Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
That thou hast her, it is not all my grief,
And yet it may be said I loved her dearly;
That she hath thee, is of my wailing chief,
A loss in love that touches me more nearly.
Loving offenders, thus I will excuse ye:
Thou dost love her because thou know'st I love her,
And for my sake even so doth she abuse me,
Suffering my friend for my sake to approve her.
If I lose thee, my loss is my love's gain,
And losing her, my friend hath found that loss;
Both find each other, and I lose both twain,
And both for my sake lay on me this cross.
 
But here's the joy, my friend and I are one.
Sweet flattery! then she loves but me alone.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Որ դու ունես ներան, իմ ոչ ամբողջ վիշտն է,
Թեեւ, կարելի է ասել, ես սիրել եմ ներան ջերմորեն.
Որ նե ունի քեզ, իմ ցավն է գլխավոր,
Կորուստ է սիրո մեջ, որը դիպչում է ինձ ավելի մոտիկից:
Սիրող մեղավորներ, այսպես ես կարդարացնեմ ձեզ.
Դու սիրում ես ներան, որովհետեւ դու գիտես, որ ես սիրում եմ ներան,
Եւ հանուն ինձ, հենց այդպես նե դավում է ինձ,
Թույլ տալով իմ ընկերոջը հանուն ինձ փորձել ներան:
Եթե ես կորցնում եմ քեզ, իմ կորուստը՝ իմ սիրո ձեռքբերումն է,
Եւ կորցնելով ներան, իմ ընկերը գտնում է այդ կորուստը.
Երկուսն էլ գտնում են միմյանց, եւ ես կորցնում եմ երկուսին,
Եւ երկուսն էլ՝ հանուն ինձ, դնում են ինձ վրա այս խաչը:
 
Բայց ահա մխիթարանք, իմ ընկերը եւ ես մեկ ենք:
Քա՜ղցր ինքնախաբեություն․ այսպիսով նե սիրում է, սակայն, միայն ինձ:
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Որ դու ունես նրան, դա չէ իմ ողջ վիշտը,
Թեպետ, ճշմարիտ է, ես սիրում էի նրան սաստիկ.
Բայց որ նա ունի քեզ, ահա իմ գլխավոր տառապանքը,
Սիրո մի կորուստ, որը հարվածում է իմ սրտի խորքին:
Դուք երկուսդ էլ ներում եք գտնում իմ աչքում.
Դու սիրում ես նրան, որովհետեւ գիտես, որ ես եմ սիրում նրան,
Իսկ նա սիրում է քեզ՝ նույն պատճառով,
Շոյելով իմ ընկերոջը հանուն իմ սիրո:
Եթե ես կորցնում եմ քեզ, իմ սիրելին է շահում քեզ,
Եվ կորցնելով նրան՝ իմ ընկերն է գտնում իմ կորուստը.
Երկուսդ էլ գտնում եք միմյանց, իսկ ես կորցնում եմ երկուսիդ,
Եվ երկուսդ էլ դնում եք այս ծանր խաչը իմ ուսերին:

Բայց ահա սփոփանքը. իմ ընկերն ու ես մեկ ենք,
Ուրեմն նա սիրում է լոկ ինձ՝ սիրելով նրան:

Օ՜, ո՛չ, ա՛յն չէ ինձ տանջում, որ նա քե՜զ է պատկանում,
Թեեւ, մեղքս ի՜նչ թաքցնեմ՝ սիրո՜ւմ էի նրան ես,
Անտանելին ա՛յն է, որ դո՛ւ ես նրան պատկանում,
Եւ կորո՜ւստն է քո սիրո ցավ պատճառում ինձ այսպես:
Սրտիս խաբած, քեզ համար արդարացո՜ւմ եմ սարքում,—
Թե դու նրան սիրեցիր, քանզի… սիրո՜ւմ եմ եւ ե՛ս,
Իսկ նա, իբրեւ… հանուն ի՜նձ… իրեն գտավ քո գրկում,
Թույլ տալով, որ հանուն ի՜նձ — նրան խլե՜ս ու տիրե՜ս…
Թե քեզ կորցնե՛մ,— այդ կորուստն իմ սիրուհին կգտնի,
Թե սիրուհո՛ւս կորցնեմ՝ դո՛ւ ես գտնողը նրա,
Դուք երկուսդ էլ կշահեք, ես՛ կկորցնեմ երկուսի՛դ,—
Երկուսի՛դ, որ — հանուն ի՜նձ,— խա՜չ եք քաշում իմ վրա…

Սի սփոփանք ունեմ լոկ — մենք ձուլվա՜ծ ենք իրարու,
Ուստի եւ, քեզ սիրելով, նա… նաեւ ի՜նձ է սիրում:

(67) ԹԷ՚ դուն զՆէ ունիա, չէ իմ վիչտն ամբողչ, բայց կրնամ ըսել
ԹԷ զՆԷ աիրեցի անձկօրեն, ուժգին: ԹԷ՚ Նէ քեզ ունի,
Ինծի պատճառող ցաւն է մեծագոյն, սիրո մէջ կորուստ՝
Սիրտըս արիւնող որ ինծի կազդէ աւելի մօտէն:

Դուք իբրեւ սիրող օրինազանցներ ես ձեզ կը ներեմ.
Դուն զՆէ կը սիրես որովՀետեւ դուն գիտես որ ես ալ
ՋԱՆՔԸ կը սիրեմ, եւ զիա մինչեւ իակ սիրոյս պատճառով
ԿԸ ԱԹչնամանէ, Հանդուրժելով որ բարեկամը իմ
Զինքը աւանի իմ սիրոյս Համար:
Քեզ ելԹԷ երբեք
ծա կորսընցընեմ, իմ կորուստը այն չաճն է իմ սիրոյ,
Եւ ԸզՆէ այսպես կորաընցընելով, այդ կորուստը իմ
Փանըւած կ՚ըլլայ բարեկամիս մօտ: Երկուքը իրար
Կը գտնեն այսպէս. եւ ես երկուքն ալ Հաւասարապէս
ԿԸ կորսընցընեմ, եւ երկուքեն ալ իմ աիրոյս Համար

Ծանըը խաչը այս ուսերուս վըրայ անոնք կը դնեն:
Բայց աճաւասիկ ուրախութիւնն իժ. բարեկամիս Հետ
Ուրեմըն այսպէս Նէ միմիայն զիս իրաւ կը սիրե:

Այն, որ քոնն է նա, ա՜խ, չի կեղեքում իմ սիրտը այնքան,
Գաղտնիք չե թեեւ, որ սիրել եմ ես նրան քնքշագին.
Երբ նրանն ես դու, այդժա՛մ է հոգիս տանջվում անսահման `
Ողբալով անվերջ տարաբախտ սիրո կորուստը անգին:
Սակայն, սիրելով կեղեքիչներին, ներում եմ ես քեզ
Եւ այսպես կարծում իմ սիրո՛յն ես լոկ դու նրան սիրել,
Իսկ իմ սիրուհին իմ սիրո՛յն է լոկ ինձ տանջում այսպես
Եւ քեզ, բարեկամ, իմ սիրո՛յն է լոկ իրեն նվիրել:
Եթե քեզ կորցնեմ, սիրուհիս այդժամ միայն կշահի,
Ճիշտ այնպես, ինչպես ինքդ շահեցիր, երբ կորցրի նրան:
Այսպես երկուսով գտնում ենք իրար, ինչ էլ պատահի,—
Եւ, լոկ ի՛մ սիրույն ինձ խաչն էք տալիս նահատակության:

Բայց ի՜նչ խնդություն. մեկ մարմին ենք իմ բարեկամն ու ես.
Անո՜յշ քծնություն. ինձ է պատկանում մյուսի սերը վես:

Էնքան մեծ դարդ չի, որ դու սիրուհուս փախցրիր տարար,
Չնայած իրան — ինքըս է´լ էի շատ ու շատ սիրում:
Բայց մղկտում եմ, որ հենց քե´զ սարքեց իրան սիրահար,
Ինձ քեզնի´ց զրկեց, ու հմի ի´նքն ա քու սիրուն տիրում:
Ձեր էս սիրային մեղքերը բոլոր — հաստա´տ եմ ներում:
Ինքն էղած չըլներ ի´մ իսկ սիրուհին, դու չէ´իր տանի:
Սիրուհուս սերն էլ քու անձի հանդեպ մե´ր սերն ա սերում,
Իմը չըլնեիր, չէր թողա իրան դարձնես ընտանի:
Սիրուս կորուստը շա´հն ա իմ սիրո: Սիրուհի´ս կորի,
Սիրած ընկե´րս կդառնա տերը իմ նախկին հարսի.
Էրկու ուրիշ անձ, ումից ես զրկվեմ, կբախտավորվի,
Թո էդ էրկո´ւսը կորըստի զույգ խաչն ի´մ ուսին դարսի:

Բայց մխիթարվեմ, որ միաձույլ ես — մերված իմ եսի´ն,
Որովհետեւ էդ վախտը ի´նքը սիրում ա մեր հենց էրկսի´ն:

Որ քոնն է նե, իմ վիշտը չէ ամբողջ,
Թեեւ անչափ եմ ես ներան սիրել.
Որ դո՛ւ ներանն ես ցավն է ինձ տանջող՝
Սիրո կորուստ, որ դառն է առավել:
Սիրող գողեր, ձեզ տամ արդարացում․
Ներան սիրում ես, զի գիտես որ՝ ես էլ,
Եւ նե դավում է ինձ հենց ինձ հանուն,
Տրվում է քեզ, կատարելով այդ ծեսը։
Կորցնում եմ քեզ, գտնում է սերը իմ,
Կորցնում ներան՝ ընկերս է այն գտնում.
Գտնում եք ձեզ՝ կորցնում եմ երկուսին,
Եւ երկուսից էլ՝ խաչն եմ այս կրում:

Բայց կա սփոփանք․ մենք անձ ենք մեկ կազմում:
Անո՜ւշ պատրանք․ լոկ ինձ է նե սիրում: