Ինչպես հաշմանդամ հայրն է ուրախանում՝ տեսնելով
Իր երիտասարդ որդու կատարած քաջագործությունները,
Այդպես էլ ես՝ հաշմանդամ դարձած Բախտի դաժան հարվածից,
Իմ ողջ սփոփանքը գտնում եմ քո արժանիքների ու փառքի մեջ:
Քանզի լինի դա ազնվական ծագում, գեղեցկություն, թե հարստություն,
Թե սրամտություն, կամ բոլորը միասին վերցրած,
Կամ դրանցից որեւէ մեկը՝ ամենաբարձր չափով,
Որոնք թագադրված են քո անձի մեջ շքեղորեն,
Ես իմ սերն եմ կապում այդ ողջ հարստության հետ,
Ուստի ես ոչ հաշմանդամ եմ, ոչ աղքատ, ոչ էլ արհամարհված,
Քանի դեռ քո փառքի ստվերն ինձ տալիս է այնպիսի մի կյանք,
Որով ես ապրում եմ քո ողջ առատության մեջ:
Տե՛ս, թե ինչ լավագույն բան կա աշխարհում, ես դա քեզ եմ ցանկանում.
Եթե դու ունես դա, ես տասնապատիկ երջանիկ եմ:
Ինչպես հրճվո՜ւմ է հայրը զառամած,
Իր ջահել որդու խիզախ գործերով.
Այնպես էլ, բախտի հարվածից խեղված,
Ես հրճվում եմ քո արժանիքներով:
Հարստությո՜ւն, խե՜լք, ծագում ու հմայք,—
Բոլորը մեկտեղ եւ կամ՝ առանձի՛ն,
Միավորվում են անձիդ մեջ հիմա,
Նրանց գումարած իմ սերը, անգին:
Ուրեմն ինչո՞ւ ինձ համարեմ թշվառ.
Երբ քո Հովանու ներքո զորանում,
Գո՜հ քո գանձերից ճոխ ու անսպառ,
Ապրում եմ քո մեծ փառքի ստվերում:
Ես լավագո՜ւյնն եմ քեզ հավետ մաղթում,
Եւ դրանո՛վ եմ երջանիկ կյանքում:
(120) Ինչպէս որ հաճոյք կ՚առնէ զառամած հայր մը երբ տեսնէ
Գործունեայ, աշխոյժ զաւակն արարքով երիտասարդի,
Ես ալ՝ թէեւ կաղ՝ բախտին չարակամ բացառիկ ոխէն,
Կ՚առնեմ իմ ամբողջ ըսփոփանքը քու արժանիքներէդ,
Ճչմարտութենէն։
Եւ որովհետեւ թէ՛ գեղեցկութիւն,
Կամ հարստությիւն, սրամտութիւն, եւ կամ ալ ծընունդ,
Կամ որեւէ մին այս բոլոր խումբէն, կամ ամբողջն ինքնին,
Եւ կամ աւելին, իրաւասու են քեզ մաս կազմելու,
Եւ թագադըրուած այդպէս բազմելու, ես այս բոլորին
Իմ սէրըս պիտի պատուաստեմ, կապեմ:
Եւ անկե յետոյ
Ես չեմ նկատուիր ո՛չ կաղ, ո՛չ աղքատ եւ ո՛չ ալ երբեք
Արհամարհըւած, քանի մինչեւ իսկ ըստուերն այս կուտայ
Այնպիսի հարուստ նիւթ գոյացութեան, որ բաւարարուած
Կը զգամ ես ինքզինքս քեզմէ պարգեւուած առատութեան մէջ,
Եւ ամբողջ փառքիդ մէկ մասնիկովն իսկ էս կրնամ ապրիլ։
Տե՛ս թէ լաւագոյնն ինչ բանի մէջ է. ա՛յդ լաւագոյնն ես
Կը ցանկանամ քեզ․ այս փափաքն ունի ես քեզի համար․
Ուրեմն այն ատեն ես տասնապատիկ երջանիկ կ՚ապրիմ։
Զառամյալ հոր պես իմ սիրտն է գերում հրճվանքն հոգեթով`
Տեսնելով որդու սխրանքներն անխոնջ պատանեկության,
Ես էլ, սիրելիս, խոցոտված բախտի քնքշագին նետով,
Մխիթարվում եմ արժանիքներով քո վայելչության:
Լինի պերճություն, թե վսեմ սերունդ, լինի խելք ու գանձ,
Գեթ մե կլինի, բոլորը լինեն կամ թե ավելի,
Ամեն իրավամբ բազմած են նրանք քո հոգում անանց,
Եւ թող իմ սրտով բազմանա նրանց շարքը գովելի:
Այնպես որ բնավ խոցոտված չեմ ես, լքված ու աղքատ,
Երբ ինձ այսպիսի գանձեր է տալիս քո ստվերը պերճ,
Եւ առատաձեռն քո շռայլությամբ երջանիկ եմ շատ`
Ապրելով փառքիդ ամենափոքրիկ մասնիկով անվերջ:
Լավագույնն ընտրիր, եւ լավագույնն այդ քեզ եմ ցանկանում
Եւ այդ ցանկությամբ ես տասնապատիկ եմ երջանկանում:
Խարխուլ հոր նման, ով հիանում ա կարգ ու արարքով
Փառավոր որդու, ես, թեեւ կաղ* եմ ու հուսակոտոր,
Բայց մխիթար եմ քու էդ արժանի, ճշմարիտ վարքով,
Չնայած բախտի չար հարվածներին, դժնի ու ստոր:
Ախր ծավալը — փայլիդ կամ զարմիդ կամ մտքիդ հզոր
(Կամ սա´ղ իրար հետ, կամ էրկու-էրկու, կամ իրարից ջոկ,
Որ պարփակված են քու մասերի մեջ), էնքա´ն ա էսօր,
Որ իրա´ մեջ եմ սերըս պատվաստել: Բունս է´դ ա լոկ:
Կնշանակի, կաղ կամ խարխուլ չեմ, կամ էլ արհամարհ,
Քանզի ուրուից էս նշանավոր էնքա´ն ա գալի,
Որ հերի´ք ա ինձ, ու ես լրի´վ եմ գո´հ ու բավարար,
Որ շքեղ փառքիդ փոքրիկ մի մա´սը — ի´նձ ա նյութ տալի:
Լավ բան շատ ունես, բայց էղած շատը թո հազարանա´ —
Հետն էլ մաղթում եմ, որ էդ հազարն էլ՝ հենց ի´մը դառնա»:
–––––
* Անգլերեն lame = «կաղ» բառը համ էլ նշանակում ա «դիլետանտ, ոչ մասնագետ»:Շեքսպիրը կաղ ա էղե, թե չէ, հայտնի չի:
Ինչպես ծեր հայրն է բերկրանքով լցված,
Երբ որ տեսնում է իր որդու գործերը,
Այդպես էլ ինձ՝ Ճակատագրից խոցված,
Ամբողջ սփոփանքն են քո արժանիքները․
Քանզի եթե ծագումը, միտքը, գեղը,
Կամ մեկն այդ բոլորից, կամ ավելին,
Քո մեջ օծված իրենց գտել են տեղը,
Ես պատվաստում եմ սերս այդ պաշարին․
Այդժամ ես կաղ չեմ կամ արհամարհված,
Քանզի այդ ստվերն այն հիմքն է ինձ բերում,
Որ ես քո լիությամբ եմ գոհացած,
Եւ քո փառքի մասով եմ ես ապրում․
Ինչ լավագույնն է՝ քեզ եմ, տե՛ս, մաղթում․
Ինձ տասնակի է դա երջանկացնում։