Those hours that with gentle work did frame
The lovely gaze where every eye doth dwell
Will play the tyrants to the very same,
And that unfair which fairly doth excel;
For never-resting time leads summer on
To hideous winter and confounds him there,
Sap checked with frost and lusty leaves quite gone,
Beauty o'ersnowed and bareness every where:
Then were not summer's distillation left
A liquid prisoner pent in walls of glass,
Beauty's effect with beauty were bereft,
Nor it nor no remembrance what it was.
But flowers distilled, though they with winter meet,
Leese but their show; their substance still lives sweet.
Այն ժամերը, որոնք իրենց նուրբ աշխատանքով կերտել են
Չքնաղ կերպար, որի վրա կանգ են առնում բոլոր հայացքները,
Կվարվեն որպես բռնակալներ հենց դրա նկատմամբ
Եւ կզրկեն գեղեցկությունից այն, ինչը գերազանցում է գեղեցկությամբ,
Քանզի անխոնջ ժամանակը տանում է ամառը
Դեպի այլանդակ ձմեռ եւ այնտեղ կործանում իրեն․
Հյութերը կկալանվեն ցրտով, իսկ փարթամ սաղարթը կանհայտանա,
Գեղեցկությունը ձյունածածկ՝ եւ մերկություն ամենուրեք կլինի։
Այնժամ, եթե ամառվա թուրմը չի մնացել,
Որպես հեղուկ գերի՝ փակված ապակյա պատերից ներս,
Գեղեցկության ուժը գեղեցկության հետ կորչել է,
Ո՛չ այն, ո՛չ հիշողություն, թե ինչպիսին էր այն։
Բայց եթե ծաղիկները թորված են, ապա թեեւ դրանց հասնում է ձմեռը,
Կորցնում* են միայն իրենց տեսքը․ իրենց էությունը դեռ ապրում է քաղցր։
* Որոշ մեկնաբանների կարծիքով բնագրի «leese»-ը, պետք է կարդալ
«lose, release»։
Նույն ժամերը, որ այնպես հմտորեն ու եռանդուն
Ստեղծեցին գեղափայլ քո պատկերը հմայուն,
Որն իր վրա սեւեռված հայացքներն է կախարդում,
Անգթորեն կխլեն այդ պարգեւը գերագույն:
Քանզի անզուսպ հոսանքը արագընթաց օրերի,
Քշում է ժանտ ձմռան մեջ մեր գարունը ծաղկալից,
Սառեցնում է անողոք կենսավիշը ծառերի,
Ամենուրեք սփռելով ամայություն ու թախիծ։
Եվ ամառվա կաթիլը եթե թորված չըմնար,
Չպարփակվեր ապակյա որմերի մեջ թափանցիկ,
Գեղեցիկը աշխարհից պիտի անհետ չքանար,
Չէր պահպանվի նրանից գեթ հիշատակ մի փոքրիկ:
Բայց նորածին վարդերը արհամարհելով ձմռան,
Թոշնած վարդի բուրմունքը պահպանում են հավիտյան:
Ժամանակը, որ արվեստով նրբին
Արարել է քո հմա՛յքն անհնար,
Իր ստեղծածը կավերի՜ կրկին,
Եւ քո հմայքից հե՛տք էլ չի մնա:
ժամանակն, ամռան փեշերից կառչում.
Դեպի ձմե՛ռ է հրում, երբ, ավա՜ղ,
Թափվում է տերեւն, ավիշը՝ սառչում,
Եւ մերկությո՜ւն է տիրում ու խավար:
Եւ եթե ամռան բույրը չպահվեր
Օծանելիքի սրվակում այս նուրբ,
Ոչ շռայլ ամռան բե՛րքը կհիշվեր.
Ոչ էլ նրա համն ու բույրը անուշ.
Նա՛, ով իր հյութը տվել է կյանքին,
Կորցնում է լոկ տե՛սքն իր արտաքին:
(21) ժամերն որոնք ազնիւ գործով շրջանակի մը մէջ առին
Գողտրիկ նայուածքն որուն ամէն աչք կը յառի,
Բռնակալի դեր պիտ՚ խաղան ընդդէմ գողտրիկ նոյն նայուածքին.
Այգ՝ անարդար եւ անիրաւ, բայց աւելի քան տիրական:
Զի ժամանակը անդադրում՝ կ՚առաջնորդէ ամառն դէպի
Սառնամանիքը ձըժեռուան, խառնափնդոր շուարանքին,
Ծուծը ծառին սառով պատած, ծառը շէնշող տերեւաթափ,
Գեղեցկութիւնը ձիւնածածկ, ամայութիւն ամենուրեք:
Թէ ամառուան գոլորշիէն հեղուկ մասնիկ մը բանտարկեալ
Ապակիէ պատերուն մէջ չըգտնըւէր արդգելակուած,
Գեղեցկությիւնն ինքնին եւ իր ազդեցությիւն պիտ՚ ջնջուէին,
Ո՛չ գայն եւ ո՛չ անոր ինչպէս լինելն պիտի յիշեն մարդիկ:
Բայց ծաղկանց հիւթն ու էութիւն, թէ իսկ ձմրան դէմ յանդիման,
Առիթներ են ցուցադրութեան, ու կ՚ապրին քաղցր իրենց բնութիւն։
Ժամերը, որոնք այնպես քնքշորեն արարեցին քեզ,
Եւ հայացքդ վառ, ուր ապրում են քո աչքերը անգին,
Անգութ դահիճներ կդառնան մի օր աչքերին քո հեզ
Եւ բռնակալներ` հավասարապես տգեղ աչքերին,
Քանզի անանդորր ժամանակը միշտ քշում է ամառն
Ու նրան, անարգ ձմռանն հանձնելով, խեղդում է անլուր.
Եղյամ է դառնում խեժը ծառերի, մեռնում է անտառն,
Ու ձյան բեռան տակ անպտղությունն է տիրում ամենուր:
Բայց եթե ամառն իրենից հետո չթողներ ոչինչ,
Եթե չզտեր սրվակում բանտած գերի մի կաթիլ,
Գեղեցկությունը անդարձ կկորցներ էությունն իր ջինջ
Եւ անհիշատակ կհալչեր, ինչպես աննշան փաթիլ.
Զտված ծաղիկներն անգամ ձմռանը մնում են անեղծ,
Խամրում արտաքուստ, սակայն չեն կորցնում էությունն իրենց:
Ժամ ու օրերը, որ արարում են ոգու դաստակերտ,
Ուր ամեն մեկի հայացքը բանտեն երկար ժամանակ,
Հենց նույն վարմունքով դառնում են տիրան, քանդում ձեւ ու կերպ,
Արեւը դարձնում պարզըկա ու ցուրտ, դղյակն ավերակ:
Բախտը անդադար փակում ա գարնան դռներն ու ուղին,
Գարունը բանտում դաժան ձմեռվա անկենդան խցում,
Ու սառուց դարձնում հյութ ու արունը ծիլ ու ընձյուղի:
Ու արեւ չկա, պարզըկան անվերջ հոգի ա խոցում:
Ու չկա արդեն հմայքը գարնան, չկա գույն ու բույր,
Չքնաղ ծաղիկը, չոր ու թառամած, գերի´ ա անհույս,
Թովչանքը՝ ցնդած, հմայքը՝ դարձած անհաս հրապույր,
Ինքն անվերադարձ, ուրվական մի հյո´ւր, աղոտ ու անլույս:
Ձմռնամտին թոշնած կակաչն ա կիսաշունչ վկան
Նախկին ծաղկունքի: Բայց հոգին, մեկ ա, մեռած չի ու կա´:
Ժամերն, որ կերտեցին նուրբ հմտությամբ
Չքնաղ կերպար, որին հանգում է աչքը,
Բիրտ կլինեն դրա հենց նկատմամբ
Կայլանդակեն այդ կատարյալ կերտվածքը,
Քանզի ամռան ամեն մի ակնթարթը
Տանում է դեպ ձմեռ ու կործանում․
Սառչում է հյութն, անկում փարթամ սաղարթը,
Պերճանքն անցնում է, ձյունածածկ լինում․
Թե սրվակում դու չես պահել, նմուշը՝
Հեղուկ գերին՝ նուրբ թուրմը ամառվա,
Անցել են գեղությունն ու իր կենսուժը,
Նրա մասին գեթ հուշ էլ չի մնա։
Սակայն ծաղկին, թեկուզեւ ցուրտ տանի,
Իր թուրմն անուշ ողջ բույրը կպահի։