Երբ փակում եմ աչքերս, այնժամ ավելի լավ եմ տեսնում,
Քանզի ցերեկը նրանք նայում են անարժեք իրերի,
Բայց երբ ես քնում եմ, երազում նրանք քեզ են նայում,
Եվ մութ խավարի մեջ շողում պայծառ լույսով:
Այնժամ դու, ում ստվերն էլ լուսավորում է ստվերները,
Ինչպիսի՜ չքնաղ տեսիլք կլիներ քո ստվերի կերպարը
Պայծառ ցերեկով՝ քո ավելի պայծառ լույսի տակ,
Երբ քո անկենդան ստվերն էլ այդպես փայլում է կույր գիշերվա մեջ:
Որքա՜ն օրհնված կլինեին իմ աչքերը,
Եթե նրանք նայեին քեզ կենդանի ցերեկով,
Երբ մութ գիշերվա մեջ, անզոր քնի ժամին,
Քո չքնաղ պատկերն է հառնում իմ փակ աչքերի առաջ:
Բոլոր օրերը գիշեր են դառնում, քանի դեռ ես չեմ տեսնում քեզ,
Եվ գիշերները՝ պայծառ ցերեկ, երբ երազում դու ինձ ես հայտնվում:
Այնժամ եմ ես լավ տեսնում, երբ աչքս փա՜կ եմ պահում,—
Փո՜ւչ բաների են նայում ցերեկն աչքերս անվերջ,
Բայց հերիք է, որ ննջեմ,— երազիս մեջ քեզ նայում,
Պա՜րզ տեսնում եմ ամեն ինչ, ինչպես կույրը՝ մթան մեջ:
Եւ դու, որի շո՜ւքն անգամ ստվերին լույս է տալիս,
Ինչքա՜ն, ինչքա՜ն ավելի կերեւայիր հմայիչ
Պայծառ օրվա լույսի մեջ քո լույսով՝ վառ ավելի,
Եթե քո շուքը անգամ լո՜ւյս է տալիս երկնային:
Ի՜նչ կհասներ աչքերիս երջանկությանն աշխարհում,
Թե լույսի մեջ տեսնեին նրանք չքնաղ դեմքը քո,
Որի ստվերը դալուկ, գիշերային խավարում
Երեւում է մինչեւ իսկ աչքին իմ կույր ու քնկո՜տ:
Երբ դու չկա՜ս, ցերեկներն աչքիս գիշե ր են թվում,
Եւ գիշերները՝ ցերե՛կ, երբ դու կա՛ս իմ տենչերում…
(39) Երբ իմ աչքերն ամէնէն շատ ես քթթեմ,
Այն ատեն իմ աչքերն կ՚տեսնեն լաւագոյն,
Զի օրն ամբողջ անճաձ իրեր կը դիտեն,
Բայց երբ քնանամ, երազի մէջ քեզ կը նային,
Եւ մութօրէն պայծառ, մութին մէջ նորէն
Պայծառօրէն կը ցոլանան, կ՚ուղղըւին։
Եւ դուն որուն շուքը ստուերներ կը լուսէ,
Ի՞նչպէս շուքիդ կերպը կարող է ուրախ
Կերպարանքով ցուցնել, յստակ ցերեկին,
Քու աւելի յստակ լոյսով, չը տեսնող
Աչքերուն երբ շուքըդ այնպէս կը շողայ։
Ի՞նչպէս կրնան, կ՚ըսեմ, աչքերս օրհնըւիլ
Քեզ դիտելով ցերեկին մէջ կենդանի,
Երբոր մեռեալ գիշերին մէջ, քու սիրուն
Անկատար ստուերդ՝ ծանըր քունով չը տեսնող
Աչքերուն վըրայ կը յամենայ տակաւին։
Օրերն ամբողջ գիշերներ են տեսնելու
Մինչեւ որ քեզ տեսնել նորէն կարենամ,
Եւ գիշերներն՝ պայծառ օրեր, երբոր քեզ
Իմ երազներն ինծի նորէն ցոյց կուտան:
Երբ փակ են աչքերս, ամեն ինչ իմ դեմ հստակ է այնպես,
Քանզի ցերեկով նրանք չեն տեսնում համարյա ոչինչ,
Սակայն գիշերով, երազներիս մեջ, երբ տեսնում եմ քեզ,
Խավարը հանկարծ լուսավորվում է պատկերով քո ջինջ:
Եւ դու, ում ստվերն ստվերներին է դարձնում լուսավոր,
Շուքիդ պատկերով թե երանելի տեսիլներ բերես
Լուսափայլ օրվան, որ չունի բնավ շողդ փառավոր,
Պայծառ ստվերով լուսագարներին անգամ կգերես:
Ինչպե՜ս կբացես դու իմ աչքերը պայծառ օրհնությամբ,
Երբ նայեն նրանք քո ցերեկային ճաճանչին անշեջ,
Եւ երբ գիշերվա անհուն խավարում քո ստվերն անամպ
Շողա լուսաբաղձ աչքերիս վրա ծանր քնի մեջ:
Բայց իմ ցերե կգիշեր է մռայլ, երբ քեզ չեմ տեսնում,
Գիշերը` վառ օր, երբ հայտնվում ես իմ երազներում:
Հենց աչք եմ փակում, տեսքդ դառնում ա հստակ, փողփողուն:
Ցերեկն իմ տեսած ամենայն ինչը սին ա ու չնչին,
Բայց երբ քնած եմ, ի´մ հայացքը սուր, պարզ ու շողշողուն —
Խավա´րն ա ճեղքում, հասնում քու չքնաղ պատկեր ու շնչին:
Քու ուրու տեսքից դառնում են փայլուն — պատկերներն ուրու,
Անհայտ մի ձեւով այլ ուրուներին ձեւ´ են ընծայում,
Ավելի հստակ, քան լուսի շո´ղն ա կայծակ արարում,
Ու ուրու տեսքիդ շողերը ուրու խավա´րն են ցայում:
Երկինքը ախր էդ ո՞նց ա օրհնե հայացքն աչքերիս,
Որ հա´մ ցերեկն եմ հստակ ըմբոշխնում տեսքդ իրական,
Համ էլ անկենդան խավար գիշե´րը, երբ մաս ու երիզ
Ուրու պատկերիդ — դեմըս են հառնում — վառ, բայց ուրվական:
Երբ քեզ չեմ տենում, մո´ւթ ա ու խավար — օրըս արեւոտ,
Բայց մո´ւթն ա շողում, երբ որ էրազիս գալիս ես իմ մոտ:
Տեսնում եմ լավ՝ աչքերս երբ գոցված են,
Զի օրն ամբողջ իրեր են պիղծ դիտում.
Սակայն նայում են քեզ երբ ես քնած եմ,
Եւ մութ լույսով դեպի խավարն ուղղվում:
Իսկ դու, ում ստվերը ստվեր է լուսացնում,
Ի՜նչ պերճ հանդես քո ստվերը կկազմեր
Օրվա եւ քո պայծառագույն լույսում,
Երբ ստվերը քո տեսնում են կույր աչքեր:
Ի՜նչ օրհնություն է աչքերիս համար,
Նայել քեզ պարզ օր-ցերեկով կենդան,
Երբ կույր աչքին քո ստվերը անկատար
Փայլում է նո՛ւյնիսկ գիշերով դաժան:
Գիշեր է օրը, երբ քեզ չեմ տեսնում,
Եւ օր՝ գիշերը, թե դիտեմ քնում: