Տառաչափ՝
1 / 1
Բնագիր
Lord of my love, to whom in vassalage
Thy merit hath my duty strongly knit,
To thee I send this written embassage
To witness duty, not to show my wit;
Duty so great, which wit so poor as mine
May make seem bare, in wanting words to show it,
But that I hope some good conceit of thine
In thy soul's thought (all naked) will bestow it,
Till whatsoever star that guides my moving
Points on me graciously with fair aspect,
And puts apparel on my tottered loving,
To show me worthy of thy sweet respect:
 
Then may I dare to boast how I do love thee,
Till then, not show my head where thou mayst prove me.
1 / 1
Տողացի
Ռուբէն Թարումեանի թարգմանությամբ
Տեր իմ սիրո, ում ավատառության կարգով
Քո արժանիքը ինձ պարտքով ամուր կապել է,
Քեզ եմ ես ուղարկում այս գրավոր դեսպանությունը,
Որ հավաստեմ պարտքս, ոչ որ ցուցադրեմ իմ միտքը․
Պարտք այնքան մեծ, որ միտքն այսքան աղքատ, որքան իմը
Կարող է թվալ մերկ, բառեր որոնելիս, որ ցուցադրի այն,
Բայց ես հուսով եմ, որեւէ բարի կարծիք քո՝
Քո հոգու մտքում* ամբողջ մերկությունը կպարգեւատրվի**,
Մինչեւ որ որեւէ աստղ, որ ուղղորդում է իմ շարժումը,
Կնշի ինձ ողորմածությամբ՝ բարենպաստ դիրքից,
Եւ կդնի հագուստ իմ քայքայված սիրո վրա,
Ներկայացնելու ինձ արժանի քո քաղցր հարգանքին։
 
Այդժամ կարող է ես հանդգնեմ պարծենալ, որքան եմ սիրում քեզ,
Մինչ այդ, չեմ ցուցադրի իմ գլուխը ուր դու կարող ես փորձել ինձ։
 
* թերեւս՝ «հոգու խորքում»
** թերեւս՝ «մերկությունը կթաքցվի»
1 / 6
Դավիթ Դավթյանի եւ Հովհաննես Քելեշյանի
թարգմանությամբ

Իմ սիրո տիրակալ, ում արժանիքներին հպատակ,
Իմ պարտականությունն է կապել ինձ քեզ հետ հավետ,
Ես ուղարկում եմ քեզ այս գրավոր դեսպանը,
Ցույց տալու իմ հավատարմությունը, ոչ թե իմ խելքը:
Իմ հավատարմությունն այնքան մեծ է, իսկ իմ խոսքը՝ տկար,
Որ այն կարող է թվալ մերկ ու անարժեք,
Բայց ես հուսամ, որ քո բարի հայացքը
Իմ մտքի մերկությանը կհագցնի քո ազնիվ պատվով:
Մինչեւ որ այն աստղը, որն առաջնորդում է իմ քայլերը,
Ժպտա ինձ բարեհաճ իր լույսով երկնային,
Եվ հագցնի իմ խեղճ սիրուն մի շքեղ զգեստ,
Որպեսզի ես արժանի լինեմ քո սիրուն մեծարժեք:

Այնժամ ես կհամարձակվեմ պարծենալ իմ սիրով,
Իսկ մինչ այդ՝ չեմ համարձակվի ցույց տալ իմ դեմքը քեզ:

Սիրույս Տիրակա՛լ, որի շնորհներն ինչքան բազմանում,
Նույնքան աճում են քո հպատակի պարտքե՛րն ակամա,
Ես Քե՜զ եմ հղում ուղերձն այս՝ դաջված սիրույս մատյանում,
Ոչ թե իմ ձիրքերն, այլ՝ ակնածա՜նքը ցույց տալու համար:
Ակնածա՛նքն այն խոր, որի մոտ իմ ձիրքն աղքա՜տ է այնքան,
Որ մինչեւ անգամ բառեր չի՜ գտնում մատուցելու քեզ,
Թեեւ հույս ունեմ, որ Դու, կեցվածքով քո բարյացակամ,
Բարեհաճությա՜մբ կընդունես ձոնն այս անշուք ու անտես,
Մինչեւ այն ա՛ստղը, որ որոշում է ուղին իմ կյանքի,
Հայացքն իր բարի ողորմածությամբ դեպի ինձ թեքի,
Եւ իմ ցնցոտի հագած սերն այնպե՜ս զարդարի-զուգի,
Որ նա արժանի՛ լինի Քո վսեմ վերաբերմունքին:

Միայն ա՛յդ դեպքում ես հպարտ կասեմ, թե սիրո՜ւմ եմ քեզ,
Իսկ մինչ այդ՝ գաղտնի՛ կմնան կյանքում եւ՛ սերըս, եւ՛ ես:

(101) Դո՛ւն՝ տէրն իմ սիրոյս, քեզ ծառայելէն աւելի՝ գըտայ
Որ արժանիքդ է զիս ուժգին հիւսած պարտականութեանս:
Քեզի կը ղրկեմ պատգամն այս գրաւոր, պարտաւորութեանս
Իբր վկայութիւն, եւ ոչ ցուցնելու սրամտութիւնս.
Պարտաւորութիւն մը այնքան մեծ որ մերկ կրնայ ցոյց տալ,
Նըման իմ աղքատ սրամըրտութեանա, կարօտ լինելով
Բառերու որոնք զայն արտայայտել հստակ կարենան:

Բայց ա՛յդ՝ կը յուսամ, քու մէկ կերպ բարի սընապարծութիւնդ,
Խորը քու հոգւոյդ մրտածմունքին մեջ, մերկ, յստակ ամբողջ,
Պիտի շընորհէ, պաճուճազարդէ. մինչ որեւէ աստղ
Որ կ՚առաջնորդէ շարժումները իմ, շնորհալիօրէն
Զիս մատնանշէ ակն-հաճոյ տեսքով, եւ իմ կարկըտնած
Սէրըս հագուեցնէ ըզդեստով մը նոր, որ զիս արժանի
Կացուցանէ քաղցր քու մեծարանքիդ:
                                                                                           Մինչեւ այն ատեն
Թոյլ տուր որ պարծիմ թէ քեզ ինչ խորունկ սիրով սիրեցի,
Եւ թող չերեւամ, դլուխըս ցոյց չը տամ այնտեղ, ուր կրնաս
Դուն ինձի դատել, եւ կամ քննութեան փորձին ենթարկել:

Իշխան իմ սիրո, ում վասալն եմ ու անշահ գերին,
Եւ որի փառքը հյուսել է անվերջ իմ պարտքը հլու,
Քեզ եմ ուղարկում իմ այս գրչագիր պատվիրակներին`
Որպես այդ պարտքի հավատչյա եւ ոչ` խելքս ցույց տալու:
Պարտքն այնքան է մեծ, որ կարող է իմ խելքը աղքատիկ
Չարտայայտել այն եւ կարիք զգալ միշտ նոր բառերի,
Բայց ես կհուսամ, որ քո էության գեթ փոքրիկ հատիկ
Քո հոգու այն մերկ մտորմունքներում ինձ շնորհ բերի,
Մինչեւ որ անյայտ աստղը իմ բախտի, որ տանում է ինձ,
Մի վառ ապագա լուսավորելով` շողա իմ ճամփին,
Հանդերձավորի ցնցոտիավոր իմ սերը նորից,
Եւ արժանավոր դառնամ հավիտյան ես քո հարգանքին.

Եւ այդժա՛մ միայն ես կպարծենամ, որ սիրում եմ քեզ,
Իսկ առայժմ քո անգին աչքերից թաքնվում եմ ես:

Սիրուս տիրակա´լ, վասալն եմ ես քու ու խոնարհ ծառան:
Իմ էս ուղերձով վասալությունս դարձնում եմ հստակ:
Քայլերս ամեն — քո´ւ արժանիքն ա սանձում անվարան
Ու լուռ քողարկում բանականության ամեն մի վաստակ:
Վասալությունս էնքա´ն ա խոնարհ, որ միտքս ուշիմ
Թվում ա ամուլ: Հմի, ուրեմն, լավ ա՝ բան չասեմ:
Սակայն հույս ունեմ, որ քու շնորհը մի օր կհուշի
Բա´ռը հարկավոր, խո´սքը էական: Ոչինչ, կսպասեմ,
Մինչեւ մի աստղ, որ որոշում ա շարժն իմ, օր օրի,
Հուշի սխալս, մատնացույց անի ճի´շտ քայլը մենակ,
Ցնցոտիավոր ու անհույս սերըս զգեստավորի
Ու դարձնի արժան — սիրուդ պատվավոր: Ա´յ, էդ ժամանակ

Գլուխ կգովամ, թե սերըս ինչքան ուժգին ա ու վես,
Սակայն, մինչեւ էդ — ծպտուն չեմ հանի, որ չփնովես:

Սիրո իմ տեր, ում՝ ավատառությունս
Ամրապնդել են քո արժանիքները,
Հղում եմ գրավոր դեսպանությունն այս,
Որ պարտքս հավաստեմ իմ՝ ոչ մտքերս․
Պարտք՝ մեծ այնքան, որ մերկ, տկար իմ միտքը
Բառ չի գտնի, որ այն ներկայացնի,
Բայց ես հուսով եմ, որ բարի կարծիքդ
Հոգուդ խորքում ինչ մերկ է կթաքցնի,
Մինչ աստղս ուղեցույց ինձ նկատի ու
Նայի ինձ բարեհաճ, գթող աչքով,
Եւ սերս խեղճ, մաշված զգեստավորի ինչ,
Քո հարգանքին արժան ինձ դարձնելով։

Այդժամ, գուցե, ժտեմ բացել իմ սերը,
Մինչ այդ կուզեմ ինձ չտեսնեն աչքերդ։