Ո՜վ դու հիմար եւ կույր սեր, իմ աչքե՞րն ես կախարդում,
Որ նայում եմ ակնապիշ, բայց չեմ տեսնում եւ ոչինչ.
Նրանք գիտեն, թե ինչ է գեղեցիկը հմայիչ,
Բայց տգեղն ու չքնաղը իրարից չեն տարբերում:
Եթե դու իմ հայացքը այն ջրերին հառեցիր,
Որտեղ բոլոր նավերը միշտ վխտում են անարգել,
Էլ ինչո՞ւ իմ սրտի մեջ ամուր խարիսխ գցեցիր,
Ինչո՞ւ նրան չես ուզում ազատություն պարգեւել:
Ինչո՞ւ հանցավոր սիրտս բաց դաշտերը հանրության
Սեփական ու կուսական այգու տեղ է ընդունում,
Իսկ աչքերս ասում են՝ դա այդպես չէ, եւ սակայն
Այս հանցապարտ ճակատը անկեղծությամբ են պճնում:
Պատճառն այն է, որ սիրտս եւ աչքերը իմ կրկին,
Ուղիղ ճամփից մոլորված, զոհ են դարձել կեղծիքին:
Ա՜խ, սեր, կույր ու հիմա՜ր սեր, ի՜նչ արիր իմ աչքերին,
Որ նայո՛ւմ, բայց չե՜ն տեսնում իրենց տեսածը կյանքում,
Գիտեն ի՛նչ է եւ որտե՛ղ Գեղեցիկը անթերի,
Բայց… վատին լա՜վ են կոչում, լավագույնին՝ վատագո՜ւյն…
Եթե աչքն իմ կուրացած, խաբված խարի՜սխ է նետում
Ծովածոցում այն էժան, ուր ո՜վ ուզես կնետի,
Էլ ինչո՜ւ ես աչքերիս տեսած ստից կե՛ռ սարքում
Եւ շղթայո՜ւմ այդ կեռին դատողությո՛ւնն իմ սրտի…
Ինչո՞ւ պիտի սիրտն իմ խեղճ հասարակա՜ց այս այգին
Իր կուսակա՜ն ու տոհմի՜կ ագարակը համարի
Եւ, այս ամենը տեսած, դեռ հակառակը պնդի,—
Անկե՜ղծ ու սո՜ւրբ կոչելով կեղծավորի՛ն ու չարի՛ն.—
Նրա՛ համար, որ իմ սիրտն ու իմ աչքերը կրկին,
Իրենց ճամփան մոլորա՜ծ, շղթայվել են կեղծիքին:
(143) Ով դուն կոյր, խենթ Սէր, բան, ի՞նչ կ՚ընես դուն իմ աչքերուն,
Անոնք կը նային, բայց իրենց տեսածն չեն տեսներ կարծես,
Գեղեցկութեան ի՛նչ լինելը գիտեն, գիտեն նաեւ Թէ
Ո՞ւր կը գրտնըւի. ինչ որ լաւագոյն Է, սակայն, անոնք
Վատթարագոյնի Հետ կը չբգոթեն։
Միակողմանի
Շիլ նայուածքներով եղծըւած աչքերն եԹէ խարբախուած
Լինի ծոցին մէջ ուրկէ ամէն մարդ իր նաւը կառնի,
Ինչո՞ւ աչքերու խաբկանքին կապած ես դուն խարդախուած
կեղծպատիր կարթել, որոնց դատաստանը նաեւ սրտիս
կապուած կը մընաց:
Ինչո՞ւ պէտք է որ սիրտըս մրտածէ
Այսպէս այլազան դաւերու մասին, լայն աչխարձին մեջ
Որոնց Հասարակ տեղն իմ սիրտն դիտե: Եւ կամ իմ աչքերն
Ասոնք տեսնելով, ինչո՞ւ ըսեն Թէ նպատակը չէ
Պարզ ճչմարտութիւնը տեղաւորել այսպիսի տրգեղ
Դէմքի մը վըրա Սիրտըս ու աչքերա, արդար, ճչմարիտ
Շատ բաներու մէջ արխալ էն դատած, եւ այժըմ խարդախ
Այս ժանտախտին են անոնք վերածուած:
Սեր, կո՛յր խեղկատակ, այս ի՞նչ արեցիր իմ աչքերի հետ,
Որ նրանք, թեեւ նայում են, սակայն չեն տեսնում ոչինչ:
Նրանք անտարբեր չեն եղել երբեք պերճության հանդեպ,
Բայց աղարտված են տեսնում այն ամենն, ինչ պարզ է ու ջինջ,
Եթե աչքերը` իրե՛նք աղարտված կրքոտ հայյացքից,
Պիտ խարիսխ գցեն բազում նավերի տիղմոտ ջրերում.
