մեջ սառո´ւյց, ցերեկները մո´ւթ, անվե´րջ դեկտեմբեր,
Ու ամենուրեք անպտուղ շո´ւնչը մահացող օրվա:
Տարվա էս մասի ընթացքը չըլներ, կըլներ հմայված
Ամա´ռ կամ աշուն, վերջնական բերքի պտուղով հղի,
Ասես այրի կին, արգանդի բեռով, ով որ վախճանված
Ամուսնուց հետո — խնջո´ւյք ա անում տռփանադողի:
Բայց բեռն էս հարուստ — տրտում ա ու ո´րբ, լո´ւռ, անկարեկից,
Անգալի´ք ու մութ, ասես մի անհեր ու լքվա´ծ զավակ:
Ախր, բերքառատ ամառ-աշունը անմա´սն ա քեզնից,
Ու երբ դու չկաս, թռչուններն է´լ են տխո´ւր ու մենակ,
Ու, երբ երգում են, ոնց որ թե ասեն. «Չա´ր ա ահավոր —
Կանա´նչը դեղին: Ուր որ ա, կգա — ցո´ւրտը սգավոր»:
Որքա՜ն ձմռան նման էր բաժանումը
Քեզնից՝ հաճույք իմ վաղանցուկ տարվա:
Ի՜նչ մութ օրեր եւ ի՜նչ ցրտի զգացում էր:
Ի՜նչ մերկություն էր խուլ ուշ ձմեռվա:
Եւ այն պահին էլ տակավին ամառ էր,
Արգասաբեր աշուն, հարուստ բերքով
Եւ ծաղկունքի ճոխ բեռը կենսավառ էր,
Ինչպես այրու արգանդ հղի՝ պտղով․
Սակայն առատ այդ բերքը ինձ թվում էր
Հույս որբերի, անհայրացած պտուղ,
Քանզի ամառն ու ջերմն իր քեզ սպասում են,
Իսկ երբ չկաս, անգամ հավքերն են լուռ.
Եւ կամ երգում են, բայց տխուր այնքան,
Որ խամր են տերեւներն, ահից ձմռան: