Երբ դժբախտ եմ, տառապած եւ աչքերում մարդկության արհամարհված,
Ես իմ մենակ վիճակի դառնությունն եմ ողբում լուռ,
Եվ աղոթքս անպատասխան խուլ երկնքին ուղղելով՝
Անիծում եմ իմ բախտը եւ իմ ծնունդը իզուր:
Երանում եմ այն մարդուն, ում ապագան է պայծառ,
Նրան, ում դեմքն է սիրուն, ում շրջապատն է ընտիր,
Մեկի ձիրքն եմ երազում, մյուսի հաջողությունն անմար,
Անտեսելով այն ամենը, ինչ ինձ տրված է անխտիր:
Բայց երբ այսպես ինքս ինձ մերժում եմ ու արհամարհում,
Հանկարծ հիշում եմ ես քեզ, եւ իմ հոգին վշտահար,
Ինչպես արտույտն է վաղորդյան մութ երկրից վեր սլանում,
Երկնքի դուռն է հասնում եւ երգ հյուսում քեզ համար:
Քանզի քո քաղցր սերը այնպիսի գանձ է անգին,
Որ չեմ փոխի իմ բախտը արքաների հետ կրկին:
Երբ հալածվա՜ծ չար բախտից ու մարդկանցից հալածված,
Ես ողբում եմ մեն-մենակ ճակատագի՛րն իմ անգութ,
Եւ, փորփրած սիրտն իմ խեղճ, ու իմ վիճակն անիծած,
Զզվեցնո՜ւմ եմ երկնքին հառաչներով անօգուտ.
Այնժամ, դժգոհ այն բանից, ինչ հաճո՜ւյք է ինձ համար,
Ես պատրաստ եմ, տեղն ու տեղ, բախտս փոխել նրա հետ,
Ով դիրք ունի եւ պաշտոն, գանձե՜ր ունի անհամար,
Բարեկամներ ունի շատ կամ՝ գեղեցի՜կ է, ջահել:
Բայց, ինչքա՜ն էլ քամահրեն ինձ այդ խոհերը դաժան,
Երբ հանկարծ քե՛զ եմ հիշում ու քո մասին մտածում,
Փա՜ռք եմ տալիս երկնքին ու իմ բախտին սեփական
Եւ լուսաբացն օրհներգող արտույտի պես թեւածում:
Քանզի սիրույդ հուշերով հոգիս հարո՜ւստ է այնքան,
Որ բախտս չե՜մ փոխի ես արքաների հետ անգամ…
(125) Երբ բախտէն լքուած, մարդոց աչքերէն ապաշընորհուած,
Առանձին կ՚ողբամ՝ իմ վրտարանդի վիճակիս վրայ,
Եւ կը վրրդովեմ ականջներով խուլ երկինքն՝ անօգուտ
Իմ լաց ու կոծով, եւ ես ինքզինքիս նայելով՝ անէծք
Կը կարդամ դժխեմ իմ ճակատագրին, փափաքելով որ
Նըմանիմ մէկուն՝ ինձմէ յոյսերով աւելի հարուստ,
Եւ կերպարանքով անոր նրմանած, եւ անոր նըման
Բարեկամներով եւըս ճոխացած, եւ ցանկանալով
Արուեստն այս մարդուն, եւ միւս այն մարդուն՝ տեսադաշտը լայն,
Որ ես ըստանամ ինծի ամէնէն աւելի հաճոյք
Պատճառողէն իոկ իմ նըւազագոյն վայելքը սրտիս:
Այս խոհմունքներով երբ գըրեթէ ես ինքզինքըս կ՚ատեմ,
Գուցէ քու մասին է որ կը խորհիմ, յետոյ միայն իմ
Կացութեան մասին, արտոյտի նըման՝ առտըւան ծագին
Որ վեր սուրալով դաժան այս երկրէն տաղերն իր կ՚երգէ,
Երկնի դուռներուն:
Որովհետեւ քու սերըդ երբ յիշեմ,
Այնպիսի փարթամ ճոխութիւն ինծի ան կը պատճառէ,
Որ այն ժամանակ ես կը քամահրիմ վիճակըս փոխել
Թագաւորներու իսկ վիճակին հետ:
Երբ բախտից լքված եւ մարդկանց աչքին դարձած ապիկար`
Իմ անոթեւան վիճակն եմ այսպես միայնակ հեծում,
Վրդովում եմ միշտ խուլ երկինքը իմ ճիչերով տկար
Եւ ինձ նայելով` իմ հուսակտուր բախտն եմ անիծում,
Նախանձում նրան, ով այս աշխարհում կարոտ չե հույսի,
Ունի չքնաղ դեմք եւ մտերիմներ` օգնության պատրաստ,
Երանի տալով մեկի հմտությանն ու խելքին մյուսի
Եւ, բախտից դժգոհ, իմ ունեցածը համարում նվաստ.
Բայց այս պահերին, երբ ինձնից նողկալ ես չեմ զլանում,
Քո դեմքն եմ հիշում, ու ցրվում են իմ մտքերը վշտոտ,
Եւ արտույտի պես լուսաբացի հետ վեր են սլանում
Այս մռայլ երկրից` տաղեր երգելու երկնի դռան մոտ,
Զի քեզ հիշելով` դառնում եմ հանկարծ այնքան ընչավետ,
Որ ես չեմ փոխի իմ բախտը անգամ արքաների հետ:
Մեն-մենակ լալի ու սուգ եմ անում, ճչում, պաղատում
Ու բողոք հղում խուլ ու անծպտուն երկնքին վերին,
Որ անբա´խտ եմ ես, լքյա´լ ու անզարմ: Անիծո´ւմ, ատո´ւմ —
Ճակտիս գիրը սեւ, որ միշտ տրված եմ ցավ ու դավերին:
Էրնեկ եմ տալի ազնըվազարմի´ն, իշխանի´ն հզոր,
Գոռ հագուկապի´ն, երազում ընկեր ու պատվական դի´րք,
Ուզում եմ ըլնեմ՝ մեծարգո´, վսե´մ — ու ամենազո´ր
Ունենամ շա´տ գանձ, ու ինչք ու կալվածք, հմտություն ու ձիրք:
Էս մտածմունքից ինքս հենց ի´նձ եմ լուռ արհամարում,
Երբ մեկ էլ, հանկարծ, միտըս ես գալի, ու ես էդ պահին,
Ոնց որ մի արտուտ, որ լուսադեմին արտում ա պարում,
Ու արեւ կանչում, ի´մ ձոնն եմ երգում արար աշխարհին —
Որ քու սերը կա´: Ու հենց սրանով էնքա´ն եմ հարուստ,
Որ սա չեմ փոխի նույնիսկ գահի հետ՝ օծյալ ի վերուստ:
Երբ ես լքված Բախտից եւ մարդկանցից,
Ողբում եմ միայնակ մերժված իմ կյանքս,
Եւ զուր դիմում երկնին անկարեկից,
Եւ ինձ նայում եւ անիծում վիճակս,
Տենչում մեկին՝ ոգով իր նմանվել,
Մեկին՝ դեմքով, մյուսին՝ շրջապատով,
Եւ կամ մեկի արհեստը յուրացնել,
Եւ հաճույքի էլ չեմ ձգտում հոգով․
Բայց կողմ թողած մտքիս տեղապտույտը,
Հանկարծ հիշում եմ քեզ, եւ իմ հոգին
(Ինչպես ծագին գետնից ելնող արտույտը)
Սկսում է երգ երկնի դարպասներին․
Քանզի քո սերն է մեծագույն իմ գանձս,
Եւ արքայի հետ չեմ փոխի վիճակս։