Էլ ինչո՞ւ ես դու փուչ տառապանքի կեռը տալիս ինձ`
Նրան կապելով կարողությունը, որ կա իմ սրտում:
Ինչո՞ւ իմ սիրտը աղավաղում է աշխարհը անբաւ
Եւ մի կուսական անտառ է կարծում դաշտերը նրա,
Իսկ իմ աչքերը ասում են ` օ՜, ո՛չ, այդպես չե բնաւ,
Ճշմարիտն երբեք չի լինում զազիր ճակատի վրա:
Այդպես իմ սիրտը իմ աչքերի հետ շատ է սխալվել,
Եւ ճիշտը թողած` խաբկանքներով է անընդհատ տարվել:
Կույր ու ապուշ Սե´ր, դու իմ աչքերը էս ի՞նչ ես դարձնում,
Որ հա´ նայում են, բայց բա´ն չեն տենում — մի անգամ գոնե:
Սրանք լավ գիտեն, թե չքնաղն ի´նչ ա, բայց չեն է´լ հարցնում,
Թե խի՞ են վա´տը համարում վսեմ, չքնա´ղ ու գունեղ:
Թե՞ խեղճ աչքերըս, որ հարամվել են քու ժա´նտ, սեթեւեթ
Աչք ու հայացքից, քո´ւ ծովածոցում, բա´ց ու ընդհանուր,
Ընե´նց ես դյութում, հոգեվո´րս կախարդ, որ իսկույն եւեթ
Իրանք չիմանա´ն, գնացի՞ն, էկա՞ն, ու ո´րտեղից ո´ւր:
Ո՞նց ա, որ հոգիս քե´զ ա համարում ի´մը, սեփական,
Երբ որ, ճիշտն ասած, զբոսայգի´ն ես հանուր աշխարհի:
Խի՞ են աչքերս կեղծը համարում — սուրբ, անապական,
Ու քու չար դեմքը — բռնում դասում են վսեմի´ շարին:
Իմ աչք ու հոգին, չտարբերելով ո´չ բարի, ո´չ ախտ,
Դեմքիդ նայելուց — ճիշտ են համարում կեղծի´քդ ժանտախտ:
Կույր Սեր, ի՞նչ արեցիր իմ աչքերին,
Որ չեն տեսնում այն, ինչ նրանք տեսնում են․
Գիտեն, թե որն է գեղը, բայց ընդսմին
Գտնում են լավագույնը՝ վատագույն է:
Թե աչքերին, խեղված այդ հայացքից,
Տրված է խարսխվել ծոցում մի բաց,
Ինչո՞ւ ես կեռ կոփել այդ կեղծիքից,
Որից սրտիս կարծիքն է ամրացված:
Ինչո՞ւ պիտ սիրտս փակ գտնի տարածքը,
Որն ընդհանուր տիրույթ է աշխարհի:
Կամ իմ աչքերը թաքցնեն տեսածը,
Ծածկեն ճշտով երես մի ամեհի:
Թե որն է ճիշտ՝ սխալվել են աչքս ու սիրտը,
Եւ արդ տիրում է նրանցում կեղծ դիրտը: