Երբ դու մի օր կհաճես արժանիքներն իմ ծաղրել,
Եվ ազատվել ինձանից, ինքս իմ դեմ կկռվեմ,
Կասեմ, որ դու եղել ես առաքինի ու վսեմ,
Թեեւ գիտեմ, թե քանի երդումներ ես դու խախտել:
Իմանալով սեփական իմ ամեն մի մոլություն,
Կհորինեմ քեզ համար ես այնպիսի մի ստույգ՝
Մինչեւ այժմ քողարկված սխալների պատմություն,
Որպեսզի ինձ կորցնելով, քեզ փառք գտնես մեծաշուք:
Այդ վճռով լրջախոհ պիտի շահեմ նաեւ ես,
Լոկ քեզ վրա լարելով իմ խոհերը սրտագին,
Այն զրկանքը, որ պիտի ես հասցնեմ իմ անձին,
Շահավետ է քեզ համար, իսկ ինձ համար՝ կրկնապես:
Իմ սերն ահա այդպես է. նվիրված եմ քեզ այնպես,
Ես չարիքներ եմ կրում, որ բարություն անեմ քեզ:
Երբ դու սառե՜ս ինձանից եւ որոշես ինձ լքել,
Քամահրանքով ծաղրելով արժանիքներն իմ ստույգ,
Ես, քո կողմը անցնելով, կպաշտպանեմ… իմ դեմ քե՛զ,
Քեզ սո՜ւրբ ու ճի՜շտ կոչելով, — թեեւ դավո՜ւմ ես, ստո՛ւմ…
Քա՜ջ ծանոթ իմ մեղքերին,— մեկը-մեկից գերազանց—
Ես կարող եմ այնպիսի մի պատմություն պատմել քեզ,
Որ դու, մինչ այդ քեզ անհա՜յտ իմ մեղքերից սարսափած.
Ինձնից սառե՜ս, ինձ լքե՜ս եւ քո պատիվը փրկե՜ս:
Այդ կորստից, հավատա՛, շա՜տ կշահեմ նաեւ ես,
Քանզի այնպե՜ս են կապված քեզ հետ իմ սիրտն ու հոգին,
Որ, եթե վիշտն իմ խորունկ ուրախությո՛ւն բերի քեզ,
Ես երջանի՜կ կլինեմ երջանկությամբ կրկնակի…
Ես այնպե՜ս եմ քեզ սիրում, որ անձս քեզ նվիրած,
Պատրաստ եմ քո ցանկացա՜ծ մեղքերն առնել իմ վրա…
(75) Թերդնաձատելու զիս տրրամագիը երբոր դուն լինիս,
Եւ իժ արժանիքս դուն անարգանքի փորձես ենթարկել,
Քու կողմէ նայած՝ ես ինջզինքիտ դեմ պիտի պայքարիմ,
Քեզ առաքինի պիտի էս փաստեմ, Հակառակ որ դուն
Խոստումնադրուժ ես:
Ես իժ անձնական տկարութիւններս չատ լաւ Ճանչնալով,
Քու կողմ էդ կրնամ պատմութիւն չինել՝ ծածուկ ու թաքուն
իւ յանցանքներուս, որոնցմով պիտի փատաճամբաւուիմ,
եւ դուն պիտի զիս կորարեցընելով փառքի տիրանատ
Այսպէսով ես ալ պիտի օգտըւիմ, չաճաւոը դառնամ
Այսպէս քու վրադ իմ ամբողջ աիրոլ մտածումներուս
կեդըրոնացումով, ինչ վընաս որ ես ինջզինքիս կուտամ
Առաւելութիւն քեզ վերագրելով, կրկին չաՀաւոը
Նպաստաւորուած պիտի ես լինիմ
Այնպիսի սիրով էս քեզ կը «իրեմ, եւ քեզի այնքան
Ես կը պատկանիմ, որ ամբողջովին սէրէն մղուած Քեզ
Արդարացնելու, ամ էն մեղադրանք պատրաստ Էւք կրել:
Երբ հրաժարվես դու ինձ պարգեւել քո լույսը անանց,
Մարդկության առջեւ ծաղրի ենթարկես արժանիքը իմ,
Կը կռվեմ իմ դեմ, չեմ կարծի, թե դու եղար ուխտազանց,
Եւ կապացուցեմ, որ պարկեշտ ես դու եւ հավատարիմ:
Եւ իմ սեփական թուլություններին ծանոթ լինելով`
Քո վսեմության մասին այնպիսի երգ կհորինեմ,
Որտեղ մտքերը իմն են լինելու.— եւ ինձ կորցնելով`
Դու փառք կշահես թեկուզ եւ հավետ մեղսավոր լինեմ:
Օ՜, ես դրանով նույնպես կունենամ հասույթն իմ արդար,
Քանզի քեզ վրա լարելով սրտիս խոհերը հավետ,
Անողոքաբար ինքս ինձ հասցրած վերքերն անհամար
Քեզ շահ բերելով` ինձ կրկնակի են դարձնում շահավետ:
Այսպե՛ս եմ սիրում, եւ իմ սրտի մեջ սերն այնքան է խոր,
Որ ճշտիդ համար ես պիտի կրեմ սխալն հանցավոր:
Եթե դու հանկարծ մի օր վեկալես ու վերից նայես
Ինձ կամ վաստակիս — ասես, թե ինքս — չնչին եմ, նվաստ —
Քո´ւ կողմը կանցնեմ: Ինչ աստիճան էլ ինձ արհամարես,
Կասեմ. «Անբիծ ես», թեկուզ ասածս թվա անիմաստ:
Իմ արատները, մեկ-մեկ ու լրիվ, ինքս լա´վ գիտեմ:
Հին մեղք ու արատն ընե´նց շուռ կտամ, ամեն ինչը ես
Ընե´նց կպատմեմ, որ ով էլ լսի, դուս գա հենց ի´մ դեմ,
Որ ինքս տուժեմ, դո´ւ մաքուր մնաս, ու հենց դո´ւ շահես:
Էդ վախտ օգուտը կըլնի փոխադարձ ու շուրջանակի:
Եթե իմ սերը իմ սա´ղ մտքերը քո´ւ գործին լծի,
Ու ի´նքդ շահես, հաստա´տ, իմ շահը կըլնի կրկնակի,
Թեկուզ վնասվեմ, ու ցավը հոգիս վառի ու կրծի:
Սերըս էնքա´ն ա, որ լրիվ քո´ւնն եմ, չնայած զատված:
Ու թո սե´նց ըլնի, թո ճշտիդ խաթեր դառնամ մրոտվա´ծ:
Երբ դու կկամենաս ինձ անարգել,
Եւ կհանես վաստակն իմ ծաղրանքի,
Ես քո կողմից՝ իմ դեմ կպայքարեմ,
Կասեմ, դրժող ես բայց՝ առաքինի․
Իմ արատները ինքս լավ գիտեմ,
Եւ քո կողմից բացել կարող եմ ես
Բծեր, որոնք ինձ կխայտառակեն,
Որ դու ինձ կորցնելով, փառքի հասնես:
Եւ այդպիսով ես նույնպես կշահեմ,
Քանզի քո սերն է նյութը իմ մտքի,
Վերքերն էլ, որ ես ինձ կհասցնեմ,
Թե քեզ օգուտ են, ինձ՝ կրկնակի:
Դա սերն է․ քեզ այնքան եմ պատկանում,
Որ կկրեմ ի շահ քեզ ստորացում: