Ոմանք՝ մեղքդ հմայքիդ ցոփությանն են վերագրում,
Իսկ ոմանք էլ տարիքիդ՝ ծաղկափթիթ, դեռատի,
Սակայն շնորհ թե արատ զարդերն են քո ճակատի,
Եվ մեղքերից քեզ համար հրապույր ես ստեղծում:
Կեղծ գոհարը մատանու, որ թագուհին է կրում,
Համարվում է իսկական եւ թանկարժեք ավելի.
Ճիշտ այդպես էլ ամեն մի քո արատը ատելի
Առաքինի է դիտվում եւ գովելի հռչակվում:
Որքա՜ն անմեղ գառնուկներ անգութ գայլը կտաներ,
Եթե գառան մորթու մեջ նա ծպտըվել կարենար,
Որքա՜ն սրտեր քեզ պաշտող կարող էիր դու շեղել,
Եթե դյութիչ հմայքդ գործադրեիր չարաչար:
Օ՜, բայց այդպես մի եղիր, քեզ այնպես եմ ես սիրում,
Որ քո բարի համբավը քեզ հետ ինձ է պատկանում:
Մե՜ղք են համարում ոմանք քո տարիքն ու կիրքը մոլի,
Իսկ ոմանք՝ նրանց հրապո՜ւյր կոչում անմեղ ու անչար,
Բայց դո՜ւր է գալիս քո հրապույրն ու մեղքը բոլորին,
Քանզի մե՛ղքն անգամ՝ հրապույրի՜ ես փոխում դու հաճախ:
Ճիշտ այնպե՛ս, ինչպես թագուհու մատի քա՜րը հասարակ,
Ամեն զմրուխտից ու ադամանդից ճո՜խ է համարվում,
Այնպե՛ս էլ, քո մեջ, ամեն մի ոճիր ու մեղք անառակ
Ձեւափոխվո՜ւմ է եւ արդարացի ու ճիշտ է թվում:
Ինչքա՜ն ավելի շատ գառ կարող էր գայլն անո՜ւշ անել,
Թե կարողանար, տեսքը փոխելով, նմանվել… գառի,
Քանի՜ սիրող սիրտ քեզ կհաջողվեր ճիշտ ուղուց հանել,
Թե կախարդեիր ամբողջ հմայքով քո անհնարի՛ն…
Բայց,— Աստվա՜ծ չանի.— իմ սերը այնքան խո՜ր ու անբա՛վ է,
Որ, երբ իմն ես դու,— կարծես իմն է եւ բարի համբավըդ:
(71) Ոմանք կ՚ըսեն յանցանքն է քու երիտասարդ միշտ երեւնալդ,
Իսկ ոմանք ալ՝ քու ցոփութիւնդ։ Ոմանք կ՚ըսեն՝ թէ արդարեւ
Շընորհը քու երիտասարդ լինելըդ է, նաեւ գողտրիկ
Քու հաճոյքները վաղանցուկ։ Թէ՛ շնորհ եւ թէ յանցանք, սըխալ,
Էւել–պակաս, որոշ չափով սիրելի են։ Դուն յանցանքներն
Շընորհներու կը վերածես, որոնք քեզի կ՚ապաստանին։
Ինչպէս գահին վըրայ բազմած թագուհիի մը մատին վրայ
Ամենավատ գոհարն անգամ շատ թանկագին կը գնահատուի,
Նոյնը նաեւ՝ այն յանցանքներն որոնք քու մէջըդ կ՚երեւին,
Ճըշմարտութիւն կը մեկնըւին, եւ ճըշմարիտ կը նկատուին։
Գայլը դաժան քանի՞ գառնուկ կրնայ խաբել, մոլորեցնել,
Թէ կարենայ իր արտաքին երեւոյթին գառան տեսք տալ!
Քանի՞ դիտող պիտ՚ կարենաս մոլորեցնել, թէ գործածես
Ուժը ամբողջ քու վեհութեան, եւ քու դիրքին, եւ քու շուքին։
Բայց դուն այդպէս մ՚ըներ երբեք. զի այնպիսի ձեւով մը քեզ
Ես կը սիրեմ, որ իմըս դուն միշտ լինելով, իմըս նոյնպէս
Կը դառնայ այն բարի համբաւն որ դուն կուտաս։
Ոմանք ասում են՝ ջահելությունդ մեղք էր ու արատ,
Իսկ ոմանք նրան շնորհ են կոչում՝ զվարճանքի հետ,
Սակայն թե՛ շնորհ, թե՛ մեղքերը քո սիրելի են շատ,
Քանզի մեղքերը քո մոտ դառնում են շնորհներ հավետ:
Ճիշտ այնպես, ինչպես վեհ ու գահակալ թագուհու մատին
Ամենաչնչին գոհարը անգամ դյութում է մարդկանց,
Այդպես էլ նրանք նայում են հոգուդ չնչին արատին,
Որն առաքինի ու ճշմարիտ է պատկերվում նրանց:
Որքա՜ն գառնուկներ անգութ ու անհագ գայլը կխեղդեր,
Թե կարողանար ստանալ անմեղ գառան կերպարանք:
Օ՜, քանի՜ հոգու քո երանելի տեսքը կշեղեր,
Թե գործածեիր քո հզորությունն անսահմանափակ:
Բայց ինչո՛ւ համար, չէ՞ որ իմ սերը այնքան է արի,
Որ երբ իմն ես դու, իմն է նաեւ քո համբավը բարի:
«Մեղքը տռփա´նքն ա, կամ էլ տարի´քը», ըսե´նց են ասում:
Համ էլ ասում են. «Տարիքը իրա շնո´րհն ա վերին»:
Շնորհ կամ արատ նկատող կըլնի´ — մանուկ, թե հասուն:
Բայց քու արա´րքն ա ակունք-ծնողը էս կարծիքների:
Հասարակ քարը թանգ ա էրեվում թագուհու մատին,
Այնինչ, էդ քարը արժեք էլ չունի մատին ռամիկի:
Նույնն էլ մեղքերդ ու արատներդ, որ քու ճակատին
Դառնում են դրոշմ ոչ թե արատի, այլ արժանիքի:
Քանի´-քանի գառ կդառնար բաժին գելերին խոժոռ,
Թե գելը, հանկարծ, աչք ու ունք հագներ գառան նման հեզ:
Քանի´-քանիսին դու կտանեիր ճամփեքով մոլոր,
Թե օգտըվեիր կարգավիճակից քու հզոր ու վես:
Էդ բաները թո´ղ: Ու հեռու մնա ճամփեքից չարի,
Ախր ի´մն եք դուք — դո´ւ, ու համբա´վըդ, մռայլ կամ բարի:
Կասեն, թե թարմ ես, զեխ, եւ դա է մեղքդ,
Ոմանք՝ թե տարիքով ես հմայում.
Սիրում են քո հմայքն ու մեղքն ամենքը․
Մեղքերը հմայիչ ես դու դարձնում:
Ինչպես, որ թագուհու մատին դրված
Էժանագույն պարզ ակն էլ է պաշտվում,
Այդպես քո մեջ մեղքերը նկատված
Արժանավոր բաներ են համարվում:
Քանի՜ գառան բիրտ գայլը կխաբեր,
Եթե գառանը նմանվեր իր արտաքնով:
Քանի՜ հայացք կարող էիր տանել,
Թե օգտվեիր դիրքից քո ողջ ուժով:
Ոչ, պետք չէ դա․ այն կերպ եմ քեզ սիրում,
Որ իմն են քո եւ կյանք եւ համարում։