Իմ աչքերը եւ սիրտը ինչպես անհաշտ ախոյան
Իրարու դեմ մահացու մարտ են մղում անդադար.
Աչքերս կուզեն տիրանալ քո պատկերին աննման,
Սակայն սիրտս մերժում է այդ հայցումը անարդար:
Սիրտս վստահ պնդում է, որ իր մեջ ես դու ապրում,
(Ուր բյուրեղյա աչքերը երբեւէ չեն թափանցել),
Բայց աչքերս այդ ժպիրհ հավակնոտին ետ մղում
Եվ ասում են, որ դեմքդ իրենց մեջ է պատկերվել:
Որպեսզի այդ սուր վեճին լուծում տրվի վերջնական,
Իմ երդվյալ խոհերը դատական նիստ բացեցին,
Եվ անաչառ ու արդար դատավճռի համաձայն
Վիճողների բաժինը նրանք այսպես վճռեցին.
Աչքերին լոկ գեղանի քո պատկերը արտաքին,
Իսկ սրտին էլ՝ քո սրտի գորովանքը թանկագին:
Աչքերս ու սիրտս մահացու վեճ են մղում վերստին,
Թե ո՜վ ավելի մեծ բաժին ունի քո չքնա՜ղ տեսքից.—
Աչքերս ուզում են այդ իրավունքից զրկել իմ սրտի՛ն.
Սիրտս փորձում է աչքերի՛ս զրկել այդ իրավունքից:
Սիրտս երդվո՜ւմ է, թե դու ապրում ես իր անտես խորքում,
Որը չի՜ փայլել դեռ ո՛չ մի աչքի բյուրեղ հայելում,
Բայց իմ աչքերը, սրտիս անվավեր այդ հայցը՝ մերժում
Եւ երդվո՜ւմ են, թե իրե՛նք են միայն տեսքդ վայելում…
Լուծելու համար այդ վեճը հաճո, բայց… անլուծելի,
Գումարվում է իմ երդվյալ խոհերի Ատյա՛նը վերին
Եւ որոշում է ընդունվում հաստա՛տ, անբեկանելի,—
Հօգուտ իմ սրտի՛ եւ ի վայելումն իմ զո՛ւյգ աչքերի,
Թե աչքերի՜ս է պատկանում, անշո՛ւշտ, քո տեսքն արտաքին,
Իսկ, ինչքան սե՛ր կա իմ սրտի խորքում՝ իմ սիրող սրտի՛ն:
(29) Սիրտն իմ ու աչքս իրարու հետ են մահացու պատերազմի,
Թ՚ ինչպէս բաժնեն յաղթանակի աւարը թանկ քու տեսութեան.
Աչքըս՝ սրտիս, քու պատկերիդ տեսութեան դէմ արգելք ունի,
Սիրտըս՝ աչքիս կը մերժէ նոյն ազատութիւնն իրաւունքի:
Պահանջատէր սիրտս կը պնդէ թէ դուն իր մէջ կաս, կը հանգչիս
(Գոց պահարան մը զոր երբեք չեն թափանցած բիւրեղ աչքեր),
Դատախազեալն բայց կը մերժէ այս պահանջին ընդառաջել,
Պդելով թէ քու կատարեալ նըմանութիւնն ի՛ր մէջ կ՚ապրի:
Իրաւատէրն այս պահանջքին որոշելու համար արդար,
Երդուեալներու մտածումներ եւ փնտռտուք իրար եկան,
Ամէնքըն ալ վարձակալներ սրտին ի նպաստ ձայն արձակած,
Եւ վըճիռովն անոնց աճա կը ճշդըւի արդարօրէն
Բաժինն աչքին՝ յստակ, մաքուր, եւ քաղցր սրտին ալ կէս բաժին:
Ըստ այսմ ահա՛․ – Աչքիս բաժին քու արտաքին տեսքը ինկաւ,
Եւ իմ սրտին իրաւունքն ալ՝ ներսըդ ապրող սէրը սրտիդ:
Աչքս սրտիս հետ ճակատամարտ է մղում ամբարիշտ՝
Վսեմ պատկերիդ ավարն իրենց մեջ կիսելու համար.
Տեսքիդ տիրանալ աչքերը սրտին արգելում են միշտ,
Ու սիրտն իր հերթին խոչընդոտում է աչքերին համառ,
Եւ հայցում է նա, թե ապրում ես դու միայն նրա մեջ
(Մի առանձնատուն, ուր բյուրեղ աչքեր չեն թափանցել դեռ),
Բայց մեղադրյալն իմ սրտի հայցը մերժում է անվերջ՝
Հավատացնելով, թե իրենն է քո պատկերը անմեռ:
Արդ, երդույալների հավատարմական խորհուրդ կազմվեց,
Հետաքննություն՝ սրտի վարձակալ մտքերի համար,
Եւ շուտով նրանց անշահախնդիր վճիռն հաստատեց
Հասնելիքն աչքի եւ սիրող սրտի բաժինը արդար.-
Այս էր վճիռը. աչքերիս հանձնել տեսքդ արտաքին
Եւ սրտիս հանձնել քո ներսում ապրող սերը թանկագին:
Իմ աչք ու սիրտը, առանց դադարի, իրար են զարկում,
Անհաշտ, մահացու, թե ով կհաղթի, որ քեզ տիրանա:
Աչքըս սրտի´ս ա քեզ ճանաչելու հնարից զրկում,
Սիրտս իր հերթին հա´ խանգարում ա — աչքս քեզ տենա:
Սիրտս հայցում ա, որ իրա´նն ըլնես, առանց այլեւայլ,
Ու գանգատ անում, թե զուրկ ա էղե հայացքից մի լուրթ,
Բայց չի հավատում աչքս ապստամբ ու ամբաստանյալ.
«Քու տեսքի տերը հենց ի´մ կարոտն ա — խո´րն ու անհագուրդ»:
Սրտիս հպատակ միտք ու խոհերը դառան դատավոր,
Որ դատը կտրեն ու վճիռ հանեն — ազնիվ ու արդար,
Պարզեն բաժիններն իմ աչք ու սրտի, առանց մեղավոր,
Ու հայտարարվեց դատավճիռը՝ հստակ ու ճարտար —
Աչքիս բաժինը քու կախարդական տե´սքն ա արտաքին,
Սիրտս էլ տե´րն ա քու սրտի ներքի´ն թունդ սեր ու կրքին:
Իմ աչքն ու սիրտն են մի մարտում դժնի․
Ինչպե՞ս կերպարը քո տնօրինել.
Աչքն արգելում է սիրտը քեզ տեսնի,
Եւ սիրտն՝ աչքին՝ այդ կամքն իրագործել:
Պնդում է սիրտն իմ, որ դու իր խորքում ես
(Մի խցիկում, որն աչքը չի խոցել),
Պատասխանորդն էլ հայցը այդ մերժում է․
Թե տեսքդ նա իր մեջ է զետեղել:
Այս վեճը լուծելու համար ստեղծված է
Մտքի ատյան՝ սրտի վարձկալների,
Եւ դատավճիռով նրանց կարգված է
Մասնաբաժին՝ սրտի եւ աչքերի.
Եւ այսպիսով. աչքինն է արտաքինդ.
Եւ ներքին սերը քո սրտի՝ սրտինը: