Ինչո՞ւ դու խոստացար այդքան պայծառ մի օր,
Եվ ստիպեցիր ինձ ճամփա ընկնել առանց իմ թիկնոցի,
Թույլ տալով, որ սեւ ամպերը բռնեն ինձ ճանապարհին,
Ծածկելով քո չքնաղ փայլը տգեղ մառախուղով:
Բավական չէ, որ դու ճեղքեցիր ամպերը հանկարծ,
Չորացնելու անձրեւը իմ փոթորկված դեմքի վրայից,
Քանզի ոչ ոք չի կարող գովել այն քսուքը բուժիչ,
Որը բուժում է վերքը, բայց չի ջնջում խարանը ամոթի:
Քո զղջումն էլ չի կարող սփոփել իմ վիշտը,
Թեպետ դու զղջում ես, ես դեռ կրում եմ կորուստը.
Վիրավորողի վիշտը շատ թեթեւ սփոփանք է նրան,
Ով կրում է վիրավորանքի ծանր խարանը:
Բայց ա՜խ, արցունքները, որ քո սերն է թափում,
Մարգարիտներ են թանկ, որոնք քավում են ամեն ոճիր:
Ինչո՜ւ խոստացար, թե օրը պայծա՜ռ կլինի, անա՜մպ,
Եւ ստիպեցիր, որ տնից ելնեմ առանց թիկնոցի,
Թույլ տալով, որ սեւ ամպերը ճամփին վրաս ծանրանան,
Թունավոր ու սեւ մուժում խեղդելով փայլդ գեղեցիկ:
Եւ, թեեւ հետո, քո փայլով ճեղքած սեւ ամպն ու քամին,
Դու իմ հողմածեծ դեմքը շոյեցիր շողերով անթիվ,
Բայց անհնա՜ր է լիասիրտ գովել այն սպեղանին,
Որ, վերքը բուժում, բայց անարգվա՜ծ է թողնում հիվանդին…
Լոկ ամաչելով, դու դժվա՜ր թե իմ վիշտը փարատես,
Ինչքան էլ զղջաս՝ վիրավորանքս չե՜ս ջնջի, անգին,
Վիրավորողի զղջումն,— ինչքա՜ն էլ ազնիվ ու անկեղծ,—
Չի՜ թեթեւացնի վիրավորյալի խաչն անարգանքի,—
Թեեւ արցունքի մարգարիտները քո թա՜ց աչքերի
Փրկագինն են քո բոլո՜ր հին ու նոր չար արարքների:
(66) Ինչո՞ւ գեղեցիկ օը մը արեւոտ ինծի խոստացար
Հըրապուրելով որ ես ճամբորդեմ առանց բաճկոնի,
Նաեւ թոյլ տալով որ մըռայլ ամպեր ետեւէս հասնին
Ճամբուս ընթացքին, ուժն ու գեղը քու ծածկելով իրենց
Գորշ ծածքի եւտին։
Բաւարար չէ լոկ ամպերու մէջէն
Քու ճամբան գտնես, իմ փոթորկահար դէմքիս վըրայէն
Անձրեւը չորցնես, զի ոչ ոք կրնայ խօսիլ այնպիսի
Ըսպեղանիի մասին, որ կարող է վէրք դարմանել,
Բայց որ անկարող է նոյն ժամանակ անարգանքն բուժել:
Ոչ ալ քու ամօթը կրնայ վշտիս դեղ տալ, ամոքել.
Թէ իսկ դուն զղջաս, սիրտըս վընասով կը մնայ բեկուած.
Եւ անարգողին զղջումը կուտայ տըկար ըսփոփանք
Եւ կամ ամոքում, անոր որ ուժեղ նախատինքին խաչն
Այդպէս կըրելով պիտի պարտական մընայ տեւական:
Բայց այդ արցունքներն մարգարիտներ են սէրէդ վար թափուող,
Այնքան թանկագին որ ամբողջ քու վատ արարքներուն դէմ
Փրկանաւորող եւ քեզ ազատող գանձեր կը դառնան:
Ա՜խ, ասա՛, ինչո՞ւ խոստացար ինձ օրն ամենաչքնաղ,
Առանց թիկնոցի ճանապարհ ընկնել ինձ ստիպեցիր,
Որ մռայլատես թուխպերը կտրեն ճամփան իմ խաղաղ
Եւ ճաճանչներդ թաքցնեն իրենց ծխի մեջ զազիր:
Ո՛չ, բավական չե, որ փարատելով թուխպերը ահեղ`
Սրբես անձրեւի կաթիլները իմ դեմքից հողմածեծ.
Ոչ մեկի համար դեռ չի ստեղծված այնպիսի մի դեղ,
Որ վերքն է բուժում եւ չի ամոքում անարգանքը մեծ:
Քո անարգանքը անզոր է լինել վշտերիս դարման,
Ու թեկուզ զղջաս, կորուստն ինձ համար կորուստ է մնում:
Ցաւն անպատվողի չի կարող բերել ամոքում նրան,
Ով իր ճակատին այդ անպատովության խարանն է կրում:
Բայց գոհարներ են արցունքները, որ քո սերն է թափում,
Եւ նրանք իրենց մեծարժեքությամբ քո մե՛ղքն են քավում:
Բա խի՞ խոստացար, որ օրըս կըլնի չոր ու անթերի,
Որ ես էլ, իզուր, թեթեւ հագնվեմ ու հելնեմ ոտի,
Որ ճամփին ընկնեմ ստոր ամպերի թակարդը գերի,
Ու գոռ պերճանքս հագնի մի թշվառ, քրջոտ ցնցոտի:
Երբ տարիներով հողմ ու անձրեւ ա, թո´ւխպ ա անխտիր,
Հեչ էլ հերիք չի՝ մի պահ ճառագես, դեմքըս դառնա չոր:
Ախր, արդար չի, երբ մեկը ասի, «է´ն դեղն ա ընտիր,
Որ վերք ա բուժում, բայց դու մնում ես առանց մի շնորհ»:
Ոչ էլ ամոթդ ի´մ ցավ ու դարդը լրիվ կամոքի:
Թեեւ զղջում ես, բայց հենց էս պահին կորուստս հո կա´,
Ու էն թույլ հույսը, թե ցավըս կանցնի ու չեմ բողոքի,
Որ չար էր խաչս, միշտ էլ կմնա անցյալիս վկան:
Բայց արցունքներդ է´ն գոհարներն են, որ սե´րն ա հեղում:
Դրանք քավում են քու սա´ղ մեղքերը, երբ ցած են տեղում:
Ինչո՞ւ դու խոստացար չքնաղ տաք օր,
Երբ ինձ առանց թիկնոց էիր ճամփում,
Որ ինձ որսան ճամփիս ամպերը ստոր,
Թաքցնելով պերճանքդ՝ գարշ մեգում։
Ո՛չ, բավ չէ, որ ամպերը ճեղքեցիր,
Չորացնելու հողմից ծեծված իմ դեմքը,
Քանզի ոչ ոք այն դեղը չի գովի,
Որ չի բուժում պատիվ՝ այլ սոսկ բաց վերքը․
Ամոթը քո ինձ դեղ չի իմ դարդից․
Թեկուզ զղջում ես դու, բայց ես տուժած եմ․
Զղջումը թույլ սփոփանք է ցավերից,
Երբ խիստ անարգանքի կրում ես խաչը։
Սակայն սիրո ակներ են արցունքներդ,
Եւ հատուցում են չար բոլոր գործերդ։